Երևան
12 °C
«Ընդ-վը-զում», «Մի-ա-ցում», «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւն» ու այլ կոչերով այսօր «Երկիր Ծիրանի»-ն Գյումրիում էր: Կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանն ու նրա համախոհները քայլեցին Գյումրու, հիմնականում կենտրոնական փողոցներով, եւ կոչ արեցին միանալ իրենց Համազգային շարժմանը:



«Մենք մեր շարժումը սկսում ենք Գյումրիից, եւ ոչ ինքնանպատակ, Գյումրին մեր ուժն է, եւ այն հրդեհը, որը մենք այսօր այստեղ վառում ենք, պետք է տարածենք հանրապետության բոլոր քաղաքներում եւ գյուղերում»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Դեպի հայկական համազգային մեծ ընդվզում, դեպի հայկական մեծ հեղափոխություն» կարգախոսը հնչեցնելով փողոցից-փողոց քայլեցին, նրանց սակայն, քչերը միացան: Արդյո՞ք անձրեւային եղանակն է մեղավոր, թե մարդիկ հիասթափված են հարցին Զարուհին Փոստանջյանը պատասխանեց. «Մարդիկ քիչ չեն, ոչ էլ հիասթափված են, սա դեռ սկիզբն է եւ ես վստահ եմ, որ մեզ բոլորն են միանալու: Նաեւ սփյուռքը պետք է մեզ թիկունք լինի, քանի որ նույն Գյումրին կա ՌԴ-ում, կա ԱՄՆ-ում, Եվրոպայում: Գյումրին, ինչպես հանրապետության մուս քաղաքներն, այսօր դատարկ է, մարդիկ գնացել են եւ ապրում են աշխարհի բոլոր անկյուններում, այնինչ գյումրեցին հենց իր տանը պետք է լիներ, այստեղ մեծ ընտանիք ունենար»:
Գյումրիում այսօր չլուծված շատ հիմնախնդիրներ կան, այսօր դեռ անօթեւաններ կան, փողոցները քարուքանդ են, եւ Գյումրին դեռ աղետի գոտի է, սա հանդուրժելու ուժ այլեւս չկա, ուստի բոլորդ ձեռք-ձեռքի պետք է դուրս գաք փողոց, պայքարեք Ձեր իրավունքի, բարեկեցիկ կյանք ու աշխատանք ունենալու համար,-փողոցներով քայլելով բոլորին իրենց միանալաու կոչ արեց «Երկիր Ծիրանի»-ն: Գյումրիում Զարուհի Փոստանջյանի իրազեկման քայլարշավին որեւէ մեկը չխոչընդոտեց, խնդիրներ չեղան անգամ ոստիկանների հետ: «Երկիր Ծիրանի»-ն հրեշտակների ուղեկցությամբ անցավ փողոցից-փողոց, եւ հասավ Վարդանանց հրապարակ:


Զարուհի Փոստանջյանն այստեղ հայտարարեց. «Մենք ընտրության առաջ ենք. կամ պետք է շարունակենք փտել այս ճահճի մեջ, որը կոչվում է Սերժ սարգսյանակաան ավտորիտար համակարգ, կամ դուրս գալ փողոցներ եւ տապալել այս ապօրինի իշխանությունը: Երկու հիմնական խնդիր ունենք, տապալել գործող ապօրինի համակարգը եւ հաստատել ժողովրդավարական համակարգ: Հենց սրա համար օրախնդիր է համախմբումն ու ընդվզում»,-հայտարարեց Փոստանջյանը: Հավաքված փոքրաթիվ գյումրեցիների հետ փոքր զրույցից հետո «Երկիր Ծիրանի»-ն շարժվեց դեպի Վանաձոր:




ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT