Երևան
12 °C
Սերժ Սարգսյանւժի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները եւ դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռեւս առկա խնդիրները, ինչպես նաեւ 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունները:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից, Լոքյանը, մասնավորապես, անդրադարձել է անցած տարեսկզբին կայացած աշխատանքային հանդիպմանը, այնուհետ նաեւ տարեվերջին՝ դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը՝ նշելով, որ Նախագահի կողմից շեշտադրված ոլորտի առավել կարեւոր հիմնախնդիրներն ու աշխատանքի առաջնահերթ ուղղությունները ներառվել են մարզերի եւ համայնքների տարեկան ծրագրերում։
Մասնավորապես՝ սահմանվել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությամբ սահմանված ցուցանիշների ապահովմանն ուղղված՝ 2018թ. միջոցառումները, համայնքների խոշորացման արդյունքում նոր ձեւավորվող համայնքապետարանների կազմավորմանն ուղղված աշխատանքները, համայնքների խոշորացման գործընթացի շարունակական ընթացքի ապահովմանն ուղղված առաջարկությունները եւ ամրագրվել է համայնքներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմ ՝ «ավելին ավելիի դիմաց» մոտեցումը:
Դավիթ Լոքյանի հավաստմամբ, իրականացվել են համայնքային բյուջեներում ծախսերի համադրելիության, հիմնավորվածության ու միասնականության սկզբունքների արմատավորման, ծրագրային բյուջետավարման ներդրման եւ մի շարք այլ աշխատանքներ:
Նախարարը նշել է, որ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության օրակարգային հարցերից են նաեւ համայնքների վարչական տարածքներում շինարարության, ինչպես նաեւ գյուղատնտեսական հողերի եւ բերքի պատշաճ հաշվառման համակարգի ներդնումը, աղբահանության աշխատանքների ինքնածախսածածկման մեթոդով իրականացման ապահովումը, համայնքներում հարկային բազաների ուսումնասիրությունները եւ ճշգրտումները, տեղական նշանակության ճանապարհների վերականգնման այլընտրանքային լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։
Նախարար Լոքյանն իր զեկույցում անդրադարձել է նաեւ տարածքային համաչափ զարգացման եւ մարզերում տնտեսական աճի խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ ընդգծելով, որ ներկայումս ԵՄ-ի հետ իրագործվում է շուրջ 11.0 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի տարածաշրջանային զարգացման 9 պիլոտային ծրագիր: Նախարարության եւ Միավորված Ազգերի Զարգացման ծրագրերի միջեւ համագործակցության շրջանակում ավելի քան 5.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծրագիր է իրականացվում Տավուշի մարզում, որը գործելու է մինչեւ 2020 թվականը։ Նույն համագործակցության շրջանակներում ավելի քան 3.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրեր են իրականացվում 60 գյուղական բնակավայրերում:
Մարզերում հրատապ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 5 մլրդ դրամ՝ շուրջ 285 ծրագրերի իրականացման համար, որի շրջանակներում խնայվել է 1,465 մլրդ դրամ։
Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի համաձայն Ջերմուկ քաղաքում իրականացվող աշխատանքների մասին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը զեկուցել է, որ «Ջերմուկ համայնքը՝ տարածքային զարգացման աճի բեւեռ» ծրագրի ֆինանսավորման համար հատկացվել է 1,190 մլրդ. դրամ գումար, որի շրջանակներում իրականացվում է 6 ենթածրագիր: 2018 թվականին 3,4 մլրդ դրամով կիրականացվեն եւս 12 ծրագրեր:
Զեկույցի համաձայն՝ 2017 թվականի ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակել է խոշորացված համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Շվեյցարիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ձեռք է բերվել եւ համայնքներին տրամադրվել (կամ գտնվում են տրամադրման փուլում) 96 միավոր շինարարական եւ սպասարկող տեխնիկա, 47 միավոր գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, 53 միավոր կցորդներ եւ օժանդակ սարքավորումներ, մոտ 2000 միավոր սարքավորում եւ 1200 միավոր գույք, կառուցվում են ճանապարհներ, ծածկարաններ, հարթակներ, կայանատեղեր եւ կանգառներ՝ ավելի քան 5,3 մլրդ դրամ արժողության։ 2017թ. ընթացքում իրականացվել են 20 ներդրումային ծրագրեր՝ 638, 355 մլն ՀՀ դրամի չափով:
Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է նաեւ ոլորտի ռազմավարական փաստաթղթերը՝ նշելով, որ, մասնավորապես տարածքային կառավարման բնագավառում 2017թ. ընդունվել են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները եւ 2018-2020թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը, մարզպետարանների տարեկան աշխատանքային պլանները, որոնք ամբողջացրել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը: Տեղական ինքնակառավարման բնագավառում կատարված օրենսդրական ու մեթոդական աջակցության ուղղությամբ մշակվել եւ ընդունվել են մի շարք օրենքների նախագծեր, շուրջ մեկ տասնյակ մեթոդական ուղեցույցներ ու ձեռնարկներ։
Դավիթ Լոքյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաեւ 2017թ. ամփոփ ցուցանիշները, խոշորացված եւ խոշոր համայնքներում (5000-ից ավելի բնակչությամբ) տնտեսական զարգացման պատասխանատուների համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT