Գալիս եմ Գյումրի, որ մեր մայլի ցեխի հոտն առնեմ. վերջին հրաժեշտը տվեցին Ալբերտ Մկրտչյանին

Այսօր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի ղեկավար Հասմիկ Կիրակոսյանը, խոսելով գյումրեցիների անունից, ասաց, որ կաթիլ առ կաթիլ հավաքել, բերել է բոլոր գյումրեցիների ցավն ու ափսոսանքը:

«Սիրելի Ալբերտ, քո մանկությունն եմ բերել ինձ հետ Գյումրիից, քաղաքիդ կարոտն եմ բերել, քո բառով ասած՝ «ապշեցնող» մանկությունդ: Թե այդ տեքստիլագործների բանվորական թաղամասում, որբության ծոցում ի՞նչ զորություն կար, որ ծնվեցին այսպիսի տաղանդներ»,- ասաց նա:

Հասմիկ Կիրակոսյանը նշեց, որ չի կարող չհիշատակել այն եռյակին, որոնք հավերժություն գնացին՝ Ալբերտ Մկրտչյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Գալյա Նովենց: Երբեւէ չի մոռացվի՝ «դու սեւ թուղթ կերած կա՞ս», «ինչղ սիրուն ես, աղջիկ ջան, ինչղոր Ռուբենիս Վարթուշը եղնիս», «Էս աշխարհը ինչի՞ է էսպես ծուռ» եւ մի շարք նմանատիպ արտահայտություններ, որոնք ֆիլմերից դուրս գալով՝ մտան ժողովրդի մեջ եւ դեռ երկար կհիշվեն: Պատմեց, որ Ալբերտ Մկրտչյանը հաճախ էր ասում. «Գալիս եմ Գյումրի, որ մեր մայլի ցեխի հոտն առնեմ»:

Ալբերտ Մկրտչյանի լավագույն ընկերներից կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը «Հժ»-ի հետ զրույցում ասաց, որ երկար տարիներ ընկերներ են եղել ժողովրդական արտիստի հետ, ականատես է եղել նրա բոլոր հաջողություններին: Նրան համարում է 60-ականների վերջին մոհիկանը: «Սպիտակում մեր տանն էինք, այդ օրը տեղի հասարակության հետ էին հանդիպելու Ալբերտ եւ Ֆրունզիկ Մկրտչյանները: Մեր տանը զրուցում էինք, մեկ էլ Ֆրունզն ասաց. «Ալբե՛րտ, մինչեւ հիմա ասում էին, որ դու իմ եղբայրն ես, այսինքն՝ Ֆրունզիկ Մկրտչյանի եղբայրն ես, բայց «Մեր մանկության տանգո»-ից հետո կասեն, որ ես եմ քո եղբայրը, այսուհետ ես եմ քեզնով ներկայանալու»,- պատմում է ընկերը: Ասում է, որ աննկարագրելի էր գյումրեցիների սերը Ալբերտ Մկրտչյանի եւ իր եղբոր հանդեպ:

«Ալբերտը ճակատային էր, կարող էր ջարդելով գնալ իր նպատակին հասնելու համար, մեզանից քչերն ունեին իր կամքի ուժն ու եռանդը»,- ասաց Ռոբերտ Մաթոսյանը: Ռոբերտ Մաթեւոսյանը հիշեց 1983 թվականին Լենինգրադում կայացած համամիութենական փառատոնը, որում Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմն արժանացել է ժյուրիի «Հատուկ» մրցանակի:

«Ֆիլմի  դիտումից հետո մեզ մրցակից ռեժիսոր Տիմոֆեյ Լեւչուկը, որը ամբողջ կյանքը նվիրել է հակապատերազմական ֆիլմերին, փնտրում էր Ալբերտին, որ ասի՝ մրցանակը քոնն է: Ալբերտը ներկա չէր, ինձ մոտեցավ, ասեց՝ խնդրում եմ, փոխանցեք:

Մինսկի համամիութենական կինոփառատոնում «Մեր մանկության տանգո» ֆիլմը արժանացավ «գլխավոր» մրցանակի:«Ամբողջ դահլիճը շնչում էր տանգոյով, որտեղ Գալյա Նովենցն արժանացավ կանացի լավագույն մրցանակի»: Հայ կինոյի պատմության մեջ «Մեր մանկության տանգոն» միակ ֆիլմն է, որտեղ Գալյա Նովենցն արժանացավ ժյուրիի ամենաբարձր մրցանակի: Ալբերտ Մկրտչյանի մեջ պարփակված էր մի ամբողջ հանքակտոր, որը կամաց-կամաց հուշարձան լուսանկարներից դարձավ համամարդկային արժեք»:

«Մհեր Մկրտչյան» թատրոնի դերասան Գեորգի Հովակիմյանը նշեց, որ Ալբերտ Մկրտչյանից հետո մի ողջ պատմություն է մնալու, սերունդներ են դաստիարակվելու: Նրան բախտ չի վիճակվել կինոյում աշխատել Ալբերտ Մկրտչյանի հետ, բայց երկու երեք տարի թատրոնում են աշխատել՝ խաղացել է Ալբերտ Մկրտչյանի բեմադրած պիեսներում: Բացի ստեղծագործականից՝ կյանքում էլ շատ է առնչվել.

«Ստեղծագործական սահմանից դուրս Ալբերտ Մկրտչյանը շատ ուրախ մարդ էր, ուտող- խմող հումորով: Շատ հումորով էր, բայց այնքան լուրջ տոնով էր այդ հումորն ասում, որ պետք էր մտածել, թե արդյո՞ք դա որպես հումոր ասաց, թե՝ ոչ»,- մեր զրույցում ասաց դերասանը:

Ալբերտ Մկրտչյանին հրաժեշտ տալու էին եկել մի շարք անվանի դերասաններ, թատրոնի եւ կինոյի ներկայացուցիչներ, կինոգետներ, մշակութային գործիչներ, այդ թվում՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք:

Փոխանցելով բոլոր արվեստագետների, մշակույթի գործիչների եւ հանրության ցավակցությունները՝ մշակույթի նախարարն իր խոսքում նշեց, որ Ալբերտ Մկրտչյանի ոչ միայն ֆիլմերը, այլ նաեւ այն ուսանողները, որոնց մեջ իր ավանդն է ներդրել Ալբերտ Մկրտչյանը, հայ կինոտարեգրության մեջ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու:

                                                                                         Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5892 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին