Երևան
12 °C
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը: Այն կտեւի մինչեւ փետրվարի 23-ը:
Կարեւոր իրադարձություն է, անշուշտ: Կամ, եթե ավելի ճիշտ արտահայտվենք, այն պետք է որ լիներ շատ կարեւոր իրադարձություն: Ի վերջո, խոսքը մեր հոգեւոր ինստիտուտի՝ Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի նիստի մասին է: Ցավոք, սակայն, ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ կարեւորություն հաղորդել այս իրադարձությանը: Իսկ եթե ուժերի գերլարմամբ փորձենք կարեւորություն հաղորդել այս իրադարձությանը, ապա դա չափազանց արհեստական կհնչի:
Հայ առաքելական եկեղեցին գահավիժող տեմպերով կորցնում է իր հեղինակությունը որպես հոգեւոր ինստիտուտ ու ավելի շատ ընկալվում է որպես տվյալ օրվա իշխանությանը կից գործող ինչ-որ կիսապետական կառույց: Ընդ որում, մի կառույց, որը խնամքով թաքցնում է իր ֆինանսական ահռելի շարժը, որի ղեկավար կազմի ներկայացուցիչների անվան հետ կապվում են տարատեսակ ու մեծածավալ բիզնեսներ...:
Երեկ Սերժ Սարգսյանը իր նստավայրում ընդունել է գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին: Ինչպես նշված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ, խորհրդի անդամները եւ Սերժ Սարգսյանը զրուցել են թեյի սեղանի շուրջ: Հնչել են բարձրագոչ բառեր ու արտահայտություններ: «Պարո՛ն նախագահ, մեզ համար մեծ ուրախություն է հաստատել, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները միշտ էլ եղել են սերտ, բայց մասնավորաբար այս անցնող տարիներին վերելք են ապրում՝ շնորհիվ նաեւ Ձեր նախանձախնդիր եւ հոգածու վերաբերմունքի: Մեր եկեղեցին եւս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները՝ դրանք մեր ազգային ինքնության պահպանության, մեր պետականության ամրապնդման, մեր երկրի խաղաղ, ապահով անվտանգ եւ բարօր կյանքի խնդիրներն են, որ առաջնահերթորեն զբաղեցնում են մեզ եւ մեր տեսլականի, մեր գործունեության առանցքն են կազմում»,- թեյախմության ու մտերմիկ զրույցի ժամանակ ասել է Ամենայն հայոց Կաթողիկոսը:
Ու հենց ամբողջ խնդիրն այն է, որ «Մեր եկեղեցին եւս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները»: Պարզապես պետք է անկեղծ ձեւակերպել, թե ինչ շահերով է առաջնորդվում «հայրենի իշխանությունը»: Այն իշխանությունը, որի միակ շահը վերարտադրությունն է՝ իր ունեցած իշխանությունը մինչեւ անսահմանություն ընդլայնելը եւ ամրապնդելը: Ու այդ ճանապարհին «հայրենի իշխանությունը» որդեգրել է այնպիսի գործելաոճ, որը ուղղակիորեն հակասում է քրիստոնեական արժեհամակարգին:
Տարիներ շարունակ «հայրենի իշխանությունը» վերարտադրվում է, օրինակ, ընտրակաշառքների շնորհիվ: Եկեղեցին դա չի՞ տեսնում: Որեւէ բարձրաստիճան եկեղեցական ծպտուն հանե՞լ է, գոնե հեռավոր ակնարկ արե՞լ է, որ դա հոգեորսություն է, պատկերավոր ասած՝ «մահացու մեղք է»: Չի արել ու չի էլ անի: Ճիշտ այնպես, ինչպես երբեք հրապարակավ որեւէ բարձրաստիճան եկեղեցական չի խոսի կոռուպցիայի, արդարադատության բացակայության, պետությունը կառավարելու գործին կոչված մարդկանց ընչաքաղցության մասին:
Փոխարենը ոչ մի առիթ բաց չեն թողնի «հայրենի իշխանություններին» ուղղված լիուլի գովասանքներ հնչեցնելու համար: «Աստծո օգնականությունն ենք հայցում Ձեզ եւ մաղթում քաջառողջ, արեւշատ տարիներ եւ արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին: Աստված օրհնի Ձեզ»,- երեկ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Մենք ինչպես դարերի ընթացքին միշտ առաջնորդվել ենք Հայոց պետականությունը զորացնելու այդ բարձր գիտակցությամբ, այնպես էլ այսօր այդ գիտակցությունը բնորոշ է մեր եկեղեցականության, մասնավորապես՝ մեր հոգեւոր բարձրաստիճան եկեղեցականաց՝ թեմակալ առաջնորդներին, ովքեր ամենայն ջանք գործադրում են, որպեսզի մեր ժողովրդի զավակներին համախումբ պահեն հայրենիքի շուրջ...»,- նաեւ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ամբողջ դժբախտությունն այն է, որ «մեր ժողովրդի զավակները» տարեկան տասնյակ հազարներով հեռանում են հայրենիքից, իսկ նրանք, ովքեր հայրենիքում չեն, ըստ էության որեւէ կերպ այլեւս «համախումբ» չեն «հայրենիքի շուրջ»: Գուցե դա նրանից է որ «մեր եկեղեցին եւս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները»: Գուցե մեր եկեղեցին չպետք է առաջնորդվի «հայրենի իշխանությունների շահերով»: Գուցե այդ ժամանակ եկեղեցուն իրոք կհաջողվի «մեր ժողովրդի զավակներին համախումբ պահել հայրենիքի շուրջ»:
Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 21-ի համարում, առաջին էջում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT