Մտածում եմ կոմունալները մուծե՞լ, թե՞ նոտա տպել. Կույրերի երաժշտական կոլեկտիվի նախագահ

Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվում արդեն մի քանի ամիս է՝ ֆինանսավորում չունենալու պատճառով երգչախումբն ու ժողգործիքների համույթը աշխատավարձ չեն ստանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ահազանգեց Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվի նախագահ Սուսաննա Բունատյանը:

Տիկին Բունատյանը հայտնեց, որ համաձայն իրենց աշխատանքային պայմանագրի՝ աշխատողներն ամսական 20 հազար դրամ աշխատավարձ պետք է ստանան, բայց չեն կարողանում վճարել:

Սուսաննա Բունատյանի խոսքով` Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվը պետական կարգավիճակ ստանալու համար բազմիցս նամակով դիմել է թե՛ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, թե՛ կառավարություն եւ թե' մշակույթի նախարարություն, սակայն՝ ապարդյուն:

Բոլոր տեղերից պատասխանը մեկն է եղել՝ հարցը ուղարկել են ՀՀ մշակույթի նախարարություն: Մշակույթի նախարարությունից էլ պատասխանել են, որ ֆինանսապես պատրաստ չեն հովանավորելու, միայն կարող են տարին երկու համերգ ֆինանսավորել:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ ոչ մի պարտավորություն չունեն կույր երաժիշտների հանդեպ եւ, որ այս խնդիրը սոցապ նախարարությունը պետք է որոշի, քանի որ նման հարցերի համար իրենք են պատասխանատու:

Սոցապ նախարարությունից էլ ասացին, որ իրենք պատասխանատու են միայն «Կույրերի միավորում» կազմակերպության, բայց ո՛չ «Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվ»-ի համար: Եվ ասացին՝  քանի որ երաժշտական կոլեկտիվն ավելի մշակութային է, այդ հարցով պետք է զբաղվի մշակույթի նախարարությունը:

Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվը պետական կարգավիճակ այդպես էլ չի կարողանում ստանալ: Տարեկան 7-10 համերգ է ունենում, որոնք բարեգործական են: Երկուսը վճարվում են մշակույթի նախարարության կողմից, մնացածն անվճար են:

43 հոգուց բաղկացած երգչախմբի եւ ժողգործիքների խմբում 27 հոգին կույր է՝ բարձրագույն երաժշտական կրթությամբ:

Սուսաննա Բունատյանն ասում է, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտած ութ հոգի՝ չտեսնված երաժիշտ, պետք է գնային իրենց մոտ աշխատելու, սակայն տրանսպորտի խնդրի պատճառով չեն գնում: Կույրերի երգչախմբին եւ այնտեղ աշխատելու պատրաստ կույր երաժիշտներին տրանսպորտ չի տրամադրվում:

Ժամանակին ունեցել են հատուկ նախատեսված երկու ավտոբուս, բայց դրանք շարքից դուրս են եկել եւ շահագործումից հանվել, այժմ մեկ մասնավոր փոխադրամիջոցի հույսին են, իսկ մեկով հնարավոր չի լինում քաղաքի ծայրամասերից հավաքել բոլոր երաժիշտներին:

«Գալիս են ու ասում, որ եթե մենք չգանք աշխատանքի երաժշտական մեր ունակությունները կկորեն, մեր ձայնը կկորի, երաժշտական գործիքին չենք կարողանա տիրապետել»,- ասում է Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվի նախագահը:

Եվ նշում, որ Կույրերի միավորումը իրենց սենյակներ է հատկացրել, սակայն վճարում են եկամտահարկ եւ կոմունալ ծախսեր: Աշխատավարձ չեն ստանում, բայց եկամտահարկ են վճարում: «Հայաստանում կույրերին կուրորեն են նայում»,- ասում է Սուսաննա Բունատյանը:

Պատմում է, որ անցած տարի Բուլղարիայից համերգի հրավեր էին ստացել, բոլոր ծախսերը Բուլղարիան էր հոգալու, իրենք միայն ճանապարհածախս պետք է վճարեին, սակայն Հայաստանում դա էլ հնարավոր չեղավ կազմակերպել, ուր դիմել են, մերժում են ստացել, այդ թվում՝ առաջին տիկնոջից:

«Ես զգում եմ՝ որքան աշխատասեր են կույրերը, գումարի խնդիրը մի կողմ թողած, փորձերին գալիս են մեծ պատրաստակամությամբ»,- ասում է Սուսաննա Բունատյանը, որն արդեն 42 տարի աշխատում է Կույրերի միավորում երգչախմբի հետ:

«Այս պահին երիտասարդներ ավելի շատ են այնտեղ, նրանք հիմնականում Կոնսերվատորիան են ավարտել, մեծերից քչերն են մնացել: Հիմա մենք նոր համերգ ենք ուզում անել, դիրիժորը ասում է, որ նոր գործ է պետք գրել, նոտաներ տպագրել եւ այլն, մտածում եմ՝ հիմնարկության կոմունալները մուծե՞լ, թե՞ դա անել»,- ասում է Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվի նախագահը:

Կույր կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ 1976 թվականին ստեղծված «Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվ»-ն առաջին 20 տարիներին հովանավորվել է «Կույրերի միավորում»-ի կողմից: Սուսաննա Բունատյանը վստահեցնում է, որ այդ տարիներին ստացել են բավականին բարձր աշխատավարձ: Ապա Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվը դարձրել է ՍՊԸ:

                                                                                                                 Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 9-ի համարում:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2993 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են