Որակումներ հնչեցնել. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատասխանել է գլխավոր դատախազությանը

02/03/2018 schedule13:10

2018 թ. փետրվարի 28-ին ՀՀ դատախազությունը պարզաբանում տարածեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. փետրվարի 26-ին հրապարակած «Ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ» տեղեկանքի առնչությամբ: Այս մասին ասված է ՀՔԱՎ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Այս տեղեկանքը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել էր ի լրումն 2018թ. հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքի, քանի որ տեղեկություններ էր ստացել մահացության եւս 5 դեպքի մասին: Ընդ որում՝ 5 դեպքից 3-ով որեւէ տեղեկություն հրապարակված չի եղել անգամ լրատվամիջոցներով: Դրան զուգահեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել էր ՀՀ Զինվորական դատախազությունից ստացած պաշտոնական տեղեկատվությունը, համաձայն որի՝ 2017 թ.-ի ընթացքում ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված զինվորական ծառայության անցնելու հետ կապված 56 մահվան դեպք է գրանցվել:

Ընդ որում՝ նախորդ տեղեկանքում նշված 1 դեպքը, որը 2013 թ.-ին զինծառայության ժամանակ վնասվածք ստանալու հետեւանք էր, եւ զինծառայողը վաղաժամ զորացրվել էր, հավելյալ տեղեկատվություն ստանալուց հետո Կազմակերպությունը լրացուցիչ տեղեկանքում այլեւս չէր ներառել:

Համադրելով ստացված տեղեկատվությունը՝ նշել էր, որ 2017 թ.-ին զինված ուժերում մահացության 64 դեպք է գրանցվել:

ՀՀ Գլխավոր դատախազությունը դրանում Զինվորական դատախազության նկատմամբ անվստահություն սերմանելու միտում է տեսել եւ որոշել 4 կետից բաղկացած պարզաբանում ներկայացնել: 

Ներկայացնում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանը՝ ըստ առանձին կետերի:

"Մենք կարեւորում ենք ՀՀ իշխանությունների, տվյալ դեպքում՝ ՀՀ Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ քաղաքացիական հասարակության ինստիտուտների համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ձեւավորման նպատակով,  այդ թվում՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու ուղղությամբ:

Եվ հորդորում ենք պետական եւ իշխանության մարմիններին ոչ թե իրականությանը չհամապատատասխանող որակումներ հնչեցնել հասարակական կազմակերպության գործունեության եւ նրա կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, այլ գործել իրենց պարտավորությունները պատշաճ կատարելու տրամաբանությամբ,  հանրությանը ճշտգրիտ տեղեկություններ ներկայացնել զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, այդ թվում՝ մահվան դեպքերի եւ նրանց  հանգեցրած պատճառների, հանգամանքների բացահայտման, արդյունավետ քննություն իրականացնելու, մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Միայն օրենքի առջեւ բոլորի հավասար պատասխանատվության եւ իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման շնորհիվ հնարավոր կլինի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՀՀ իշխանությունների կողմից իր քաղաքացիների եւ միջազգային միջպետական մարմիններում վերցրած պարտավորությունների արդյունավետ իրականացումը:

Միջազգային ատյաններում ՀՀ իշխանությունների կողմից մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաներով եւ դաշնագրերով վերցրած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում միայն իշխանության ներկայացուցիչները կկարողանան իրենց հաշվետվությունները  ներկայացնել  պատշաճ մակարդակով", - ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2028 դիտում

Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները

Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ. լուսանկարներ

Yandex Go-ում հայտնվել է հնարավորություն՝ պատվիրելու ուղևորություններ քաղաքների միջև

Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան

Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 70 գառ

Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար

Լավ, հոգեհանգիստ լինի՝ կարելի է Համալիրում անել, բայց հարսանիք՝ ոչ, խելագարվել կարելի է ուղղակի. վարչապետ

Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ցեմենտի ներքին շուկան և արտադրությունը պաշտպանելու նախագիծը և այլ նախագծեր

Ձրի հասկացության հետ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք. այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի. վարչապետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել

15-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 16-ամյա եղբորը

Պայթյուն Ստավրոպոլում. սպանվել են ՌԴ ԶՈՒ վետերան, քաղաքային վարչակազմի պաշտոնյա Զաուր Գուրցիևը և ևս մեկ անձ

Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 49.5 մլն դրամ

Պուտինը շնորհավորել է միության գործընկերներին և ՀՀ վարչապետին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ

Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար. նախաքննությունն ավարտվել է

Մասկը հեռանում է պետական պաշտոնից

Ապարան-Քուչակ ճանապարհի ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. նախարարը հորդորում է զգոն լինել

12 մարդ տուժել է, մեկը՝ մահացել. խոշոր ավտովթար-հրդեհ Ապարան-Քուչակ ճանապարհին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. վնասվել է տուն

1 զոհ և 4 վիրավոր, խոշոր ավտովթար Վանաձորում. լուսանկարներ

Երևանում ավտոմեքենաներ են այրվել

Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը. տեսանյութ

Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են «Արարատ-Արմենիա»-ն

Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ

ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել

Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան

Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ

Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել

Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան