Հայրը սպանել է դստերը, որն առանց ամուսնանալու հղիացել է. գլխավոր դերում Լիլի Էլբակյանն է

Վերջերս Ազգային կինոկենտրոնի գեղխորհուրդը որոշեց ֆինանսական աջակցություն տրամադրել անավարտ մնացած երկու ֆիլմի, որոնցից մեկն է Արամ Շահբազյանի «Չնչիկը»-ը ֆիլմը: Ֆիլմն արտադրություն է մտել 2008 թվականից, սակայն ֆինանսական պատճառներով արդեն տասը տարի է՝ ավարտին չի հասցվում: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ:

Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը պատմություն է մի խենթ աղջկա մասին, որն ապրում է փակ հասարակությունում: Ֆիլմի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ:

Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է կարծրատիպերով ապրող հասարակությունը մեկուսացնում տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները եւ իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը: Մարդն իր աշխարհով եւ ցանկություններով մնում է անպաշտպան: Ֆիլմը չորս երկրի համարտադրություն է՝ Շվեյցարիա, Գերմանիա, Հոլանդիա, Հայաստան:

- Պարոն Շահբազյան, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ քվեարկության միջոցով որոշվել է անավարտ մնացած երկու ֆիլմի տրամադրել ֆինանսական աջակցություն, ընդ որում ֆիլմերից մեկը՝«Չնչիկը», ձեր ֆիլմն է: Ֆիլմն ավարտին հասցնելու համար պետության կողմից լրացուցիչ գումարը ե՞րբ է տրվելու եւ արդո՞ք արդեն աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ:

- Աշխատանքները սկսվել են, խոստացել են, որ առաջիկա եռամսյակում կիրականացվեն բոլոր աշխատանքները եւ ֆիլմը վերջապես պատրաստ կլինի: Ազգային կինոկենտրոնը մեզ տրամադրելու է մոտավորապես 16-17 միլիոն դրամ: Մոտավորապես նույն չափի գումար էլ պահանջվում է, որպեսզի ֆիլմն ավարտվի: Մենք ավելի շուտ էինք դիմել Ազգային կինոկենտրոն, բայց քանի որ նախարար փոխվեց, կինոկենտրոնի տնօրենը եւ այլ աշխատակիցներ փոխվեցին, արդյունքում մենք մի տարի կորցրեցինք:

- Նախապես Ազգային կինոկենտրոնը որքա՞ն գումար էր ձեզ տրամադրել:

- Կինոկենտրոնը տարբեր տարիների մեզ 52 միլիոն դրամի չափով գումարներ է հատկացրել, սակայն դա ֆիլմի համար նախատեսված գումարի ընդամենը 15 տոկոսն է եղել: Եթե Հայաստանը տրամադրած լիներ բյուջեի երեսուն տոկոսը, ֆիլմը վաղուց ավարտված կլիներ: 

- Ինչո՞ւ է ֆիլմը մնացել անավարտ. որքան գիտեմ, շահել է մի քանի միջազգային դրամաշնորհ, ստացել է պետության աջակցությունը եւ չի ավարտվել

- 2010-ին ֆիլմը մտավ հետարտադրական փուլ: Կատարվեց ֆիլմի մոնտաժը, դերասանների ձայնագրման աշխատանքները, բայց հետարտադրական մյուս աշխատանքները, ֆինանսական պատճառներով, մնացին անավարտ: Վերջնական ավարտին հասցնելու համար մնացել է հնչյունային ձայնագրությունը եւ գունաբաժանումը: Նախագիծը մասնակցել է կինոնախագծերի զարգացման համակովկասյան շվեյցարական ԱՎԱՆՏԻ ծրագրին (SDC-Swiss Development Agency-AVANTI) և շահել է դրամաշնորհ՝ 75 000 $: Երբ սցենարը վերջնական պատրաստ էր, նախագիծը շքերթային հաջողություն ունեցավ եվրոպական մի շարք կինոֆոնդերում, ստացավ 10000 € դրամաշնորհ ՀՅՈՒԲԵՐԲԱԼՍ ֆոնդից (HBF-The Netherlands) սցենարի զարգացման համար: Ապա նախագիծը մասնակցեց Ռոտերդամի կինոփառատոնին կից կինոշուկային: Շուկայի մրցույթն անցնելուց հետո Հյուբերբալս ֆոնդից ստացավ արտադրական դրամաշնորհ 50000 €, այդ տարի շուկան երկու նախագծի տվեց արտադրական դրամաշնորհ, որից մեկը «Չնչիկն» էր: Եվս մեկ դրամաշնորհ՝ 50000 € նախագիծը ստացավ ՎՈՐԼԴՍԻՆԵՄԱ ֆոնդից (WCF-Germany): Այսինքն, այս նախագիծը ի սկզբանե եվրոպական արտադրողների ուշադրության կենտրոնում է եղել: 
Ֆիլմի բյուջեի 30 տոկոսը կազմում էր մոտ 200 հազար դոլար, դա այն գումարն էր, որ նախագիծը ակնկալում էր հայկական կողմից: Ազգային կինոկենտրոնը սովորաբար բոլոր նախագծերին բյուջեի առնվազն 30 տոկոսը տրամադրում էր: 200 000 դոլարի փոխարեն տրվել էր 100 000 դոլար: 
- Ֆիլմը նկարահանել եք 10 տարի առաջ, արդյո՞ք այսօր կան դրվագներ, որ կուզենայիք այլ ձևով նկարված լինեին:

- Այս Ֆիլմում ոչ մի կադր, ոչ մի բան չի հնացել, չկա մի դրվագ, որ ես նայեմ ու ասեմ. այս մի բանը կփոխեի, այս մի բանը կվերանայեի: Ֆիլմի նկարահանումը 36 տարեկանում եմ ավարտել, այդ տարիքի մտածողությունս, պրոֆեսիոնալ եփվածությունս բոլորովին այլ էր, հիմա՝ այլ: Հիմա ֆիլմը վերջացնում եմ սկսելուց մոտավորապես տասը տարի հետո, բայց կոնկրետ այս ֆիլմի հետ կապված ոչինչ չի փոխվել:

 - Ինչու՞ որոշվեց ֆիլմը անվանել «Չնչիկ»:

- Չնչիկ նշանակում է ոչինչ, չնչին բառի բարբառային տարբերակն է, հիշում եմ, որ բացեցինք բարբառային բառարանը եւ գտանք հենց ոչինչ բառին համարժեք այդ բառը:

Մարդուն դատելու մասին է ֆիլմը: Ֆիլմը պատգամ ունի իր մեջ, առանձնապես չեն երևում հասցեներ, տեղանք, դա լոկալ մի տարածք է, որտեղ ապրող մարդիկ իրենց վրա են վերցնում մարդուն դատելու իրավունքը: Ազգային պատկանելիություն չունեցող սյուժե ունի, որը նույն հաջողությամբ կարող էր նկարվել ցանկացած այլ երկրում:

Հայաստանի ո՞ր տարածաշրջաններում է նկարահանվել ֆիլմը:

- Մեծ մասամբ նկարահանվել է Լոռիում, նկարահանումներ են եղել Լոռու Չկալով գյուղում, մի քանի դրվագ նկարվել է Ապարանում: Օգտագործվել են կինեմատոգրաֆիայի համար բոլոր դժվար բաները:

Մեր ֆիլմում կան շատ մասսայական տեսարաններ, տեսարան կա, որտեղ մոտ հարյուր դերասան է ընդգրկված: Տարբեր կենդանիներ ենք նկարել՝ անգղ, գայլ եւ այլն:

Տարբեր տրանսպորտային միջոցներ՝ գնացք, ուղղաթիռ: Այն ամենը, ինչ կինեմատգրաֆիայի համար ամենաբարդ ռեալիզացվող բաներն են այս ֆիլմում կան՝ չորս սեզոն, գիշերային անձրևի տեսարաններ եւ այլն:                   

Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7265 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում