Երևան
12 °C
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ իր, Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ կոնսենսուս կա՝ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մասով:
«Որովհետեւ մենք երեքս էլ համարում ենք, որ 3-րդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ: Այստեղ բացառիկ տեսակետների համընկնում է, ինչը շատ ողջունելի է: Դաշինքի համար Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետ պաշտոնավարումն անընդունելի է, եւ մենք հայտարարել ենք, որ հանրությունն իրավունք ունի նման պարագայում, եթե Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, նրա դեմ ըմբոստանալու, հանրությունն իրավունք ունի հետեւություն անել, որ այս ճանապարհը, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ խոստացան, բայց իրեն խաբեցին, իրավունք ունի բողոքել: Մենք էլ ԵԼՔ դաշինքով հայտարարել ենք, որ եթե հանրությունն այդ առումով ռեալ պահանջարկ ներկայացնի, մենք մեր պատվի խնդիրը կհամարենք այդ պահանջարկն իրականացնելը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԵԼՔ դաշինքում կոնսենսուս կա՝ պայքար սկսել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ազատության հրապարակ գործուղվելու հարցը քննարկել է իր ընտանիքի հետ, համաձայնություն ստացել: Երեկ էլ «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա ասել էր, որ դաշինքում այս թեմայի վերաբերյալ քննարկումներ են ընթանում: Արամ Սարգսյանն ընդգծեց, որ տակտիկական մեթոդների առումով քննարկումներ են գնում, սակայն լուրերը, թե իրար վրա ձայն են բարձրացրել, նույնիսկ հարվածել, բամբասանքների դաշտից են, ակնհայտ սուտ են:
«Հիմա քննարկումներ են ընթանում, դեռ որոշում չկա, մենք հանրությունից թաքուն բան չենք անում, եւ եթե որոշում ունենանք, կհայտնենք»,- նկատեց նա՝ հրաժարվելով մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի շուրջ է ընթանում քննարկումը:
«Չի ընդունվի այնպիսի որոշում, որը ձեռնտու կլինի գործող իշխանությանը»,- հայտարարեց պատգամավորը: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հստակ էր գրել, որ իր ընտանիքի հետ այդ հարցը քննարկել է, «Հանրապետություն» կուսակցության նախագահն արձագանքեց.
«Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, քաղաքական ուժի անդամ է, վառ անհատականություն, ով հայտնի է եղել իր անհատական մոտեցումներով, ինքն իրավունք ունի իր ընտանիքի հետ քննարկել խնդիրներ, այդ մասին գրել: Եթե Նիկոլ Փաշինյանը դեմ լիներ քննարկմանը ու իր գրածի կողմ լիներ, ապա քննարկում չէր լինի դաշինքում: Ինքը քննարկել է իր ընտանիքում, եւ նրանք դեմ չեն, որ իրենց հայրն, ամուսինն իր բողոքը ծավալի նաեւ Ազատության հրապարակում: Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, այլեւ մտահոգ հայ մարդու տեսակետ եմ տեսնում, որ այդ մարդը մի անգամ այդ գործընթացներին գնալով, դատվելով, զրկանքներ կրելով, նորից պատրաստ է զրկանքներ կրելու, ասում է՝ ժողովուրդ ջան, եթե դու պատրաստ ես, ես էլ եմ պատրաստ»:
Դիտարկմանը, թե իրենք խոստացել են հանրությանը հիասթափության ու պարտության չտանել, նա ասաց.
«Իսկ ո՞վ է ասում, որ մենք այսօր չենք քննարկում ճանապարհային քարտեզ, որ մենք առանց դրա Նիկոլ Փաշինյանին գործուղում ենք Ազատության հրապարակ: Դա դուք եք եզրակացրել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT