Երևան
12 °C
Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում տարիներ շարունակ կուտակվող կոյուղաջրերի հետեւանքով առաջացած խնդիրը սկսել է լուծվել: Բնակիչներն, ինչպես հայտնի է, դժգոհում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կոյուղիների վնասված լինելու պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս, կուտակվում հարակից տարածքում ու գարշահոտ տարածում:
Հարցը պարբերաբար առաջ է քաշվել տարբեր մակարդակներով, այն հնչեցրել են բնակիչները, դատապարտյալները, Ազգային ժողովի պատգամավորներ՝ նշելով, որ գարշահոտ մթնոլորտ է նաեւ բանտախցերում ու միջանցքներում: Երեկ էլ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները ավագանու նիստին ներկայացել էին՝ իրենց հետ բերելով Նուբարաշենում կուտակվող կոյուղաջրերի տարաներ ու դահլիճում բացելով դրանց բերանը: Հոտն անմիջապես տարածվել էր, Հանրապետական խմբակցության անդամները խիստ վրդովվել էին, ու սկսվել էր ծեծկռտուք:
Այսօր արդեն տարածքում սկսվել են համապատասխան աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն հանրային կապերի բաժնից՝ պատասխանելով մեր հարցմանը:
«Խնդիրը վաղուցվանից է: Տեւական ժամանակ առաջ պայմանավորվածություններ են ձեռքբերված եղել տարբեր հիմնարկների՝ տեղական ինքնակառավարման մարմիների հետ: Հիմա համապատասխան սարքավորումները ձեռք են բերվել, աշխատանքները սկսվել են»,- ասաց բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա, միեւնույն ժամանակ վստահեցրեց, որ Երեւանի ավագանու նիստում նախորդ օրը տեղի ունեցած միջադեպը որեւէ կապ չունի համապատասխան աշխատանքները սկսելու հետ:
«Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը ընդհանրապես կապ չունի, մենք պայմանավորվածությունը վաղուց ենք ձեռք բերել տեղական ինքնակառավարման մարմնի հետ»,- ասաց նա՝ հաստատելով, որ կոյուղիների հետ կապված խնդիրը վերացնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկել քրեակատարողական հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը եւ «Վեոլիա ջուր» ընկերությունը համատեղ:
Հարցին, թե ինչն էր խանգարում, որ այդ ամենն ավելի վաղ արվեր եւ արդյո՞ք իր նշած սարքավորումներն այդքան անմատչելի են, բաժնի պետը պատասխանեց. «Ես չեմ կարող նախորդ տարիների վերաբերյալ որեւէ բան ասել: Համապատասխան սարքավորումներ են ձեռք բերվել, որոնց համար ժամանակ էր պետք: Դրանք, նորից եմ կրկնում, ձեռք են բերվել, եւ այս պահին աշխատանքները տարվում են»:
Երեւանի քաղաքապետարանից նույնպես փորձեցինք պարզել՝ ինչ անելիք ուներ Նուբարաշենի օդը աղտոտող այս խնդրի վերացման հարցում եւ ինչու ժամանակին չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ:
«Դեռ մեկ տարի առաջ այս հարցը կրկին արծարծվել է, մենք այն ժամանակ էլ ասել ենք, որ խնդրի լուծումը քրեակատարողական հիմնարկի տիրույթում է ու պատրաստակամություն եք հայտնել աջակցել խնդրի լուծման հետ կապված: Եթե մինչեւ այսօր ոչ մի բան տեղից չի շարժվել, նշանակում է նման հայտ չի ներկայացվել»,- ասաց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ լապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
Դիտարկմանը, որ խնդիրը չի մնացել քրեակատարողական հիմնարկի տարածքում, այլ դուրս է եկել, հասել բնակիչներին, եւ այդ դեպքո՞ւմ էլ քաղաքապետարանը ոչինչ չպիտի նախաձեռներ, վարչության պետն արձագանքեց. «Ցանկացած ադեկվատ եւ տրամաբանող մարդ հասկանում է, որ խնդիրը պետք է լուծել հիմնովին եւ ոչ թե մասնակի: Եթե մասնակի լուծումներով առաջ գնաս, դրանով հարցը ամբողջությամբ չի լուծվելու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT