Սիրողական մակարդակի երգչախումբը չի կարող պետական կարգավիճակ ստանալ. Արմեն Ամիրյան

Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով «Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվ»-ին, նշեց, որ մշակույթի նախարարությունը միայն պրոֆեսիոնալ կոլեկտիվներին է ֆինանսավորում, իսկ «Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվ»-ը սիրողական մակարդակի է: Մեր այն հարցին, թե՝ հնարավոր չէ արդյո՞ք երգչախումբին պետական կարգավիճակ տալ, նախարարն ասաց, որ սիրողական մակարդակի երգչախումբը չի կարող պետական կարգավիճակ ստանալ.

«Անգամ, եթե մենք այդ երգչախումբը համարենք պրոֆեսիոնալ, ապա այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի չորս պետական երգչախումբ՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Հայաստանի Կամերայինը եւ Օպերային երգչախումբը»,- ասաց Արմեն Ամիրյանը՝ վստահեցնելով, որ ավելին չեն կարող ունենալ:

Նախարարի համոզմամբ՝ այն ինչ ունեն երգչախմբերի մասով, բոլորովին բավարար է Հայաստանի համար: «Մշակույթի նախարարությունը յուրաքանչյուր տարի ֆինանսավորում է այդ երգչախմբի համերգներից մի քանիսը, բայց իրենց նպատակն է ունենալ պետական կարգավիճակ ինչը ես կարծում եմ հնարավոր չէ, մեր բյուջեն էլ թույլ չի տալիս»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Ֆինանսավորում չունենալու պատճառով երգչախումբի ու ժողգործիքների համույթի աշխատավարձ չստանալը նախարարը սոցիալական խնդիր համարեց եւ ասաց, որ դա այլ գերատեսչությունների խնդիրն է, ոչ թե իրենցը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ին ահազանգած «Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվ»-ի նախագահ Սուսաննա Բունատյանն ասել էր, որ բազմիցս դիմել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն իրենց ասել են, որ դա ավելի շատ մշակութային հարց է, որով պետք է զբաղվի մշակույթի նախարարությունը:

Մեր տեղեկություններով՝ Կույրերի միավորում երաժիշտական կոլեկտիվը նկատողություն է ստացել «վերադասների» կողմից, որոնք վերջիններիս մեղադրել են խնդիրը բարձրաձայնելու եւ առաջին տիկնոջ անունը հոլովելու համար: Նրանք ասել են, որ առաջին տիկինը խիստ նեղված է ու ամաչում է, որ իր անվան շուրջ նման բաներ են խոսում՝ ասում, որ անգամ առաջին տիկինը չօգնեց 43 հոգուց բաղկացած կույր երաժիշտների միությանը:

                                                                                             Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4770 դիտում

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ