Երևան
12 °C
Փետրվարի 24-ին ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ, որի ընթացքում որոշվել է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կողմ քվեարկել:
Ո՞րն էր որոշման պատճառը, մեր հարցերին պատասխանեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
- Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ Ծառուկյան դաշինքը որոշեց կողմ քվեարկել ՀՀԿ նախագահի թեկնածուին։
- Իսկ կա ի՞նչ-որ տեղ արգելք, որ իրավունք չունենք կողմ քվեարկելու որոշում կայացնել։
- Ի՞նչը պատճառ հանդիսացավ, որպեսզի որոշեք կողմ քվեարկել։
- Մենք հանդիպեցինք պարոն Սարգսյանի հետ դաշինքով առանձին, բոլոր պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը տալ, ստանալ պատասխանները, ու անձնական ընդհանուր տպավորությունը դրական էր, որին հաջորդեց պարոն Սարգսյանի եւ պարոն Ծառուկյանի հանդիպումը։ Պարոն Ծառուկյանը նույնպես դրական տպավորություն ուներ, դրանից հետո մենք խմբակցությունում որոշեցինք, որ քանի որ միակ թեկնածուն է, եւ ունի որոշակի դիվանագիտական աշխատանքի փորձ, միջազգային հարթակներում հարգված անձնավորություն է, որոշեցինք կողմ քվեարկել։ Բայց դա չի նշանակում, որ մենք հետագա գործունեությունից պետք է մեզ մեկուսացած զգանք, մենք կողմ քվեարկեցինք, ինչ-որ տեղ նաեւ այն հույսով, որ պարոն Սարգսյանը մոտ է կանգնած մեր նախընտրական ծրագրերին, այդ հանդիպումների ընթացքում այդպիսի տպավորություն ստացվեց, որ ինքը ի վիճակի է արտագաղթը մեղմել, փորձել ներդրումային կլիման բարելավել երկրում, որը մեր համար ընդունելի տարբերակ է։ Մենք ոչ թե նրա համար ենք կողմ քվեարկել, որ նա հանրապետականի թեկնածուն է, այլ որ ինքն իր անձնական կերպարով կիրթ, գրագետ, անցյալ ունեցող մարդ է, եւ չեմ կարծում, որ այդտեղ մեծ անճշտություն է եղել, կամ ինչ-որ արգելված բան ենք արել։ Որեւէ մեկի հանդեպ անհանդուրժողական մթնոլորտ չենք սերմանում, չենք տրվում այդ մթնոլորտին, եթե այդ թեկնածուն համոզիչ մարդ է, իր անցյալով խոստումնալից է, մենք կարող ենք կողմ քվեարկել, հետո նաեւ մեր անմիջական խորհրդարանական վերահսկողությունը ցուցաբերել հենց այդ նույն թեկնածուի նկատմամբ։
- Փաստորեն, Արմեն Սարգսյանը համապատասխանում էր Ծառուկյան դաշինքի պատկերացրած նախագահի հատկանիշների՞ն։
- Նախագահի հատկանիշները Ծառուկյան դաշինքը չի սահմանում, անմիջական հանդիպումների ժամանակ, եթե մեր տպավորությունը դրական չլիներ, մենք չէինք որոշի կողմ քվեարկել։ Բայց ինքը, ընդհանուր առմամբ թողել է կիրթ, բարեկիրթ մարդու տպավորություն, միջազգային հարթակներում բավականին լուրջ հեղինակություն ունեցող, մենք այն կարծիքին ենք, որ ինքը կարդարացնի ժողովրդի, քաղաքական ուժերի՝ իրեն ձայն տված ուժերի վստահությունը։ Բայց ոչ մի բան վերջնական չէ, նկատի ունեմ, մենք եւ կողմ ենք քվեարկելու, եւ նաեւ հետեւողական ենք լինելու, որ մեր վստահությունը նախագահը արդարացնի։
- Պարոն Պետրոսյան, դուք նշեցիք, որ նա միակ թեկնածուն է, դուք թեկնածու չունեի՞ք առաջադրելու։
- Մենք թեկնածու չառաջարկեցինք ոչ թե այն նկատառումներից ելնելով, որ մեր շարքերում արժանի մարդ չկա, այլ պարզապես քանի որ քաղաքական մեծամասնությունը պետք է ձեւավորեր այդ օրակարգը, նկատի ունեմ թեկուզ թեկնածու ունենալու դեպքում էլ մեր թեկնածուն չէր անցնելու, հաշվի առնելով ԱԺ-ում մեր ունեցած ձայների քանակը։ Այս պայմաններում մենք կամ պետք է ողջունեինք այլ քաղաքական ուժի թեկնածությունը կամ մերժեինք, հիմա այդ թեկնածությունը այնպիսի անձի շուրջ էր, որ մենք նպատակահարմար գտանք օժանդակել։ Իհարկե, իրենք առանց մեր օժանդակության էլ գիտեն, որ սահմանադրության համաձայն 3-րդ փուլում քվեարկության ձայների պարզ մեծամասնությամբ կարող են հաղթել։ Բայց քանի որ թեկնածուն նախընտրելի մարդ է, անձնական տպավորությունները դրական են, որոշեցինք սատարել, հիմա այստեղ չեմ կարծում, թե ինչ-որ մեծ բան կա։ Սա մեր քաղաքական ուժի կեցվածքը կասկածի տակ դնող բան չէ, պարզապես հաշվի առնելով իր անցյալը մենք ուզում ենք մարդուն հնարավորություն տալ մեր մասով նույնպես, որպեսզի ինքը կարողանա աշխատել երկիրը այս վիճակից դուրս հանել։
- Այսինքն՝ այս որոշումը Հանրապետական կուսակցության հետ կապ չունի՞։
- Բացարձակապես, նախ՝ ինքը անկուսակցական է, ինքը վերընտրվելու հնարավորություն չունի։ Այսինքն՝ կաշկանդված չէ ՀՀԿ-ի ցուցումներով, հրամաններով, անկախ անձ է։ Հիմա մենք իր հետ զրուցելով, որոշել ենք, մեր մասով նույնպես երաշխավորել, շանս տալ, եւ տեսնել, թե ինչպես է իր ծրագրերը ի կատար ածում Հայաստանում։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT