Դեմ ըլլալով՝ կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքե՞ր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

12/04/2025 schedule21:32

Ապրիլի 16-ը՝ Գյումրու նորընտրվելիք ավագանու առաջին նիստի օրը, սարերի ետևում չէ. Գյումրիում, սակայն, հետընտրական կրքերը չեն հանդարտվում, փոխարենը բորբոքվում են նորովի:

Հատկապես սոցհարթակներում չեն դադարում ընդդիմադիր տարբեր խմբերի՝ միմյանց ուղղված մեղադրանքները՝ իրար դավաճանելու, ինչ-որ քայլերում շտապելու, թասիբ-նամուս անարգելու ոճի մեջ:

Այս առանձին-առանձին ընտրական շեմը հաղթահարած ուժերը նպատակ ունեն որպես դետալներ իրենց տեղը գտնել կոմունիզմի ծաղկեփնջի կոմպոզիցիայի տերևների և ծղոտների արանքներում և կոմկուսի աստղին նոր փայլ հաղորդել՝ կարգել Գյումրու քաղաքապետ:

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքում մասնակից քաղաքական ոչ մի ուժի չհաջողվեց հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինք ու կոալիցիաներ կազմելու ստանձնել քաղաքի կառավարումը:

Գյումրեցիների մեծամասնության վստահությանն արժանացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունը՝ ստանալով 17 հազար 188 քվե:

ՀԿԿ-ն՝ 9 հազար 727, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 2 հազար 904, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 7 հազար 380, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը 3 հազար 739 քվե ստացավ:

Այս ընդդիմադիրները իրենց հետագա քայլերում չեղան այնքան միաբան, որքան նախընտրական քարոզչության ժամանակահատվածում էին: Նրանց միավորեց միայն քաղաքացիներին խաբելու, ձայներ գողանալու և դրանք մեկ այլ թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանին մատուցելու վարքը: Ընդամենը:

Ընտրական արդյունքների ամփոփումից հետո «Մայր Հայաստան»-ն ու «Իմ հզոր համայնք»-ը առանց ժամանակ կորցնելու հայտարարեցին, որ պատրաստ են իրենց ձայները տալ իրենց շարքերից առավելագույն քվեներ ստացած Վարդան Ղուկասյանին:

Մարտուն Գրիգորյանը մի քանի օր լռեց, հետո մի քանի խմբագրումներից հետո հրապարակեց նաև իր նույնաբովանդակ ասելիքը՝ մեղադրելով «Մայր Հայաստան»-ին ու «Իմ հզոր համայնք»-ին՝ իրեն ընտրության այլ հնարավորություն չթողնելու, քննարկման տարբերակ չունենալու համար:

Այսպիսով, ստացվում է, որ միանձնյա 17 հազար 188 քվե ունեցող «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու ղեկավարման իր իրական հնարավորությունը զիջելու է 9 հազար 727 քվե ստացած, սակայն պարտքով ձայներ ձեռք գցելու ճամփեն բռնած Հայաստանի կոմունիստական կուսակցությանը:

Գյումրին ապրիլի 16-ին կունենա ոչ թե նոր քաղաքապետ, այլ հնի թարմացում, եթե, իհարկե այլ զարգացումներ չլինեն, քանի որ իրենց որոշումից կարճ ժամանակ անց Ղուկասյանին սատարողները հայտարարում են, որ Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա չեն կազմելու, չեն միավորվելու, ընդամենը քվեարկելու են նրա օգտին: Ավելին իրենց քվեարկածի պատասխանատվությունն էլ միայն իրենց հայտնի տրամաբանությամբ դնելու են ՔՊ-ի ուսերին: 

Թե ինչու են այս ուժերը ամեն կերպ հեռու մնում Վարդան Ղուկասյանից, չեն ուզում նույնականացվել և իրենց անունները տեսնել իրենց նախընտրելիի կողքին, գուցե ունեն հիմնավոր պատճառներ, սակայն կա պարզ ճշմարտություն, որ բոլորը միասին կշեռքի մեկ նժարում են՝ կողք կողքի, ձեռք ձեռքի, ուս ուսի: Ավելի մոտ են, քանի պատկերացնում են, իսկ Ղուկասյանի օգտին քվեարկել, սակայն Ղուկասյանի գործողությունների պատասխանատվությունը չկրելն ու փախչելը իրենք էլ գիտեն՝ ինչ ձևակերպում ունի: 

Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:

ԿԸՀ ներկայացված ընտրացուցակների համաձայն՝

«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.

1. Մինասյան Սարիկ - Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

2. Մկրտչյան Վահագն - Գյումրի համայնքի ղեկավարի օգնական

3. Բարսեղյան Էմմա - Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ

4. Անանյան Լեվոն - ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ

5. Արամյան Շավարշ - ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

6. Հարությունյան Քնարիկ - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

7. Մանուկյան Հովհաննես - ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն

8. Բաղդասարյան Էդգար - «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն

9. Հայրապետյան Գալյա - ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն

10. Հակոբյան Անդրանիկ - չի աշխատում

11. Բեգզադյան Նարեկ - Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ

12. Բեյբուտյան Աստղիկ - «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն

13. Դավթյան Վահան - «Կարիտաս-Արեգակ» բարեգործական  հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ

14. Թորոսյան Կարեն - «Հանրապետական ՇՕ ծառայություն» ՓԲԸ-ի հյուսիսային տարածաշրջանի ղեկավար:

Հայաստանի կոմունիստական կուսակցության 8 մանդատով Գյումրու քաղաքապետարան կգան հետևյալ անձինք.

1. Ղուկասյան Վարդան- չի աշխատում

2. Առաքելյան Ավետիս - Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ

3. Անանյան Լուսինե - չի աշխատում

4. Ղուկասյան Գևորգ - Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում

5. Սահակյան Սեդրակ - չի աշխատում

6. Մեսրոպյան Նարինե - չի աշխատում

7. Հարությունյան Արտակ -չի աշխատում

8. Էլբակյան Սամսոն- «Իգիթ» ՍՊԸ-ի առաքիչ

«Մեր քաղաքը»-ի 6 մանդատով Գյումրու ավագանին կհամալրեն հետևյալ անձինք.

1. Գրիգորյան Մարտուն - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր

2. Ադամյան Սվետլանա - ԱՁ-ի տնօրեն

3. Գևորգյան Հովհաննես - չի աշխատում

4. Գասպարյան Լիզա - Մարտուն Գրիգորյանի օգնական

5. Գրիգորյան Կարեն - Մարտուն Գրիգորյանիի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ

6. Բադալյան Կարեն - չի աշխատում:

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի 2 մանդատը բաժին է հասնում հետևյալ անձանց՝

1. Սիմոնյան Կարեն - Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն

2. Մալխասյան Դերենիկ - չի աշխատում:

«Իմ հզոր համայնք»-ի 3 մանդատով ավագանու կազմը կհամալրեն՝

1. Մխիթարյան Ռուբեն Դավթի - պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն

2. Կիրակոսյան Վահե Սամվելի - «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:

Ըստ ընտրական ցուցակի՝ 3-ը Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանն էր, որն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց:

Նրան ավագանու կազմում կփոխարինի ընտրացուցակի հաջորդ կին ավագանու անդամի թեկնածուն:

Հենց այս կազմով էլ Գյումրին գնում է նորընտիր ավագանու առաջին նիստին, որպեսզի ունենա հին ու նախկին քաղաքապետ՝ հնարավոր բոլոր հետևանքներով: Այս պարագայում թերևս նման քայլին գնացողների սկզբունքը մեկն է՝ դեմ ըլլալով՝ կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3062 դիտում

Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես, Հորադիզ-Երասխ գծի վրա. վարչապետ

Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար

Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Կառավարությունը վճռական է տրամադրված ՀՀ եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. վարչապետ

Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին

Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը

Ի հեճուկս բարդությունների՝ Կառավարությունը և ես չենք շեղվի խաղաղության օրակարգից. վարչապետի հայտարարությունը

Ոստիկանությունը մշտապես առաջնագծում է հանուն օրենքի, օրինականության, անվտանգության և բարօրության. Հովհաննիսյան

Պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել

Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ոստիկանության հենասյունային ուղղություններից 3-ն արդեն ձևավորված են, իսկ 4-րդը կձևավորվի այս տարի. ՆԳ նախարար

Այսօր հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի անունը. ավագանու առաջին նիստի օրակարգում 3 հարց է

1 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարներն արգելափակումից 42 մեքենա են դուրս բերել

«Արտակարգ լավ վերջաբան». Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

Սեյրան Օհանյանի բանկա-բութուլկեքը փոխարինված են ամրոցներով. ինչ կրակոցներ են սահմանին. Քոչարյանը մանրամասնել է

Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ

Ամփոփվել է «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը

Կիսակառույց շինությունում կնոջ դի է հայտնաբերվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Մետրոպոլիտենի գործարկումից ավելի քան 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ

Վարդան Սարգսյանը հայր է դարձել. հաղորդավարը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ

Մամուլ կա. է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ. Աննա Հակոբյանը Թումանյանից մեջբերում է արել

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը

Արմեն Գրիգորյանն ու Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «Chevrolet Volt»-ը կողաշրջվել է

Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրերի համար. Սոկուլսկին՝ Փամբուխչյանին

Սլովենիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանն ընդունել է Տանյա Ֆայոնին

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին

Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն կբացվի. ներկայացվել է ԿԳՄՍՆ 2024-ի կատարողականը

Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. ուժեղացված ծառայությունը շարունակվում է

Ալեն Սիմոնյանը Սլովենիայի փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

ՀՀ-ն կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ. ի՞նչ է քննարկվել

Դպրոցի զինանոցում ոչ ուսումնական զենք-զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ