Երևան
12 °C
«Քննարկումներ դեռ չկան, երբ լինի կհայտարարենք»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի անվան շուրջ քննարկումներին: Դիտարկմանը` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին, նա արձագանքեց.
«Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այդ որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի»: Բաղդասարյանի խոսքով` եթե կլինեն վարչապետի թեկնածուներ, որոնք կհրաժարվեն եւ դա հիմնավոր կլինի, ապա իրենք կքննարկեն։
Հարցին, թե կարեւո՞ր է, որ քաղաքականության մեջ տղամարդը խոսքը պահի, Բաղդասարյանը նկատեց. «Քաղաքականությունը խայտաբղետ է եւ քաղաքական զարգացումները պահանջում են նոր պահանջներ: Քաղաքականության մեջ ամեն գիշեր կարող են բաներ փոխվել: Քաղաքականության մեջ պետք չէ ցանկություններին տուրք տալ: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այլ թիմն է որոշում: Եթե կլինեն թեկնածուներ եւ կհրաժարվեն եւ կհիմնավորեն հրաժարականը, մենք կհարգենք նրա որոշումը: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է անել հայտարարություն, իսկ որոշումը կայացնում է թիմը, բոլորն անխտիր պետք է ենթարկվեն: Սերժ Սարգսյանը պետք է հիմնավորի, եթե հրաժարվի վարչապետ լինելուց»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը չուզի առաջադրվել եւ նրան թիմն առաջադրի, սա չի՞ համարվի ճնշում, բռնություն նրա նկատմամբ, Բաղդասարյանը պատասխանեց.
«Ձեզ թվում է, որ ես ամբողջ գիշեր չեմ քնել, թե երբ եմ դառնալու խմբակցության ղեկավա՞ր: Ես երկու ամիս ընդդիմացել եմ, դուք գիտեք, թե ինչ բարդ աշխատանք է, բայց թիմը խորհրդի նիստում որոշում կայացրեց եւ ես համաձայնեցի: Ցանկություններով առաջ չեն գնում»,- նշեց նա եւ պատասխանելով մեր հաջորդ հարցին՝ ավելացրեց, որ եթե թիմի որոշմամբ վարչապետ դարձած անձը դժկամությամբ աշխատի, կրկին կհավաքվեն եւ նոր որոշում կկայացնեն:
ՀԺ-ի նկատառմանը՝ վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 2-ի ԱԺ նիստում, մինչդեռ հիմա ԱԺ կանոնակարգի համաձայն, կա որոշում՝ վարչապետի թեկնածու առաջադրել ապրիլի 16-ին, իսկ ընտրությունները ԱԺ-ում կազմակերպել ապրիլի 17-ին, Բաղդասարյանն ասաց, որ նման որոշում իրենք չունեն։
«Կանոնակարգի կամ օրենսդրության խախտում թույլ չենք տվել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, կտանք դրանց բացատրությունները, իսկ վարչապետի ընտրությունը կկազմակերպվի կանոնակարգին համաձայն։ Որեւէ խախտում չի լինի»,- նշեց նա։ Ինչ վերաբերվում է կանխատեսումներին, որ եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետի թեկնածու, ապա ընդդիմադիրները, մասնավորապես՝ ԵԼՔ-ը կպայքարի եւ հազարավոր մարդիկ կհավաքեն, ցույց կանեն, միգուցե նաեւ հաջողեն այդպիսով կանխել Սարգսյանի վարչապետ դառնալը, նա հայտարարեց.
«Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ընդդիմության կազմակերպած ցույցերին և միտինգներին ու անել հետևություններ: Տպավորություն է, որ արդեն ընդդիմությունն է առաջադրում Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե առաջադրի՝ կքննարկենք։ Բաղդասարյանը նաեւ նշեց, որ ՀՀԿ-ի թեկնածուի մասով անակնկալների պետք չէ սպասել։ «Անակնկալների մի սպասեք։ Մենք որոշում չունենք, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ամեն օր փոխվում են բաներ։ Մենք կքննարկենք, ձեզ տեղյակ կպահենք»,- հավելեց նա։
ՀԺ-ի հարցին, թե վարչապետի ընտրության օրվա փոփոխությամբ պայմանավորված՝ հնարավոր է, որ ՀՀԿ-ն իր թեկնածուի անունը գաղտնի պահի մինչեւ վերջին օրը, Բաղդասարյանը պատասխանեց, որ օրվա փոփոխությունը տեղի է ունեցել ԱԺ-ում եւ նման հարց չի բարձրաձայնվել:
«Դուք եք արդեն առաջարկում, թե մենք երբ քննարկենք, երբ որոշենք, երեւի ես Ձեզ հետ ավելի հաճախակի պետք է հանդիպեմ, ամեն ինչ գիտեք եւ ինձ ինֆորմացիա պետք է տաք, թե ինչ է կատարվում մեր ներսում»,- ասաց եւ մեր մյուս դիտարկմանը, որ ընտրության օրվա փոփոխությունը օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ է տեղի ունեցել, համենայնդեպս ընդդիմությունն է ասում, Բաղդասարյանը նկատեց.
«Ընդդիմությունը երկրորդ ընթերցման նախագծերը չի՞ կարդում: Առաջինից երկրորդ ընթերցումը նրա համար է, որ փոփոխություններ լինեն օրենքում: Ընդդիմությունը կարող էր այդ ժամանակ բարձրաձայնել խնդիրը եւ հարցի պատասխանը ստանալ»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT