Երևան
12 °C
Հայաստանում Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանության շնորհանդեսի արգելքի եւ դրա շուրջ տարակարծիք հայտարարությունների մասին ՀԺ-ն խոսել է արձակագիր, դրամատուրգ եւ հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ: Խոդիկյանն անդրադարձավ նաև Վրաստանում Սահակաշվիլու վարած քաղաքականության դրական եւ բացասական կողմերին:
- Տիկին Խոդիկյան, թերեւս տեղյակ եք, որ Միխեիլ Սահակաշվիլու գրքի թարգմանության շնորհանդեսը երկու անգամ չեղարկվեց: Ի վերջո, մեծ դժվարությամբ, «Յանկի» փաբում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Շատերն այդ ամենը որակեցին որպես գրաքննություն: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա գրաքննությունն էր:
- Ես մի տեղ կարդացել եմ, որ դա լավ կազմակերպված փիառ էր: Նաև կարդացի, որ Անտարեսի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ իրեն դիմել են գրքով զբաղվողները՝ «Անտարես»-ի գրախանութում շնորհանդեսը կազմակերպելու համար եւ մերժում չեն ստացել, բայց հետո կազմակերպիչների կողմից արձագանքներ չեն եղել: Ես ինձ չեմ ուզում դատավորի գործառույթ վերագրել, բայց այն, որ արգելվեց նախ թանգարանում, հետո՝ գրախանութում, սա մի փոքր տարօրինակ էր: Եթե թանգարանը պետական կառույց է, ապա գրախանութը մասնավոր է, եթե այդ տեսանկյունից մտածենք, ստացվում է, որ նույնիսկ անհատ մասնավորնե՞րն են գրաքննության տակ, սա մի փոքր անհավատալի է: Գնահատականներ չեմ կարող տալ, բայց այն, որ ցանկացած գիրք ծնվել է եւ խնդիր է դրվել ներկայացվելու հասարակությանը, ապա պիտի ներակայացվի:
- Արգելքի հետ կապված նաև ասվեց, թե Ռուսաստանի դեսպանատան թեթեւ ձեռքով է չեղարկվել Սահակաշվիլու գրքի շնորհանդեսը: Հայ հասարակության կողմից ռուսահպատակ եւ այլ որակումներ տրվեցին իշխանությանը, ի՞նչ կասեք այս մասին:
- Ռուսաստանի միջամտությունը մեր կյանքում այնքան շատ է եւ ամեն պահ տեսանելի, որ ջաղացը կորցրել, չախչախի հետևի՞ց եք ման գալիս:
- Այս ընթացքում շրջանառավեց, որ Սերժ Սարգսյանը 2009 թվականին Սահակաշվիլուն Պատվո շքանշանով է պարգեւատրել, այժմ ինչու՞ է նրա գիրքն այստեղ քարկոծվում:
- Այստեղ ես պետք է ընդդիմադիր լինեմ, որովհետև քաղաքականությունը չունի մշտական կողմնորոշվածություն: Քաղաքականությունը պահի խնդիր է եւ պահի առարկա, եթե այդ պահին Սերժ Սարգսյանը գրկախառնվել է Սահակաշվիլու հետ եւ պարգևատրել, կարծում եմ, այդտեղ միջպետական խնդիր է եղել: Այսինքն, խաղարկել այդ խաղաթուղթը, որ տեսեք՝ նախագահը ժամանակին նման լավ հարաբերությունների մեջ էր, հիմա այս վիճակն է, դա սխալ է: Այս մի տեղում ես հաստատ գիտեմ, որ դա քաղաքականություն էր՝ միջպետական, դիվանագիտական հարաբերությունների համար արվող քայլ:
Վերջերս ինչ-որ ուկարինական հաղորդում էի նայում, պերսոնաժներից մեկի անուն ազգանունը հայի էր, բայց իրեն վրացի էին ասում: Կարծում եմ, որ սկզբում նա հայի դերում է եղել, բայց հիմա՝ վրացու, որովհետև Ուկրաինան հիմա Վրաստանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է: Ուստի, հերոսը դարձել է վրացի, վաղը մյուս օրը Հայաստանի հետ ջերմ հարաբերություններ լինեն, այդ հերոսը կդառնա հայ: Չեմ կարծում, որ ֆեյսբուքյան հասարակության այդ գլխապատառ արձագանքը, որ մեկ աջ են նետում, մեկ ձախ, մեկ այս կեցվածքն են ընդունում, մեկ այն՝ միշտ կարող է ճշմարտացի լինել: Այնպես որ այդ գրկախառնությունը քաղաքականություն է, իսկ այս շնորհանդեսը կիսով չափ գրաքննություն, կիսով չափ փիառ էր:
- Ինքներդ, որպես Վրաստանի հետ անմիջական կապ ունեցող մարդ, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էր սա Սահակաշվիլու՝ վիրահայերի հանդեպ վարած քաղաքականության հետևանք լինել: Կարո՞ղ ենք ասել, որ որոշ ուժեր, որոնք իրենց անձնական կռիվն ունեին Սահակաշվիլու հետ, կարողացել են ինչ-որ ձևով ազդել Հայաստանում վերջինիս գրքի շնորհանդեսի խափանման վրա:
- Ինչպես ասում են՝ մեդալն ունի երկու երես, բայց չեմ կարծում: Այո, Սահակաշվիլու ժամանակ սահմանը խստացվեց, գրքեր, դասագրքեր տեղափոխելը դարձավ գրեթե անհնարին: Նույնիսկ ես երկու գրքից ավել չեմ կարողացել տանել, որովհետև իմացել եմ, որ գրքերս կվերցնեն: Եվ սա միակ այն «Աքիլլեսյան գարշապարն է», որը ես տեսել եմ իր գործունեության մեջ եւ երբեք այդ առումով նրան չեմ ների: Նույն Ջավախքի ամենածայրամասային գյուղերը, որոնք սովետական տարիներից եղել են աչքից հեռու, որովհետև ազգային փոքրամասնություն է այդտեղ ապրել, բոլորս գիտենք, թե այդ առումով Սահակաշվիլին ինչքան բան է արել: Թույլ տվեք նաև հիշեցնել, որ թե՛ Խորհրդային միության տարիներին եւ թե՛ դրան հաջորդած Գամսախուրդիա, Շեվարնաձե եւ նմանների կառավարման ժամանակաշրջանում միայն խոստումներ էին տրվում: Սահակաշվիլու օրոք Հայաստանի կամ Վրաստանի քաղաքացու մեքենան, եսիմ որ չոլում փչանում էր, միանգամից գալիս էր հատուկ ծառայության մեքենան եւ առանց որևէ գումարի տանում, օգնում: Սահակաշվիլու օրոք բնական գազը հասավ Ախալքալաք, Ջավախք: Իսկ ովքեր գիտեն, թե Ջավախքում ինչ ցրտաշունչ ձմեռներ են լինում, հաստատ կհասկանան: ժողովուրդը բավական հասանելի գումարով կարողանում է այսօր արժանավայել կյանք վարել: Խոր աշնանը, երբ որ քաղաքի փողոցներով գնում էիր, կացնի ձայնն էր: Կյանքը սեւ ու սպիտակ չէ: Ես Սահակաշվիլու հետ եւ՛ կռիվ ունեմ եւ՛ չունեմ: Այնպես որ, թող այն մեկը ասելով, սա էլ ասեն: Եթե հանդիպեմ Սահակաշվիլու հետ, շատ հետաքրքիր զրույց կլինի մեր զրույցը:
- Գուցե օրերից մի օր Հայաստա՞ն գա եւ կարողանաք խոսել:
- Կարծում եմ: Ոչինչ չի բացառվում, գուցե հերթական շքանշանը ստանա: Բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ դեմոկրատական արժեքներ տարփողող եւ այդ արժեքներն իր երկրում, որպես երկրի նախագահ, իրականացնող մարդը, ազգային փոքրամասնության շահերին վերաբերվում էր ոչ այդքան կողմնակալ, ինչքան որ պետք է աներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT