Պաշտոնյան չպետք է անցած ճանապարհի վրա ստվեր գցի. դատախազը՝ կալանավորված ՔԿ ծառայողի մասին

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց գրեթե երկու տարի հետո, առաջին անգամ Արթուր Դավթյանն այսօր հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով: Նա, ինչպես անակնկալ եկավ, այնպես էլ անակնկալ հեռացավ՝ շատ լրագրողների հարցեր թողնելով անպատասխան:

Գլխավոր դատախազը, սակայն ասուլիսին «միայնակ չէր» ներկայացել, նրա ձեռքին վիճակագրություններով լի տրցակ էր: Չոր վիճակագրական տվյալները հրապարակելուց հետո, լրագրողները նրան հարցեր ուղղեցին տարբեր թեմաներից՝ Մարտի 1-ի, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունից սկսած եւ «Մեդիալաբի» խմբագրին սպառնալու դեպքից վերջացրած:

Ամենից շատ հնչեցրած հարցերը վերաբերում էին Լոռու մարզում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերին եւ ձերբակալություններին: Հիշեցնենք, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք բացահայտվեց: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր եւ իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար: Այս գործով այժմ կալանքի տակ է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը եւ նրա ենթական՝ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը: Հարցին՝ արդյո՞ք քրեական գործով կան մեղադրվող կամ կասկածյալ դատախազներ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ քրեական գործով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաքննությունն ավարտվել էր, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատախազին, ով այն չի հաստատել. «Խնդիրներ է տեսել գործի քննության լրիվությունն, օբյեկտիվությունն ապահովվելու ուղղությամբ եւ ուղարկել է լրացուցիչ նախաքննության:

Արդյունքում՝ իմ կողմից քրեական գործի վարույթը վերցվել է Լոռու մարզի քննչական վարչությունից եւ ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը ՀԿԳ վարչությունում իրականացնելու առաջարկով, որը բավարարվել է, եւ մենք, ըստ էության, այս բացահայտումներն ունեցանք Քննչական կոմիտեի՝ Հատկապես կարեւոր գործերի քննչական վարչությունում կատարված քննության արդյունքներով: Ինչ վերաբերում է այդ գործի քննության ընթացքում պաշտոնատար անձանց հնարավոր հանցավոր մասնակցությանը, ապա ձեզ հայտնի է՝ այդ փաստով էլ քրեական գործ է հարուցված, արդեն մեկ մեղադրյալ ունենք, եւս մեկ ձերբակալված պաշտոնատար անձ ունենք, եւ քրեական գործով իրականացվելու է բազմածավալ քննություն: Ամեն ինչ անելու ենք՝ հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար՝ ցանկացած ելքով, ով դրանում համապատասխան մասնակցություն ունեցած կլինի»,- ասաց նա:

Մեր հարցին՝ կարո՞ղ է նախաքննությունն օբյեկտիվ ընթանալ, եթե մեղադրվող պաշտոնատար անձի աները ՀՔԾ-ում ազդեցիկ պաշտոն է զբաղեցնում (ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի աները ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի խորհրդականն է,- հեղ.), Արթուր Դավթյանն արձագանքեց՝ վստահեցնում եմ: « եմ, որ անկախ ցանկացած բարեկամական կապերից, իրականացվելու է լրիվ, օբյեկտիվ բազմակողմանի քննություն»,- ասաց նա: Քանի որ պաշտոնապես չի նշվում, որ կալանավորված անձը, այնուամենայնիվ, Թաթուլ Շուշանյանն է, լրագրողը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կալանավորված պաշտոնյան հենց նա է, ինչին ի պատասխան Արթուր Դավթյանը պատասխանեց.

«Եթե այս պաշտոնատար անձի անունը մեր կողմից պաշտոնապես տալն իրավաչափ գնահատեինք, մենք անունը կֆիքսեինք մեր հաղորդագրության մեջ: Ցավոք, բայց, այսպես ասած՝ արտահոսքի արդյունքում հրապարակվեց համապատասխան պաշտոնատար անձի անունը: Դրա կապակցությամբ նաեւ քիչ առաջ համապատասխան հարց հնչեցվեց՝ բարեկամական կապի հետ կապված: Կգա ժամանակը, լիարժեք պատկերը կբացահայտենք, բոլորի անուններով կհրապարակենք: Կրկին անդրադառնալով այս հարցին, պետք է շեշտեմ՝ յուրաքանչյուրի համար, խոսքը պաշտոնատար անձի մասին է, եթե նույնիսկ գիտակցումը համաչափ չէ պետության մեջ, պետականաշինության մեջ կոռուպցիայի՝ չարիք լինելը, գոնե յուրաքանչյուրը պետք է նվազագույնը մտածի իր անձի, իր հեղինակության, իր ընտանիքի մասին: Սա պետք է իրենք մտածեն: Ամեն պաշտոնյա պետք է բարձր գնահատի այս արժեքները, եւ իր գործունեության ընթացքում հիմքեր չստեղծի, որ մի օր ինչ-որ բանի համար պատասխան տալու եւ անցած ճանապարհի վրա լիարժեք ստվեր նետելու առիթ ունենա»: Մեր հարցին՝ թե ի՞նչ չափի կաշառքի մասին է խոսքը, Դավթյանն ասաց, որ անհրաժեշտ տեղեկությունները կհրապարակվեն:

Ինչ վերաբերվում է «Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքների փաստի առթիվ հարուցված քրեական գործին, ապա դատախազը վստահեցրեց, որ այն կքննվի օբյեկտիվ: Նրա խոսքով՝ նյութերի նախապատրաստման փուլում պարզվել է սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը, հրավիրվել է ոստիկանություն, հարցաքննվել է եւ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ «Դատախազը հսկողություն է իրականացնում։ Անձը կհրավիրվի, կտա ցուցմունքներ։ Այս գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն»,- ասաց Արթուր Դավթյանը։

Խոսելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին Դավթյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազության համար 24-ժամյա առաջնահերթություն է: Նա նշեց, որ կոռուպցիոն հանցագործություններն ի տարբերություն սպանությունների եւ այլ հանցատեսակների ամբողջ աշխարհում բարձր լատենտայնություն ունեն եւ այդտեղ շատ կարեւոր է քրեական հետապնդող մարմինների աշխատանքը: Նրա ներկայացրած ցուցանիշի համաձայն՝ 2017թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 20 285 հանցագործության դեպք, որը 8,1 տոկոսով ավելի է 2016թ. ընթացքում կատարված հանցագործությունների թվից: Նա տեղեկացրեց, որ, 2016թ. համեմատ, 1600-ով աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Փոխարենը էապես նվազել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները: Մասնավորապես` ծանր հանցագործությունները նվազել են 16,4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 33-ով կամ 16,7 տոկոսով: 2017-ին երկրում արձանագրվել է 22 սպանության փորձ, որը 13-ով պակաս է 2016-ի ցուցանիշից: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ վերջին 10 տարվա սպանության փորձերի նվազման ամենալավ ցուցանիշն արձանագրվել է 2017-ին:

Վիճակագրական տվյալներ ներկայացնելիս գլխավոր դատախազը համեմատություններ էր անցկացնում Լատվիայի եւ Լիտվիայի երկրների, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ: «2016 թվականի ընթացքում կաշառք տալու, ստանալու եւ կաշառքի միջնորդության 71 դեպք է արձանագրվել, 2017 թվականին արձանագրվել է նման 163 դեպք: Եթե ներկայացնեմ վերջին տասը տարվա ցուցանիշը, ապա ասեմ, որ 2007-ին կաշառք տալու, ստանալու եւ միջնորդելու ընդամենը 7 դեպք է գրանցվել: Եթե համեմատվենք ԱՊՀ երկրների հետ, ապա Ադրբեջանում 2017-ին նման 19 դեպք է արձանագրվել»,- ասաց Դավթյանը:

Մի քանի հարցերի պատասխանելուց հետո Դավթյանը հեռացավ մասնակցելու Կոլեգիայի նիստին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5295 դիտում

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել