Երևան
12 °C
«Այսօր Հայաստանի Ազգային Հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Վազգեն Սարգսյանը երրորդ հանրապետության պատմության առանցքային դեմքերից մեկն է եւ Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակների սիմվոլներից մեկը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Մի առիթով վերջերս խորհրդարանում ասել եմ, որ Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վեր է ածել, տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակի, նկատի ունեմ, որ 2016 թվականին պարզվեց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով, եւ փոխանակ բանակը ժամանակակից սպառազինությամբ համալրելու, Սերժ Սարգսյանը բազմաթիվ անհեթեթ պայմանագրերով էր ապահովել Հայաստանի անվտանգությունը, եւ թե ինչպես դա գործեց գործնականում տեսանք բոլորս»,- նշեց Փաշինյանը։
Նա նշեց, որ Վազգեն Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ գնաց, եւ դա բացի ՀՀ-ի համար մութ եւ սեւ օր լինելուց, նաեւ Սերժ Սարգսյանի ձախողում համարեց։ Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը այդ ժամանակահատվածում լինելով Ազգային Անվտանգության նախարար, պարտավոր էր ԱԺ պատգամավորների, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխնախագահների անվտանգությունը պահպանել, եւ դա հետեւանք էր, որ Սերժ Սարգսյանն իր աշխատանքային պարտականությունները՝ Ազգային անվտանգության նախարար կարգավիճակում պատշաճ չի կատարել։
Փաշինյանը նշեց, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում՝ Սերժ Սարգսյանը լինելով գերագույն գլխավոր հրամանատար, նախորդ ժամանակաշրջանում իր աշխատանքային պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչը հանգեցրել է հայկական կողմի համար՝ տարածքային կորուստների, որը աննախադեպ էր 1994 թվականի զինադադարի կնքումից հետո։
Հարցերին, թե ԵԼՔ-ում որոշում կա՞ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքար սկսելու ձեւաչափի վերաբերյալ եւ արդյո՞ք ինչպես նա ժամանակին նշել է, թե մեկ շաբաթում հնարավոր է իշխանափոխություն անել, հիմա եւս այդ կարծիքին է, եւ արդյո՞ք հնարավոր է, որ դա տեղի ունենա ապրիլի 9-16-ը ընկած ժամանակահատվածում, Փաշինյանը պատասխանեց.
«Ժամանակացույցով է այդպես սահմանված եւ շատ կոնկրետ ժամանակաշրջան է՝ ապրիլի 9-ից 17-ը։ Ինչ վերաբերվում է մի շաբաթվան, ես ասել եմ, որ այն ժամանակ, երբ ես կհայտարարեմ, որ սկսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց, դրա համար պետք է այդ գործընթացը իրականացվի մի շաբաթում։ Տվյալ դեպքում, ապրիլի 9-ից մինչեւ 16-ը ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու։ Եթե որեւէ պարագայում ընտրություններում՝ ընտրություններից դուրս՝ կլինի ժողովրդի կամարտահայտություն այդ պարագայում շատ կարճ ժամանակ է պետք, այդ կամարտահայտությունը իրականություն դարձնելու համար։ Եթե չլինի ժողովրդի կամարտահայտություն իշխանափոխությունը կլինի անհնար»,- ասաց նա եւ նշեց, որ ԵԼՔ-ում դեռ որոշում չունեն պայքարի ձեւաչափի վերաբերյալ։
Հարցին, թե ե՞րբ կունենան որոշում ԵԼՔ-ում, Փաշինյանը նշեց, որ կարծում է այս շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն, քանի որ ժամանակն է հուշում, որ այդպես պետք է լինի։
Հարցին, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, որ ցանկանում է վարչապետ լինել եւ հանրապետականներն էլ ասում են՝ դեռ կոնկրետ որոշում չկա, ինչպե՞ս է պարզելու, որ կա նման որոշում, որ այդ որոշման շուրջ արդեն իսկ ժողովրդին դուրս բերի փողոց, Փաշինյանը պատասխանեց. «Ես ԱԺ-ում հայտարարություն եմ արել, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել, եւ ՀՀԿ-ականները չեն հերքել դա։ Հաջորդը՝ օրենսդրական փոփոխությունները հուշում են այդ մասին, որովհետեւ այսպես երգիծական ժանրով օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխվել են ապրիլի 17»։
Հարցին, թե ի՞նչ հետեւություններ է արել Մարտի 1-ից եւ ունի իր համար ճանապարհային քարտեզ, թե ի՞նչ է անելու, Փաշինյանը պատասխանեց.
«Ես ասում եմ, որ եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որը եղել է 2008 թվականի փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ։ Այսինքն՝ ես շատ պարզ բան եմ ասում: Ո՞վ է իշխանության տերը ՀՀ-ում՝ ժողովուրդն է իշխանության տերը։ Եթե մենք, օրինակ, որոշումների կայացման արդյունքում կունենանք այնպիսի հրապարակ, որը մեզ թույլ կտա ասել, որ դա պատվիրակված հրապարակ է Հայաստանի ժողովրդի կողմից, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ։ Եթե կպարզվի, որ այս խնդիրը չի հուզում ՀՀ քաղաքացիներին, ես ասել եմ, մենք ստիպված կլինենք արձանագրել այդ ստատուս քվոն»,- պատասխանեց Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ մեր դերը տվյալ դեպքում պրոբլեմը արձանագրելն է, իսկ պրոբլեմը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն է եւ նրա 2014 թվականի ապրիլի 10-ի հայտարարության հետ հակասությունը։ Մեր խնդիրը պրոբլեմը արձանագրելն է, եւ ժողովրդին պրոբլեմի լուծման նկատմամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տալն է։ Կա ճանապարհային քարտեզի նախագիծ՝ գրավոր, որը քննարկվում է ԵԼՔ դաշինքում եւ ոչ միայն ԵԼՔ դաշինքում, քննարկվում է նաեւ կուսակցություններում առանձին վերցված»,-շարունակեց ԵԼՔ խմբակցության ղեկավարը։
Հարցին, թե 2008 թվականի փետրվարին, երբ լեփ-լեցուն էր հրապարակը, այդ պատվիրակվածությունը կա՞ր, Փաշինյանը նշեց, որ այդ ժամանակ պատվիրակվածությունը կար, բայց որոշում կայացնողը ինքը չէր։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ժողովուրդը հավաքվի Ազատության հրապարակում, պրոցեսը սկսվի, եւ վերջում պարզվի, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չի ուզում դառնալ։
«Նման սցենարը ես այս պահին հավանական չեմ համարում։ Նման սցենար հավանական եմ համարում միայն ժողովրդի ճնշման ներքո։ Անցում ենք կատարում վարչապետական դիկտատուրայի համակարգի, իսկ նման համակարգ միայն Սերժ Սարգսյանի համար կարող է ստեղծվել»,- ասաց Փաշինյանը։
Ճշտող հարցին, թե այսօ՞ր է քաղհասարակության հետ հանդիպելու, Փաշինյանը դրական պատասխան տվեց, նշելով, որ ժամը 18։30-ին Ազատության հրապարակում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT