Թաթուլ Շուշանյանը չի ընդունում մեղադրանքը. Ալավերդցի Վահագից ստացած կաշառքի չափը հայտնի է

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի կողմից կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորված պաշտոնյա Թաթուլ Շուշանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ նա զբաղեցրել է Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, սակայն սկանդալային բացահայտումից հետո Աղվան Հովսեփյանի հրամանով փետրվարի 6-ին ազատվել է աշխատանքից եւ նույն օրը կալանավորվել:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Թումանյանը: Նա ասաց, որ արդեն իսկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Շուշանյանի կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Թաթուլ Շուշանյանի պաշտպանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Պարոն Թումանյան, առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ձեր պաշտպանյալը ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

- Ցուցմունք այս պահին չի տալիս, կարճ ներկայացրել է դիրքորոշումը եւ վերջ:

- Ձեր պաշտպանյալին կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը ի՞նչ հիմքեր է ներկայացրել:

- Երկու հիմք է ներկայացվել՝ փախուստը կանխելու եւ խոչընդոտելու: Ես վերաքննիչ բողոք եմ ներկայացրել դրա դեմ:

- Իսկ գրավի միջնորդություն ներկայացրե՞լ էիք:

- Այո, ներկայացվելը, որը մերժվել է, թողել էինք, որ դատարանը ընտրի գրավի չափը:

- Պարոն Թումանյան, ձեր պաշտպանյալը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Կարո՞ղ եք ասել կաշառքի չափը, որքա՞ն է այն կազմում:

- Մեղադրանքը 5-ի մասին է ներկայացված:

-Այսինքն՝ 5000 դոլար գումարի մասին է խոսքը:

- Այո:

- Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Վահագն Աբգարյանը եւ ձեր պաշտպանյալը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են:

- Իմ տեղեկություններով՝ ոչ:                                                         

- Պարոն Թումանյան, Ձեր պաշտպանյալին գաղտնալսե՞լ են:

- Օպերատիվ միջոցառում է կատարվել, որը չի կատարվել իմ պաշտպանյալի նկատմամբ:

- Այսինքն՝ ընդհանո՞ւր գաղտնալսում է արվել:

- Ընդհանուր օպերատիվ ներքին դիտման գործողություն է կատարվել, բայց մանրամասներ չեմ կարող ասել: Ուղղակի ասեմ, որ իր նկատմամբ չի:

- Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեր պաշտպանյալը Վահագն Աբգարյանի օգտին գործողություններ պետք է աներ: Ի՞նչ գործողությունների մասին խոսքը:

- Այդ մասով եկեք ես բան չասեմ, քանի որ անկեղծ ասած ես էլ չեմ հասկացել, թե ըստ մեղադրանքի կոնկրետ ինչ գործողություն է կատարվել:

- Իսկ հիմա ո՞ր ՔԿՀ-ում է պահվում:

- «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանը ամիսներ առաջ Աղվան Հովսեփյանի կողմից ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար պարգեւատրվել էր «Հավատարմության համար» մեդալով:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6946 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ