Երևան
12 °C
Մի առիթով Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե ինքը լինելու է չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Սակայն երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներից ակնհայտ դարձավ, որ նա լինելու է երրորդ հանրապետության չորրորդ եւ վերջին նախագահը: Այն, ինչ սպասվում է Հայաստանին առաջիկա տարիներին, բնության ու քաղաքագիտական բոլոր կանոններով լինելու է մի փուլ, որից հետո Հայաստանի երրորդ հանրապետությունը վերջնականապես կորչելու է քաղաքակրթությունների հորձանոտում: Այդպես է լինում վերջնական ու կատարյալ ճահճացումից հետո: Իսկ այն, որ Հայաստանը մտել է այդ փուլ ու չկա որեւէ ակնարկ, թե կշեղվի այդ ճանապարհից, թերեւս, ակնհայտ է բոլորի համար: Ավագ սերունդը հաստատ կհիշի «բրեժնեւ-անդրոպով-չեռնենկո» փուլը, որը ի վերջող հանգեցրեց երբեմնի մեգատերության՝ Խորհրդային Միության փլուզմանը: Կհիշեն այն դիֆերամբները, որ ԽՄԿԿ համագումարների ժամանակ ձոնում էին «երկրի առաջնորդի» հասցեին, որի «իմաստուն ու հմուտ ղեկավարության ներքո» ԽՍՀՄ-ն արագ տեմպերով սլանում էր «դեպի պայծառ ապագա»: Հենց այդպիսի համուհոտ ունեին որոշ ՀՀԿ-ականների ելույթները երեկ Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելու հարցը: Միակ թեկնածու, դիֆերամբներ...Ծանոթ պատկեր է, չէ՞:
Բայց սա դեռ ընդամենը հուզական ընկալումների դաշտից է: Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու հետ կապված կա շատ լուրջ, չափազանց լուրջ իրավական խնդիր: Մամուլում արդեն հրապարակվել են փաստաթղթեր, ըստ որոնց՝ Արմեն Սարգսյանը վերջին 6 տարիներին չի եղել միայն ՀՀ քաղաքացի եւ հանդիսացել է նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահ կարող է դառնալ վերջին 6 տարում միայն ու բացառապես ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը: Համացանցում առկա փաստաթղթերում նշված տվյալները լուրջ կասկածներ են առաջացնում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում կպահպանի երրորդ հանրապետության «բարի» ավանդույթը ու կլինի հերթական, ոչ լեգիտիմ նախագահը: Կասկածները հիմնավորող հանգամանքները չափազանց շատ են: Իսկ Արմեն Սարգսյանն ամեն ինչ անում է, որ այդ կասկածներն ավելի խորանան:
Վերը բերված նկարում Մեծ Բրիտանիայի «սպիտակ էջեր» ռեսուրսի Արմեն Սարգսյանին վերաբերող էջն է: Այնտեղ նշված է, որ մեր փնտրած Armen Sarkissian անուն ազգանունով անձի տվյալները հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի ընտրողների 2002-2012 թթ. ռեգիստրից: Armen Sarkissian-ներ ընտրողների ցուցակում էլի կան, բայց վերը նշված էջում նշված են նաեւ նրա կնոջ՝ Նունե Սարգսյանի եւ որդու՝ Վարդան Սարգսյանի անունները: Այլ կերպ ասած, ըստ այս փաստաթղթի, նրա անունն առկա է եղել ՄԲ ընտրողների այն ռեգիստրում, որը գործողության մեջ է եղել մինչեւ 2013 թվականը:
Մինչ այդ մամուլում եղել են փաստական տվյալներով հրապարակումներ, որ Արմեն Սարգսյանի հիմնադրած Eurasia House International-ի հարկային փաստաթղթերում մինչեւ 2014 թվականը Արմեն Սարգսյանի ազգանվան դիմաց որպես քաղաքացիություն նշվել է Մեծ Բրիտանիան: Ընդ որում, այդ փաստաթղթերը Արմեն Սարգսյանը ստորագրել է անձամբ:
Արմեն Սարգսյանը, իհարկե, հերքում է որ ինքը 2011 թվականից հետո եղել է ՄԲ քաղաքացի: Ասում է, որ այդ ընկերության աշխատակիցների անփութությունն է պատճառը, ինքն էլ այդ փաստաթղթերը ստորագրել է առանց նայելու: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է: Իսկ գործնականո՞ւմ...:
Գործնականում Արմեն Սարգսյանն ուներ, պատկերավոր ասած, մեկ հարվածով այդ հարցը օրակարգից ընդհանրապես հանելու հնարավորություն: Դրա համար նա կարող էր ընդամենը ՄԲ համապատասխան գերատեսչությունից պաշտոնական փաստաթուղթ վերցնել, որ ինքը 2011 թվականի դեկտեմբերից այլեւս չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այս հարցը արդեն քննարկվում է շաբաթներ շարունակ, բայց Արմեն Սարգսյանը չի ներկայացնում նման փաստաթուղթ:
Ինչ-որ բան հուշում է, որ պետական մարմինները նման փաստաթուղթ չեն ուզի: Գուցե այն պատճառով, որ նման փաստաթուղթ Արմեն Սարգսյանին ոչ ոք չի տա, որովհետեւ նա 2011-ից հետո է՞լ շարունակել է լինել ՄԲ քաղաքացի:
Անկախ նրանից, նա կներկայացնի նման փաստաթուղթ, թե՝ ոչ, Արմեն Սարգսյանը երեկ մի արտահայտություն արեց, որը շատ պակաս մտահոգիչ չէ, քան նրա քաղաքացիության հարցը: Երեկ քննարկման ժամանակ, երբ Արմեն Սարգսյանին հորդորեցին ներկայացնել ՄԲ քաղաքացիությունը դադարեցնելու մասին այդ երկրի համապատասխան մարմիններից տրված փաստաթուղթ, Արմեն Սարգսյանը բառացիորեն հայտարարեց. «Եթե օրենքը, համապատասխան մարմինները նման պահանջ դնեն, ապա այդ փաստաթղթերը կներկայացվեն»: Այլ կերպ ասած, Արմեն Սարգսյանը, որը պատրաստվում է ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը, իրեն բոլորովին հաշվետու չի զգում ՀՀ քաղաքացիների հանդեպ: Քաղաքացիները թող կասկածեն, թող համոզված լինեն, որ ինքը ոչ լեգիտիմ է, բայց եթե «համապատասխան մարմինները» նման պահանջ չեն դրել, ապա ինքը իրեն պարտավորված չի զգում նման պարզունակ մի փաստաթուղթ հրապարակել եւ ցրել բոլոր կասկածները: Արմեն Սարգսյանն իրեն «համապատասխան մարմինների» նախագահ է համարելու եւ սրանով, թերեւս ամեն ինչ ասված է:
Բայց այստեղ մի հարց էլ է առաջանում: Ինչպես են այդ «համապատասխան մարմինները» համոզվել, որ Արմեն Սարգսյանը 2011 թվականից հետո չի հանդիսացել նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Հավատացել են միայն նրա ասածի՞ն, թե՞ նաեւ տեղեկանք են ուզել: Արմեն Սարգսյանի հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ նրանից չեն պահանջել ու ինքը չի ներկայացրել: Մի գուցե այդ «համապատասխան մարմինները» նման տեղեկանք չեն ուզում միայն Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուների՞ց: Մի խոսքով, Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը այլեւս լրջագույն կասկածների տակ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT