Երևան
12 °C
Երեւանում Նալբանդյան փողոցի վրա գտնվող Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց մեկնարկել է Երկիր ծիրանի կուսակցության ակցիան՝ ընդդեմ բռնաճնշումների: Ոստիկանները փողոցի մի հատվածը պահում են, որպեսզի ցուցարարները չփակեն Նալբանդյան փողոցը:
Այս պահին Զարուհի Փոստանջյանը հայտարարությամբ է հանդես գալիս: Վերջինս իր խոսքի սկզբում հիշեցրեց, որ այսօր Մարտի 1-ն է, եւ տասը տարի առաջ այս օրը ոստիկանությունը եւ հենց ԱԱԾ-ն Երեւանի փողոցներում գնդակահարեցին ՀՀ քաղաքացիներին: Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց նաեւ, որ այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում 4 տասնյակից ավելի քաղբանտարկյալներ կան: Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պարզել են Անդրիաս Ղուկասյանի, Սասնա ծռերի անդամների նկարներով պաստառներ:

Ակցիայի մասնակիցը՝ Անդրիաս Ղուկասյանի լուսանկարով
Փոստանջյանը իր ելույթում Սերժ Սարգսյանին անվանեց գահին նստած սատանա։ Նրա խոսքով՝ քաղաքական վիճակը կարելի է շտկել միայն փողոցային պայքարով: Նա հայտարարեց, որ մարտ-ապրիլ ամիսներին բոլորը պետք է լինեն փողոցում:
«Այս պահին այս ամբողջ հնարավորությունները կուտակվել են մեկ անձի ձեռքում, այդ անձի անունը Սերժ Սարգսյանն է: Նա նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումները, որպեսզի վարչապետի պաշտոնն իր համար դարձնի մատչելի եւ շարունակի ղեկավարել երկիրը: Մենք ունենք երկու թիրախ՝ Սերժ Սարգսյանն իր խմբակով եւ ավտորիտար համակարգը: Եթե մենք միասնաբար ցույց տանք մեր բռունցքը եւ քաղաքական հայտ ներկայացնենք, կտապալենք ավտորիտարիզմը եւ ժողովրդավար հայկական պետականություն կստեղծենք: Այդ հանրապետությունում այս շենքն իր այսօրվա գործառույթներով չպետք է գոյություն ունենա: Այն պետք է դառնա ժամանակակից արվեստի թանգարան: Սա է այն ճանապարհը, որով մենք պետք է գնանք: Դուք մեր ժամանակակից Բաստիլն եք, Ժամանակակից Բաստիլը պետք է վերանա»,- ասաց Փոստանջյանը եւ հայտարարեց, ԱԱԾ շենքի մոտից գնալու են Մյասնիկյանի արձանի մոտ:

Փոստանջյանը քաղաքացիներին առաջարկում է դուրս գալ փողոցներ, չգնալ որեւէ առաջնորդի հետեւից, այլ համախմբվել գաղափարի շուրջ, ինչպես 30 տարի առաջ Արցախյան շարժման ժամանակ էր:
«Դուք պետք է յուրաքանչյուրդ ձեր բակում առաջնորդեք ընդվզման շարժումը, որից հետո մենք պետք է հրավիրենք Ազգային ժողով եւ հայտարարենք, որ մենք՝ բոլորս, աշխարհի տարբեր ծայրերից, իրավունք ունենք մասնակցելու պետության կառավարմանը, ընտրելու եւ ընտրվելու»,- հայտարարեց Փոստանջյանը: Նա նաեւ հայտարարեց, որ վերջին շրջանում իրենք շրջել են Հայաստանի բոլոր մարզերում եւ առաջիկա երկու ամիսները իրենց համար շատ կարեւոր են, որովհետեւ պատրաստվում են Հայաստանի տարբեր կետերում միեւնույն օրն ու ժամին փողոցում հրդեհի օջախներ բռնկել, խոսքը փողոցային ակտիվ պայքարի օջախների մասին է:
ԱԱԾ շենքի մոտ հայտարարությունից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն եւ արդարադատության նախարարություն: Նախարարության շենքի մոտ ոստիկանները պատ կազմեցին, եւ թույլ չտվեցին, որպեսզի ցուցարարները մտնեն ներս:
Զարուհի Փոստանջյանը Արդարադատության շենքի մոտ կոչ արեց աշխատակիցներին գործադուլներ անել: Վերջինս հիշատակեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի անունները՝ որպես քաղբանտարկյալներ, եւ մեղադրեց դատախազությանն ու նախարարությանը՝ Սերժ Սարգսյանի կամակատարները լինելու մեջ:

Զարուհի Փոստանջյանը՝ Գլխավոր դատախազության մոտ
Ակցիայի մասնակիցները երթով ընթացան դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ Փոստանջյանը կրկին հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ Մարտի 1-ի իրադարձությունների մեջ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, այլ նաեւ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ նրանց բոլորին է պետք հարցաքննել: Ցուցարարները ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ՝ ի հիշատակ Մարտի 1-ի տասը զոհերի: Մի խումբ քաղաքացիներ առանձին սպասում էին, որպեսզի «Երկիր Ծիրանի» կուսակցության կազմակերպած ակցիայի մասնակիցները գնան, որպեսզի իրենք էլ հարգանքի տուրք մատուցեն սպանվածներին, ծաղիկներ դնեն:

Ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի Լեոյի փողոց, որտեղ, ինչպես նշեց Փոստանջյանը, եւս սպանություններ են եղել: Երթի մասնակիցները Լեոի փողոցի սկզբնամասի պատի վրա ծաղիկներ դրեցին, որտեղ էլ ավարտվեց ակցիան:

Նշենք, որ որեւէ այլ քաղաքական ուժ չմիացավ «Երկիր Ծիրանի» կուսակցության կազմակերպած ակցիային, իսկ ցուցարարների թիվը մոտ քսանհինգ էր:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT