Երևան
12 °C
2017 թվականին ՀՀ պետեկամուտների կոմիտեն զգալիորեն ավելի շատ հարկեր հավաքագրեց, քան նախորդ տարի: Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ աճը կազմեց մոտ 80 միլիարդ դրամ, կամ ավելի քան 7 տոկոս:
Սա, անշուշտ, վատ ցուցանիշ չէ: Մանավանդ որ հարկերի հավաքագրման այս աճը չի զուգորդվել հարկային տեռորի կամ բեսպրեդելի մթնոլորտով: Համենայն դեպս այդպիսի համատարած դրսեւորումների մասին լուրեր չկան:
Սակայն երբ ուսումնասիրում ենք հարկերի հավաքագրումը ըստ առանձին հարկատուների, պատկերը այնքան էլ վարդագույն չէ: Կարելի է արձանագրել, որ չնայած հարկերի ավելացման գործում նկատելի է ստվերի որոշակի կրճատման արդյունքներ, բայց տնտեսության որակական աճի կամ տնտեսական ընդհանուր աշխուժացման դրսեւորումներ գրեթե չկան:
Այսպես. առաջին 1000 հարկատուները 2017-ին 90 միլիարդ դրամով ավելի հարկ են վճարել, քան նախորդ տարի: Բայց այդ ավելացումը մեծ մասամբ պայմանավորված է մի քանի ընկերությունների վճարած հարկերի կտրուկ ավելացմամբ, ինչը ամենեւին էլ չի խոսում տնտեսական աշխուժացման մասին: Ամենամեծ աճը, օրինակ, արձանագրել է «Գրանտ Տոբակոն»: Եթե 2016-ին այս ընկերությունը վճարել էր 22.5 միլիարդ դրամ, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 34.7 միլիարդ: Աճը 12 միլիարդ դրամից ավելի է՝ մոտ 54 տոկոս: Այսինքն, 90 միլիարդ դրամով ավելացված հարկերից 12 միլիարդը այս մեկ ընկերության շնորհիվ է ստացվել: Սա շատ լավ է, իհարկե: Բայց սա խոսում է մեկ առանձին վերցրած ընկերության գրանցած հաջողության մասին, որը աշխատում է մեկ առանձին վերցրած ոլորտում՝ ծխախոտագործության: Այս մեկ ընկերության գրանցած հաջողությունը որեւէ կապ չունի երկրի տնտեսությունում վարվող տնտեսական քաղաքականության հետ: Այս ընկերությունը փնտրել գտել է արտաքին շուկաներ, ընդլայնում է իր արտադրությունը եւ մեծացնում արտահանման ծավալները: Առավելագույնը, որ կարելի է արձանագրել, կառավարությունը պարզապես չի խանգարել երեւի:
Հարկերի մեծ աճեր են արձանագրել նաեւ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները: Դրանցից խոշորագույնների վճարած հարկերի պատկերը հետեւյալն է: 2016-ի համեմատ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելացրել է հարկերը 9.5 միլիարդ դրամով: Անցած տարի ԶՊՄԿ-ն վճարել է 18.6 միլիարդ դրամ: «Լիդիան» ընկերությունը անցած տարի վճարել է 7.8 միլիարդ դրամ այն դեպքում, երբ 2016-ին ընդամենը 700 միլիոն դրամ էր վճարել: «Գեոպրոմայնինգ»-ը 2017-ին վճարել է 13.4 միլիարդ դրամ, որը ավելի քան 4 միլիարդ դրամով ավելի է, քան նախորդ տարում: եւս 3.2 միլիարդ դրամով էլ ավելացրել է իր հարկերը Կապանի լեռնամետալուրգիականը: Միայն այս չորս ընկերությունները միասին 2017-ին մոտ 25 միլիարդ դրամով ավելի հարկ են վճարել, քան 2016-ին: Սա, բնականաբար, պայմանավորված է գունավոր մետաղների համաշխարհային գների բարձրացմամբ եւ նույնպես որեւէ կապ չունի Հայաստանում տնտեսական աշխուժացման հետ: Այլ կերպ ասած, ստացվում է, որ մի քանի ընկերությունների վճարած հարկերի կտրուկ բարձրացման հաշվին բյուջեի հարկային եկամուտները աճել են: Իսկ դա նշանակում է որ շատ ավելի մեծ թվով ընկերություններ նվազեցրել են հարկերը, ինչը նշանակում է, որ ընդհանուր տնտեսական վիճակը Հայաստանում մնում է տխուր:
Ինչ խոսք, չի կարելի չնկատել ստվերի կրճատման դրսեւորումները, որոնք ակնհայտ են դառնում հրապարակված ցուցակից: Օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ» ընկերությունը (2016 թվականին այն կոչվում էր «Ալեքս գրիգ») 2017 թվականին վճարել է 21.5 միլիարդ դրամ, որը 2016 թվականի ցուցանիշը գերազանցում է մոտ 6.5 միլիարդ դրամով կամ 40 տոկոսով: Այս ավելացումը ակնհայտորեն ստվերի կրճատման հաշվի է արձանագրվել: Ու նմանատիպ ցուցանիշներ կան նաեւ այլ «հանրահռչակ» ընկերությունների դեպքում: Ամբողջ խնդիրն այն է, որ ստվերի կրճատումը ինքնին անհրաժեշտ է տնտեսության առողջացման համար, բայց ամենեւին բավարար չէ: Օրինակ, անցած տարվա ընթացքում չեն գրանցվել մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների դիրքերի թուլացում եւ մրցակցության աստիճանի բարձրացում: Չի արձանագրվել բիզնեսի ու քաղաքականության սերտաճման թուլացում...: Բայց դա խոսակցության այլ թեմա է:
Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 14-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT