Այս այցն ու բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ. Միրզոյանը՝ Վան Յինին

26/06/2025 schedule19:54

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Վան Յին Պեկինում հանդիպման մեկնարկին հանդես են եկել բացման խոսքով:

Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:

Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին իր խոսքում ասել է.

«Ուրախ եմ հանդիպել ԱԳ նախարարի հետ։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Չինաստան, և ես ջերմորեն ողջունում եմ Ձեզ։ Ձեր նշանակման պահից ի վեր Դուք ակտիվորեն աջակցել և խթանել եք Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։

Չինաստանն ու Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ հարուստ պատմությամբ և խոր մշակութային հիմքերով։ Մեր կապերը սկիզբ են առել հնագույն ժամանակներից, իսկ հին Մետաքսի ճանապարհը վկայում է մեր ժողովուրդների բարեկամության և փոխգործակցության մասին։ Անկախ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից՝ մենք միշտ պահպանել ենք փոխադարձ հարգանքը, վստահությունը և փոխշահավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ մեր հարաբերությունները կայուն զարգանում են։

17509479964875.jpeg (374 KB)

Բոլոր ոլորտներում մեր համագործակցությունը դրական արդյունքներ է տալիս, հատկապես այն բանից հետո, երբ մեր երկրները դարձան գործընկերներ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Այս նախաձեռնության շնորհիվ մեր փոխգործակցությունը, հատկապես առևտրատնտեսական ոլորտում, շարունակում է հասնել նոր բարձունքների։ Չինաստանը դարձել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերներից մեկը։ Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, իսկ այս տարվա առաջին չորս ամիսներին աճը կազմել է 58 տոկոս, ինչը հազվադեպ ցուցանիշ է Չինաստանի գործընկերների շրջանում և խոսում է մեր համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժի մասին։ Չինաստանի ներդրումները ձեր երկրում ևս ողջունելի են։

Չինական մի շարք ապրանքանիշեր մեծ տարածում ունեն Հայաստանում, իսկ հայտնի հայկական ապրանքները հարստացնում են չինացի սպառողների առօրյան։ Մեր հումանիտար կապերը ևս խորանում են. արդեն գործում է ուղիղ ավիահաղորդակցություն մեր երկրների միջև, իսկ առանց վիզայի ռեժիմի քաղաքականությունը շարունակում է նպաստել մեր ժողովուրդների միջև ավելի սերտ կապերին։

Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ միասին ամրապնդել մեր բարեկամությունը, խորացնել վստահությունն ու ընդլայնել համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների զարգացման։ Կրկին ողջունում եմ Ձեզ։ Շնորհակալություն»։

17509479970778.jpeg (233 KB)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում ասել է.

«Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ առաջին պաշտոնական այցն է Չինաստան և ընդհանրապես իմ առաջին այցն է ձեր երկիր, և  ես իրապես տպավորված եմ չինական հիասքանչ քաղաքակրթությամբ։

Պարո՛ն նախարար, հետաքրքիրն այն է, որ ես ժամանել եմ Երևան-Ուրումչի ուղիղ չվերթով, որն արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է։ Ես կարծում եմ՝ սա մեր կապերի խորացման շոշափելի օրինակ է, ինչպես նաև լավ հնարավորություն ամրապնդելու մեր ժողովուրդների և բիզնեսների միջև կապերը։

Դուք խոսեցիք տնտեսական աճի, առևտրի ծավալների, թվերի մասին. եթե չեմ սխալվում, անցյալ տարի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 700 միլիոն ԱՄՆ դոլարով, և սա դինամիկայի լավ օրինակ է, բայց միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ սա մեր ամբողջ ներուժը չէ, և այս այցն ու այս բանակցությունները լավ հնարավորություն են բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։

17509479967714.jpeg (200 KB)

Բայց ավելի կարևոր է, և սա, կարծում եմ, լավ հնարավորություն է դառնալու միմյանց համար առավել հասկանալի և կանխատեսելի գործընկերներ, տեսնելու, թե ինչպես կարող ենք խորացնել քաղաքական երկխոսությունը, որը, կարծում եմ՝ կարող եմ այս բառն օգտագործել, արդեն բավականաչափ հասուն է, և թե ինչպես կարող ենք մեր ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։

1750947998275.png (4.43 MB)

Նաև կարող ենք քննարկել, և վստահ եմ, որ այս համատեքստում ևս ունենք բազմաթիվ թեմաներ, միջազգային հարթակներում մեր հետագա համագործակցությունը։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում մեր տեսակետները, տեսլականները միմյանց բավականին մոտ են»։

17509501521818.jpeg (45 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
479 դիտում

ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան

Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան

Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է

Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում. տեսանյութ

Նորամարգում հրդեհվել է 2 ավտոտնակ, այրվել է ներսում գտնվող մի մեքենա ևս

Ղազախստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Թարլան-2025» զորավարժություններին

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը համարի իրենը. վարչապետ

Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան

Անդրեասյանն այցելել է Գեղարվեստի ակադեմիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծումները

Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ

Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը

«40 հազար փող եմ թողե, մի ծակ կփակի էլի», «քարտ տուր, թալեմ». Կարապետյանի երթի մասնակիցների ձայնագրությունները

ՌԴ քաղաքացի Սամոն ասում է՝ ՀՀ վարչապետը անելիք չունի Հայաստանում. ափերը խառնել է, փողից՝ հաբռգել. Չախոյան

Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ

Թրամփը կարող է վերսկսել Patriot հրթիռների մատակարարումը Ուկրաինային

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին

Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով. Ավինյան

Թուրքիայում ձերբակալվել են Ադանայի, Ադիյամանի և Անթալիայի քաղաքապետերը

ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան

Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը. Սուրենյան

Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է

Այ սրա համար արժե ջանք դնել. Անդրեասյանը՝ Հագվու դպրոցի աշակերտների ամառային զբաղմունքների մասին

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներ. տեսանյութ

Մարզերում ունենք հսկայական ներուժ, որը դեռ չենք բացահայտել. Մխիթար Հայրապետյանը՝ Tech Week-ի բացմանը

Ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում․ Հայկ Կոնջորյան

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է․ ՄԻՊ

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի

Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել

Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը

Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին

Նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են. Ղազարյան