Երևան
12 °C
Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) հաջողությամբ վերահաստատել են ISO 27001:2022՝ տեղեկատվական անվտանգության կառավարման և ISO 9001:2015` որակի կառավարման համակարգերի ստանդարտներին համապատասխանությունը։
Այս ստանդարտներին համապատասխանության վերահաստատումը ևս մեկ անգամ վկայում է AMX խմբի շարունակական նվիրվածությունը՝ ապահովելու բարձր որակի, անվտանգ և վստահելի ծառայություններ իր գործընկերներին, հաճախորդներին և շուկայի մյուս մասնակիցներին։
Տեղեկատվական անվտանգության ոլորտում AMX-ը հետևողականորեն ներդնում է ժամանակակից համակարգեր և վերահսկողական գործիքներ՝ տեղեկատվական ռիսկերն արդյունավետ կառավարելու, տվյալների պաշտպանությունն ապահովելու և տեխնոլոգիական միջավայրը շարունակաբար բարելավելու նպատակով։
Տեղեկատվական ակտիվների մշտադիտարկումը, ինչպես նաև կառավարման մեխանիզմների շարունակական զարգացումը, ամրապնդում են վստահությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների շրջանում՝ ապահովելով կապիտալի շուկայի ծառայությունների մատուցման միջազգային մակարդակ։
AMX-ն առաջին անգամ միջազգային ISO հավաստագրում է անցել 2019 թվականին, և դրանից ի վեր յուրաքանչյուր տարի հաջողությամբ անցնում է վերահսկողական աուդիտներ՝ վերահաստատելով իր համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
Որպես կապիտալի շուկայի հիմնական ենթակառուցվածք՝ AMX-ը կենտրոնական դեր է խաղում Հայաստանի ֆինանսական համակարգում՝ առաջարկելով բորսայական և դեպոզիտար ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մեր ծառայությունները ներառում են արժեթղթերի ցուցակում, ֆինանսական գործիքների առևտուր, քլիրինգ և վերջնահաշվարկ, ակտիվների սպասարկում և ռեեստրավորման ծառայություններ՝ միավորելով տեխնոլոգիան, թափանցիկությունը և վստահությունը մեկ հարթակում։
Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի մասին
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել pr@amx.am հասցեին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան
ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին
Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա
Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան
Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան
Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է
Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում. տեսանյութ
Նորամարգում հրդեհվել է 2 ավտոտնակ, այրվել է ներսում գտնվող մի մեքենա ևս
Ղազախստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Թարլան-2025» զորավարժություններին
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը համարի իրենը. վարչապետ
Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան
Անդրեասյանն այցելել է Գեղարվեստի ակադեմիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծումները
Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը
«40 հազար փող եմ թողե, մի ծակ կփակի էլի», «քարտ տուր, թալեմ». Կարապետյանի երթի մասնակիցների ձայնագրությունները
ՌԴ քաղաքացի Սամոն ասում է՝ ՀՀ վարչապետը անելիք չունի Հայաստանում. ափերը խառնել է, փողից՝ հաբռգել. Չախոյան
Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ
Թրամփը կարող է վերսկսել Patriot հրթիռների մատակարարումը Ուկրաինային
Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին
Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով. Ավինյան
Թուրքիայում ձերբակալվել են Ադանայի, Ադիյամանի և Անթալիայի քաղաքապետերը
ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան
Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը. Սուրենյան
Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է
Այ սրա համար արժե ջանք դնել. Անդրեասյանը՝ Հագվու դպրոցի աշակերտների ամառային զբաղմունքների մասին
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներ. տեսանյութ
Մարզերում ունենք հսկայական ներուժ, որը դեռ չենք բացահայտել. Մխիթար Հայրապետյանը՝ Tech Week-ի բացմանը
Ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում․ Հայկ Կոնջորյան
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է․ ՄԻՊ
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի
Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել
Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին
Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT