ԵԼՔ-ը մերժում է Երեւանի ավագանու նիստերին ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակող կարգավորումները

Փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ:

Այս մասին Երեւանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակել է Facebook-ի իր էջում նույն խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Հայտարարության մեջ ասված է. «Ակնհայտ է, որ այս հանձնարարականը վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների հետեւանք է, որը հետապնդում է լրագրողների օրինական գործունեությունը սահմանափակելու նպատակ:

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ գործող կանոնակարգումներն անհամաչափորեն սահմանափակում են ավագանու անդամների աշխատանքը ԶԼՄ-ների հետ, ուստի նոր՝ էլ ավելի սահմանափակող կարգավորումները մերժելի են խմբակցության կողմից:

Միաժամանակ, նշենք, որ այս համատեքստում Երեւանի համայնքի վարչական շենքերում եւ ենթակայության տակ գործող կազմակերպություններում ԶԼՄ-երի աշխատանքի ցանկացած կարգավորում պետք է բխի ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից։

Սույնով կոչ ենք անում Տարոն Մարգարյանին ձեռնպահ մնալ Երեւանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը վնասող կանոնակարգումներից»:

Հիշեցնենք, որ քաղաքապետին զայրացրել է այն, որ օրեր առաջ Երկիր ծիրանի կուսակցության ներկայացուցիչները Երեւանի ավագանու նիստի ժամանակ բժշկական դիմակներով բացել են ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում, ինչը, ըստ քաղաքապետարանի, «աշխատավայրում կատարելն անթույլատրելի է»: ՀՀԿ-ական ավագանու անդամներից ոմանք այդ ակցիան անգամ խուլիգանություն որակեցին:

Իսկ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել էր, որ չպետք է անպատասխան թողնել այս միջադեպը, պետք է տալ կոշտ գնահատական: Նա առաջարկել էր մտածել մեխանիզմներ՝ «նման վտանգավոր երեւույթներից» զերծ մնալու համար: Նրա հետ համաձայնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տպավորություն է ստեղծվում, որ այս հանձնարարականներով կյանքի է կոչվում հենց փոխքաղաքապետի՝ «վտանգավոր երեւույթներից» զերծ մնալու համար մեխանիզմներ ստեղծելու գաղափարը:

Հատկանշական է, որ շաբաթներ առաջ կառավարությունում նիստերի լուսաբանման հետ կապված հարցի լուծումը գտան՝ դրանք փակ դռների հետեւում անցկացնելու մեխանիզմի կիրառմամբ: Թե ինչ գործելաոճ կորդեգրեն Երեւանի քաղաքապետարանում՝ կիմանանք շուտով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2818 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ