Երևան
12 °C
2017-ին Ազգային գրադարանն ունեցել է շուրջ 30 հազար ընթերցող, տարվա ընթացքում գրադարան է այցելել շուրջ 247 հազար մարդ: Ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը, որը 1979 թվականից աշխատում է գրադարանում, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին ընթերցողների զգալի աճ է գրանցվել, եւ եթե համեմատում ես նախորդ տարիների հետ, ապա մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ընթերցողների տարիքային խմբերի հետ կապված:
«Այսօր ընթերցողների լրիվ այլ կոնտիգենտ է, ընթերցողական կազմը երիտասարդացել է, փոխվել, թարմացել, եւ սուտ է, երբ ասում են, թե երիտասարդությունը չի կարդում, դա այդպես չէ, այլ ընդհակառակը, հիմա կրկնակի եռակի անգամ շատ են կարդում երիտասարդները»,-ասաց փոխտնօրենը:
Հասմիկ Ղազարյանն ասում է, որ մի կարճ շրջան իսկապես ընթերցողների պակաս զգացվել է՝ 2008-2012 թվականներին, բայց դրանից հետո եւ մինչ օրս, միայն աճ է գրանցվել: Անդրադառնալով Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքին, որ Ազգային գրադարանում միջավայրի որոշակի փոփոխություն է պետք, Հասմիկ Ղազարյանը նշեց, որ նախարարի խոսքը շատ հագեցած էր ու առաջադրանքներով լի, որը իսկապես մտածելու առիթ է տալիս:
«Նախարարը մեզ հանձնարարական է տվել աշխատել ոճաբան-ձևավորողների հետ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել այն մթնոլորտը, որը երիտասարդներին կբերի դեպի գիրքը, սա մեծ երևակայություն եւ ջանքեր է պահանջում մեզնից, ստացել ենք այդ հանձրարականը եւ սկսել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,-ասաց գրադարանի փոխտնօրենը:
«Նշենք, որ երեկ Արմեն Ամիրյանը օրեր առաջ իր այցի ժամանակ Ազգային գրադարանի դրական առաջխաղացման, ինչպես նաև բացերի մասին, ասել էր, որ գրադարանին միջավայրի որոշակի փոփոխություն է պետք՝ մուտքից մինչև բակը: «Անհրաժեշտ է ստեղծել հաճելի եւ տրամադրող մթնոլորտ, գիրք կարդալը պետք է դարձնել նորաձև, որտեղ երիտասարդները հաճույքով ժամանակ կանցկացնեն»,-ասել էր նախարարը:
Համաձայն Մշակույթի նախարարության պաշտոնական տվյալների՝ ինչպես ամեն տարի, 2018-ին ևս պետական բյուջեից հատկացվող գումարով (20 միլիոն դրամ) Գրադարանը «կթարմացնի» իր գրադարանային ֆոնդը:
Հասմիկ Ղազարյանի խոսքով Ազգային գրադարանն ունի գրականության համալրման կարիք եւ վերջին տարիներին համլրման հայեցակարգն ուղված է ավելի շատ հայագիտական գրականության ուղղությամբ: Նաև կա մասնագիտական, գեղարվեստական, պահանջված թարգմանական գրականության պակաս, որն այսօր հասանելի չէ Ազգային գրադարանի ընթերցողներին:
Մեր այն հարցին՝ արդյո՞ք պետության կողմից տարեկան տրամադրված գումարը բավարար չէ գրադարանում գրականության համալրման համար, Հասմիկ Ղազարյանը նշեց, որ պետության կողմից տրված գումարներն հիմնականում ուղղվում են այն գրականության ձեռքբերմանը, որը գրադարանը չունի, իսկ այդ գրականության պակասը միշտ էլ կա, քանի որ փոխվում են ժամանակները, փոխվում է նոր սերնդի պահանջները եւ եղած գրականությամբ բավարարվելը այս պարագայում անհեթհեթություն կլնի:
Ըստ Հասմիկ Ղազարյանի տարեկան 40-50 հազար համալրում է ունենում գրադարանը, որի մի մասը նվիրաբերումներ են, հիմնականում՝ սփյուռքից, անհատներից, տարբեր կազմակերպություններից: Նշում է, որ ըստ օրենքի տարբեր հրատարակիչների կողմից պետք է Ազգային գրադարանը ստանա հրատարակվող յուրաքանչյուր գրքից երկու օրինակ, սակայն հաճախ այդ երկու օրինակներն էլ չի ստանում, դժվարությամբ են ստանում, կամ ընդհանրապես չեն ստանում:
«Ազգային գրադարանը այդ երկու գիրքը ստանալը թողնում է հրատարակչի խղճին, կան հրատարակիչներ, որ երկուսի փոխարեն հինգ օրինակ են նվիրաբերում, տասն են նվիրում, բայց կան նաև, որ բացարձակ չեն նվիրաբերում»,-ասաց Հասմիկ Ղազարյանը:
Նրա խոսքով գրադարանն այսօր բազմապիսի խնդիրներ ունի, սկսած տնտեսական հազար ու մի խնդիրներից, մասնաշենքերի բարելավում, վերանորոգում: «Համալրման շատ մեծ խնդիրներ կան, կապված՝ գրադարանի պարտադիր օրինակի ստացման, գրականության ձեռքբերման, բաժանորդագրությունների եւ այլնի, բոլոր առումներով էլ խնդիրներ կան», -ասաց փոխտնօրենը:
Նա վստահեցնում է՝ այն ինչ արվում է այսօր, սեփական ռեսուրսներով է հիմնականում արվում: Եվ նշում է, որ բոլորովին վերջերս է լուծվել Ազգային գրադարանի վարչական համարվող մասնաշենքի ջեռուցման եւ պատուհանների խնդիրը, սակայն շենքն ընդհանուր անբարեկարգ վիճակում է:
Ընթերցասրահները փորձել են վերանորոգել իրենց ուժերով՝ բարերարներ գտնելու միջոցով: Դեկտեմբերի վերջերից ստեղծել են բացդարակային համակարգ, դրանից առաջ այդ սրահը դատարկ տարածք է եղել, մութ եւ տգեղ ձևով փակված:
Դարակներ են բերվել եւ տեղադրվել. «Սկզբում այցելուների մոտ դժգոհության առիթ էր բարձրացել, վատ նախատրամադրվածություն էր, որ իրենցից տարածքը վերցվել է, բայց հիմա շատ գոհ են, գալիս են իրենց ուզած թերթը վերցնում եւ ընթերցում», -ասում է Հասմիկ Ղազարյանը եւ նշում, որ ծրագրել են չորորդ հարկը վերանորոգելու եւ ընթերցողների համար գոնե մինիմալ պայմաններ ստեղծելու:
Մեր այն հարցին, թե ի՞նչ գրականություն է ձեռք բերելու Ազգային գրադարանը: Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու գրականություն ընտրելիս. Հասմիկ Ղազարյանն ասաց, որ Ազգային գրադարանի քաղաքականության հիմքում այսուհետ կարևորվելու է ընթերցողի պահանջարկը, իսկ հիմնական թիրախը պետք է լինի երիտասարդությունը, մասնավորապես, ուսանողությունը:
Նշենք, որ նախարար Ամիրյանը լավ աշխատանքի համար մշակույթի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանին:
Աղունիկ Հովհաննիսյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 15-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT