Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ականներին անհարմար վիճակի մեջ դրեց. պատգամավորների տպավորությունները

Մարտի 1-ին ՀՀ ԱԺ-ում 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր ծրագրերը: Նրա մեկ ժամանոց ելույթը բազմաբովանդակ էր: Մի քիչ քննադատություն, մի քիչ շնորհակալություն, իսկ վերջում ծափահարություններ: Սակայն, նրա քննադատություններում առավել ուշագրավ էր այն, որ նա խոսեց Հայաստանի սոցիալական անարդարության մասին, որտեղ բեւեռացած են մեծ թվով աղքատները եւ պատկառելի հարստություն ունեցող անհատները: Թեկնածուի ելույթի այդ հատվածն ուշագրավ էր նրանով, որ այդ հարստություն ունեցող անհատներն այսօր իշխանության մի մասն են կազմում: Խորհրդարանական քաղաքական ուժերը տարբեր կերպ են մեկնաբանում 4-րդ նախագահի ելույթը: Այս առումով թեեւ առավել կաշկանդված էին հենց Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում տեսնող ՀՀԿ-ականները: Նրան ամեն կերպ ջանում էին չանդրադառնալ Սարգսյանի սոցիալական անարդարության մասին խոսքերին:

Օրինակ ՀՀԿ-ի կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը մեր զրույցում ասաց, որ Արմեն Սարգսյանի ելույթի այդ հատվածը չի լսել, սոցապ նախկին փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն էլ շտապում էր՝ ապագա նախագահի բարձրաձայնած խնդրին անդրադառնալու ժամանակ չուներ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ պատասխանելով մեր հարցին, թե՝ երկրում առկա անհադուրժողականության, խորացող սոցիալական լավածության համար ձեր առաջարկած նախագահի թեկնածուն մեղադրու՞մ է գործող իշխանությանը, ասաց. «Դուք տարեգրությունը նայեք: Մենք որեւէ քննադատությունից չենք խուսափում: Քաղաքական զարգացումներն առաջ են ընթանում: Կարող է 20-30 տարի առաջ, ովքեր որ եղել են իշխանության մեջ, կարող է բացթողումներ ունեցել են: Կարող է նաեւ ՀՀԿ-ն է եղել, բայց 1990-ականներին ՀՀԿ-ն չի եղել իշխանության մեջ, ես ինչքան գիտեմ»,- ասաց Բաղդասարյանը եւ անդրադառնալով Սարգսյանի՝ միասնական լինելու կոչերին, ասաց, որ իրատեսական է իշխանության եւ ընդդիմության երկխոսությունը: Բաղդասարյանը պնդում է, որ իրենց դռները միշտ բաց է քննարկումների համար:

Ընդդիմադիրներից էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը բարձր է գնահատում Արմեն Սարգսյանի ելույթն, ասում է, որ թեկնածուն բարձրաձայնել է երկրի առջեւ ծառացած կնճռոտ խնդիրները:

«Սոցիալական անարդարությունը գոյություն ունի ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում անարդարության դոզան ավելի շատ է եւ պարզ է, որ սոցիալական անարդարության հիմնական մեղավորը իշխանությունն է»,- ասում է Բոստանջյանը եւ նշում, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է պատրաստ լինեն երկխոսության սեղանի շուրջ նստել: Բոստանջյանն ասածը փորձում է օրինակով հիմնավորել:

«Ծառուկյան դաշինքի կողմից իշխանության թեկնածուին սատարելը ընդդիմության եւ իշխանության երկխոսության լավագույն օրինակն է, որը մենք անում ենք հանուն մեր երկրի շահի»,- ասում է Վարդան Բոստանջյանը:

Ծառուկյան խմբակցության այս պատգամավորն անհրաժեշտություն չի տեսնում, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայից քաղաքացիությունից հրաժարվելու համապատասխան տեղեկանք ներկայացնի: Ասում  է՝ «մանր-մունր» հարցերի մեջ խորանալու անհրաժեշտություն չկա: Բոստանջյանին քաղաքացիության մասով բավարարում է Արմեն Սարգսյանի մակարդակը, խելքը, հնարավորությունները, մարդկային հարաբերությունները եւ դիվանագիտական կապերը: Սրան զուգահեռ էլ ԵԼՔ-ից Արամ Սարգսյանը հակառակն է պնդում, թե՝ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի «զոհ»-ն է եւ այլ ելք չունենալով է քաղաքացիությունից հրաժարվելու եւ իր անունը ցանկից չհանելու պատմությունը հորինել:

«ՀՀԿ-ն նման ախմախ Սահմանադրություն չպետք է գրեր, որ պարտադիր պայմաններից մեկն էլ լինի այն, որ վերջին 6 տարում պետք է լինի ՀՀ քաղաքացի: Հաշվի չեն առել այդ հանգամանքը, Արմեն Սարգսյանին կանգնեցրել են փաստի առաջ, իսկ նա էլ ստիպված պետք է ասի՝ դիմել եմ, որ քաղաքացիությունից հանեն: Սրա մեղավորը ՀՀԿ-ն է եւ Արմեն Սարգսյանը, որ իր համաձայնությունը տվել է: Նա չունի այդ թուղթը եւ ցույց չի տալիս այդ թուղթը: Նա եթե այդ դիմումը ներկայացնի՝ քաղաքացիությունից դուրս գալու, ես ներողություն կխնդրեմ»,-ասում  է Սարգսյանը եւ շարունակում, որ Արմեն Սարգսյանի ելույթը իրեն հիշեցրել է Սովետական Միության կոմկուսի ժողով, որտեղ հաջորդաբար եղել է գովաբանություն, քննադատություն եւ ծափահարություն:

Սովետական տարիներին էլ քննադատությունն անուղակի էր, խոսում էին կոռոպցիայից, բայց մեղավորների մասին չէին խոսում: Քիչ հավանական է, որ ՀՀԿ-ի թեկնածուն անուններ տալով խոսի կոռուպցիայի մասին, եթե մարդը համաձայնել է լինել այդ թիմի նախագահի թեկնածուն, ապա այդ թիմը ինքն իրեն չի ինքնահրկիզում, իրեն ապահովում է, բայց այդ թիմը կարողանում է մարդուն 10 րոպեում աղտոտել»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:

ՀՅԴ ԳՄ-ի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ հորդորում է չզարմանալ, որ Հայաստանում կան աղքատներ եւ հարուստներ՝ Արմեն Սարգսյանը հայտնագործություն չի արել:

«Գաղտնի՞ք էր, որ երկրում կան աղքատներ եւ հարուստներ: Ի՞նչ կապ ունի թեկնածուն է ասում, թե պարզ քաղաքացին: Իրականությունն ասելը վա՞տ բան է»,- ասաց Մինասյանը:

Այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանի՝ հարուստների եւ աղքատների բեւեռացված լինելու հայտարարությունը անհարմար իրավիճակի մեջ էր դրել ԱԺ-ի ՀՀԿ-ականներին: Շատերն այդպես էլ չմեկնաբանեցին նրա այդ խոսքերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4162 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել