Հայաստանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ. կառավարությունում եւս ռիսկեր են տեսնում

Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը չի հերքում, որ Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում Հայաստանը կամ որեւէ այլ երկիր կարող է հայտնվել նոր սահմանված պատժամիջոցների թիրախում: Նման ռիսկեր տեսնում են նաեւ Հայաստանի կառավարությունում, քանի որ Ռուսաստանը հայկական բանակի սպառազինության հիմնական մատակարարն է:

Ծանուցել են, բայց չեն քննարկել

ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կամ որեւէ այլ երկրի կառավարությանը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Տեղի է ունեցել միայն ծանուցում, բայց ոչ քննարկում: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:

«Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին եւ մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան եւ եթե այդպիսիք կան»,- նշում են դեսպանատան մամուլի ծառայությունից ի պատասխան հարցմանն առ այն, թե հնարավոր է արդյո՞ք այդ պատժամիջոցների թիրախում հայտնվի Հայաստանը եւ արդյոք թեմայի վերաբերյալ քննարկումներ ընթանում են ՀՀ իշխանությունների հետ:

Նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն ԱՄՆ նախագահին ընձեռել է Կոնգրեսը CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով, որը ստորագրել է Դոնալդ Թրամփն անցյալ տարվա օգոստոսի 2-ին։

Ըստ այդմ, տարվա հունվարի 29-ից ԱՄՆ նախագահը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։ Այդ ցանկում են հայտնվել ռուսական պաշտպանական 39 ձեռնարկություն եւ հետախուզական կառույց։

Ցանկի կեսը զբաղեցնում են «Ростех» ընկերության կազմում ընդգրկված ձեռնարկությունները, այդ թվում՝ սպառազինությունների ներկրման եւ արտահանման պետական մոնոպոլիստ «Рособоронэкспорт»-ը։ Ցուցակում են ընդգրկված նաեւ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը եւ ԶՈւ-ի Գենշտաբի գլխավոր վարչությունը։

Ըստ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան պարզաբանման, երրորդ պետությունների թիրախավորելու որոշման դրդապատճառները մի քանիսն են. «Կոնգրեսը Ռուսաստանի վրա ճնշումների գործադրմամբ ցույց է տալիս մեր մտահոգությունները Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ ագրեսիայի դրսեւորման, այլ երկրի ներքին գործերին միջամտելու ու մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ»:

Ընդհանուր առմամբ, եթե պատժամիջոցներ են կիրառվում, ապա դրանք հիմնականում ոչ-ռուսական ընկերություններին են առնչվում, որոնք Ռուսաստանի ռազմահետախուզական ոլորտի հետ ունեցել են նշանակալի գործարքներ: «Այս պատժամիջոցների նպատակն այն է, որ Ռուսաստանը հետեւանքներ կրի իր թույլ տված գործողությունների համար: Հետ պահելով այլ երկրներին Ռուսաստանից ռազմահետախուզական սարքավորումներ ձեռք բերելուց՝ մենք զրկում ենք Ռուսաստանին դրանց վաճառքից ստացվելիք հասույթից, որը վերջինս կարող է օգտագործել բացասական ազդեցության ու ապակայունացման իր միջազգային արշավը շարունակելու նպատակով»,- ասված է դեսպանատան պարզաբանման մեջ:

Հայաստանի համար ռիսկեր կան

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ միմյանց հետ հակամարտող Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական սպառազինության գնորդներից են։ Վերջին մի քանի տարում Ադրբեջանը շուրջ 5 մլրդ դոլարի ռազմական գործարք է կնքել ռուսական ձեռնարկությունների հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանում է ռուսական արտադրության սպառազինություն ներքին գներով։ ՀՀ-ն վերջին երկու տարում ՌԴ-ից շուրջ 250 մլն դոլարի ռազմական վարկ ստացավ այդ երկրի արտադրության նորագույն զինատեսակները ձեռք բերելու համար:

Բացի այդ, համաձայն 2010 թ-ի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ Գյումրիում տեղեկայված 102-րդ ռազմաբազայի մասին պայմանագրին կից կնքած հատուկ արձանագրության, որով բազայի տեղակայման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2044 թ.-ը, Մոսկվան ոչ միայն իր վրա է վերցնում ՀՀ ողջ տարածքի անվտանգության ապահովման խնդիրը, այլեւ պարտավորվում է հայկական բանակն ապահովել ժամանակակից սպառազինությամբ: Հենց այս պայմանագրին հղում կատարելով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը բազմիցս նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սպառազինությունների մրցավազքն այլեւս տեղափոխվել է ՌԴ-Ադրբեջան սպառազինությունների մրցավազքի հարթություն:

Այժմ դեռ պարզ չէ՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհայտնե՞ն ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում: Երկու պետությունների պաշտոնական կառույցները՝ ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն այս թեմայի շուրջ քար լռություն են պահում: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խուսափում է պատասխանից, իսկ ԱԳՆ-ից էլ մեկնաբանում են կարճ ու խիստ դիվանագիտական ժանրում: «Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունն իր գործընկեր պետությունների հետ»,- հայտարարում է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, որի հայտարարության տրամաբանական կապն ԱՄՆ պատժամիջոցների հետ անզեն աչքով դժվար է նկատել. գուցե մանրադիտակով հնարավոր լինի:

Առավել անկաշկանդ է խնդրի մասին խոսում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, թեպետ այն այդքան էլ իր անմիջական պատասխանատվության տիրույթում չէ: Նա տեսնում է պատժամիջոցների կիրառման ռիսկ Հայաստանի հանդեպ եւ ընդունում, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառելիս դժվար թե հաշվի առնի որեւէ պետության կամ անհատի կարծիքը: «ԱՄՆ-ն շատ մեծ ազդեցություն ունի գլոբալ տնտեսությունում, եւ ճիշտ չէ կարծել, որ սանկցիաներ կիրառելիս նրանք պետք է հաշվի նստեն այլ պետությունների հետ: ԱՄՆ-ն անգամ հաշվի չի նստում եվրոպական երկրների հետ: Սա փաստ է»,- մեզ հետ զրույցում նշում է Արամյանն ու հավելում, որ Հայաստանի նկատմամբ խնդրահարույց իրավիճակ ստեղծվելու պարագայում ամերկյան գործընկերի հետ բանակցելու են: «Եթե նման իրավիճակ լինի, նստելու ենք, խոսենք, քանի որ ժամանակին եղել են նման իրավիճակներ Իրանի հետ հարաբերություններում, երբ այդ երկիրը միջազգային պատժամիջոցների տակ էր»,- ընդգծում է նախարարը:

Արամյանի խոսքից պարզ է դառնում, որ Իրանի պարագայում, թեպետ Հայաստանը հետեւել է միջազգային պատժամիջոցներով սահմանված կանոններին, բայց նաեւ որոշակի անհատական աշխատանքի դաշտ է ունեցել: «Իրանը մեր հարեւանն է եւ մեզ վրա տնտեսական էֆեկտ է գործում: Ուստի, այս հանգամանքը հաշվի է առնվել», - բացատրում է Արամյանն ու պրոեկտելով «իրանյան սխեման» նոր ստեղծված իրավիճակի վրա, նշում. «Ռուսաստանը մի տարածաշրջանում է, որ մեզ վրա կարող է ազդել: Առավել եւս այստեղ խոսքն անվտանգության մասին է»: Թեպետ Արամյանն ընդունում է, որ ԱՄՆ-ի անունից չի կարող խոսել, սակայն կարծում է, որ նման խնդիրներ առաջանալու դեպքում, պետք է ըմբռնումով մոտենան: Ամեն դեպքում, նախարարի կարծիքով՝ Հայաստանը սանկցիոն ռիսկերից ապահովագրված չէ: «Ռիսկեր միշտ էլ կան», - կարճ հավելում է Վարդան Արամյանը:

Կխախտվի ռազմական բալանսը

Մյուս կողմից կարծիք կա, որ տվյալ պատժամիջոցներն ավելի շատ ուղղված են լինելու ՌԴ-ի ռազմա-արդյունաբերական համալիրի միայն խոշոր գնորդների դեմ եւ Հայաստանի նման փոքր «սպառողներին» դժվար հերթը հասնի: Ռուսական սպառազինության խոշոր գնորդներից են Հնդկաստանը, Չինաստանը, Ալժիրը, Վիետնամը, Իրաքը, Եգիպտոսը։ Նշենք, որ 2017 թ-ին Ռուսաստանն արտահանել է 14 մլրդ դոլարի սպառազինություն։

Ամեն դեպքում, արեւմտյան փորձագիտական շրջանակները չեն սպասում պատժամիջոցների հապճեպ կիրառում: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների վարչության նախկին խորհրդական, այժմ Atlantic Council-ի փորձագետ Բրայան Օ՛Տուլը կարծում է, որ պատժամիջոցները միանգամից կարող են գործի դրվել միայն Սիրիայի կամ այլ երկրի հետ իրականացվող ռազմական գործարքների դեպքում, քանի որ դրանց իշխանությունների հետ ԱՄՆ-ն հակամարտում է:

Այլ դեպքերում, նրա խոսքով, ԱՄՆ-ն սկզբից կփորձի դիվանագիտական ճանապարհով համոզել, օրինակ, Աֆղանստանին եւ Հնդկաստանին սահմանափակել կամ դադարեցնել ռուսական զենքի գնումները։ «Եթե չստացվի, ապա մենք կտեսնենք պատժամիջոցների կիրառում»,- նշում է նա ու հավելում, որ Ռուսաստանին նետած այս գլոբալ մարտահրավերը, որի վնասը, ըստ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կարող է հասնել հարյուր միլիարդավոր դոլարների, պատահական չեն եւ դրանք բխում են Մոսկվայի աշխարհաքաղաքական ամբիցիաները զսպելու ԱՄՆ-ի ռազմավարական նպատակադրումից:

Չէ որ բոլորովին վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ազգային անվտանգության հայեցակարգում Ռուսաստանը Չինաստանի հետ մեկտեղ որակված էին որպես ռեւիզիոնիստական երկրներ, որոնք փորձում են հաստատել ամերիկյան շահերին եւ արժեքներին հակասող աշխարհակարգ:

Ըստ ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի, այնուամենայնիվ, Վաշինգտոնն ընտրողաբար կկիրառի պատժամիջոցները, որպեսզի դրանք չվտանգեն բարեկամ պետությունների ազգային շահերը: Այստեղ նա համակարծիք է Վարդան Արամյանի հետ ու բերում է Իրանի օրինակը: «Նման իրավիճակ էր նաեւ Իրանի պարագայում: Թեպետ ժամանակին այդ պետությունն ուղղակի միջազգային խիստ պատժամիջոցների տակ էր, սակայն Հայաստանի պարագայում ԱՄՆ-ի վարչակազմն աչք էր փակում հարաբերությունների խորության վրա, քանի որ լավ գիտակցում էր՝ Իրանը Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ երկու ճանապարհներից մեկն է (մյուսը՝ Վրաստանն է)»,- մեզ հետ զրույցում նշում է Սարգսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը կարող է պատժամիջոցների պարագայում մեղմել իրավիճակը՝ սպառազինություններ ձեռք բերելով Իսրայելից, Պակիստանից ու Թուրքիայից:

«Հայաստանը նման հնարավորություններ չունի ոչ միայն ֆինանսական սղության պատճառով, այլեւ այն պարզ հանգամանքով, որ Պակիստանի ու Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ», - պարզաբանում է մեր զրուցակիցը:

Ռուսաստանը սպառազինությունների հասանելիության, մատչելիության տեսանկյունից Հայաստանի համար այլընտրանք չունի, ինչը Սարգսյանի խոսքով լավ են հասկանում ԱՄՆ-ում: «ՌԴ-ի գործոնն օգնում է ապահովել սպառազինությունների բալանսը տարածաշրջանում, որը ստեղծված իրավիճակում պատժամիջոցների կիրառման պարագայում կարող է խախտվել հօգուտ Բաքվի, ինչը հղի է պատերազմի վտանգի աճով: Իսկ տարածաշրջանի ապակայունացմամբ ոչ մի կերպ շահագրգռված չէ ԱՄՆ-ն», - եզրափակում է Սուրեն Սարգսյանը:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 14-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6848 դիտում

Կոտորվելով փորձում են բոլորին համոզել, որ Եզրաս-Կարոյի լյուստրացիան կեղծ է, որովհետև, կակոյ ուժս, հայերեն է

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Պուտին-Փաշինյան հանդիպում

Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին պարգևատրվել է. Ռոմանոս Պետրոսյան

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով. տեսանյութ

Սպանություն Գյումրիում. հանգամանքները պարզվել են, 50-ամյա մեղավորը՝ հայտնաբերվել Վանաձորում

Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ ամեն օր ապահովվում է երկրի էներգետիկ համակարգի անխափան գործունեությունը. ՀԷՑ

Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել

Թրամփի վարչակազմի համար տարեց ամերիկացիներն ավելի կարևոր են, քան Ուկրաինան. Վենս

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Մոսկվայի հարավում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է գեներալ-լեյտենանտ Սարվարովը. տեսանյութ

Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք

Ձեր նվիրված աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար. ՏԿԵ նախարարի ուղերձը

Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ. դրանք ցույց են տալու ժամանման րոպեները

Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման․ Նիկոլ Փաշինյան

Գnղացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ չկան

Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP

Ադրբեջանից պարզաբանել են՝ ինչու Ալիևը չի մեկնել ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին

Շնորհակալ եմ Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին. Տիգրան Ավինյան

Խոշոր չափով փողերի լվացման և համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը 2 անձի մասով ավարտվել է

Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

ՃՏՊ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ

«Շունը շան թաթ չի կծի». «Նարիմանովը» «Կարոյին» չի մատնի

Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին

Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ինչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը

Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ

ԵԱՏՄ խորհրդի նիստից առաջ կայացել է Փաշինյան-Պուտին ձեռքսեղմում

Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. նա ժամանել է ՌԴ

Սանկտ Պետերբուրգում կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները

Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո

ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ

Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր

Ելիսեյան պալատը կքննարկի Պուտինի և Մակրոնի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը

Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել