Երևան
12 °C
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԵԼՔ դաշինքի կողմից մշակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծը: Հիմնական զեկուցող ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ լրանում է 2008 թվականի մարտի 1 եւ 2-ի իրադարձությունների 10-րդ տարին եւ ԵԼՔ խմբակցությունը ՀՀ ԱԺ-ին առաջարկում է ընդունել հետեւյալ հայտարարությունը:
«ՀՀ ԱԺ-ն, մտահոգված լինելով, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքները ոտնահարելու առումով ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում,
Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ եւ անվտանգ իրացման հնարավորությունը եւ հանրային համերաշխության վերականգնումը,
Վրդովված լինելով, որ մինչեւ օրս 2008 թվականին Մարտի 1, 2-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված չեն եւ զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում,
Անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչեւ օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում,
Հայտարարում է, որ`
1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:
2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։
3. Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։
4.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։
5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»,- հայտարարության նախագիծը ներկայացնելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը իր խոսքում նշեց, որ 2008 թվականի մատի 1-ի լույս երկուսի գիշերը զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Պետրոսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գեւորգյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Զաքար Հովհաննիսյանը:
«Մինչեւ հիմա մահվան հանգամանքները կամ սպանությունը բացահայտված չեն: Սպանությունների հետեւանքով զոհված քաղաքացիների հարազատներին փոխհատուցում չի տրվել: Ուզում եմ այս համատեքստում անդրադառնալ մի խնդրի: Դեռեւս 2003 թվականին ՀՀ-ն ստորագրել է բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատներին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիան, որը 16 տարի ԱԺ-ի վավերացմանն է սպասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԵԼՔ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով սպանությունների փաստերին, ասաց.
«Իրավապահ մարմիններն անընդհատ խոստումներ են տալիս, որ միջոցներ կձեռնարկվեն, առաջիկայում կունենանք արդյունքներ, սակայն այդ արդյունքներն այդպես էլ չենք տեսնում: Այս նիստին ներկա է նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը նման հայտարարություններ եւս արել է, բայց արդյունքներ չեն եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այսունուհետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ 3-րդ հանրապետությունում եղել են եւ կան քաղբանտարկյալներ:
«2008 թվականն առանձնանում է նրանով, որ քաղբանտարկյալների թիվը եւ ծավալն աննախադեպ մեծ էին, թեեւ 2003 թվականին եւս հետապնդումներ եղել են: 2008-ի քաղբանտարկյալների ցանկը հրապարակված է, որը, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ճանաչվել է միջազգային կազմակերպությունների կողմից: Միջազգային ճնշումների արդյունքում էր, որ 2008-ի քաղանտարկյալները երկու համաներումներով ազատ արձակվեցին»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այսօր էլ կան քաղբանտարկյալներ, մասնավորապես՝ Կարո Եղնուկյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ այլք:
Փաշինյանն ընդգծեց, որ այս հայտարարությամբ ուշադրություն են հրավիրում նաեւ ընտրակեղծարարության դեպքերի քննության անորակ հանգամանքի վրա: Նա նշեց, որ 1998, 2003, 2008, 2012 թվականների նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են եղել:
«Սերժ Սարգսյանը իշխանության է եկել կեղծված եւ արյունով հաստատված ընտրությունների արդյունքով»:
Իր ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց մեկ կարեւոր հանգամանքի վրա, որ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի Փաստահավաք խումբը, որը ստեղծվել էր 2008-ի հոկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանի կողմից՝ միջազգային կառույցների ճնշման ներքո, լուծարվեց, որովհետեւ բացահայտում էր պատճառները:
«Փաստահավաք խմբի ստեղծումը օրինական ճանաչումն էր այն բանի, որ ՀՀ-ում ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ խորհրդարանական հանձնաժողովները ի վիճակի չեն պարզել ճշմարտությունը եւ հանրությանը ներկայացնել Մարտի 1-ի մասին: Այն մոտ մեկ տարի անց հրապարակեց առաջին պաշտոնական զեկույցը, որը ունեցավ պայթած ռումբի էֆեկտ, եւ Փաստահավաք խմբի տրամադրության տակ կային այնպիսի տեղեկություններ, որոնք բացահայտելու էին ամբողջ շղթան: Այս ամենի արդյունքում է, որ 2009 թվականին Սերժ Սարգսյանը լուծարեց Փաստահավաք խումբը»,- հիմնական զեկույցի շրջանակներում ասաց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT