Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, Սերժ Սարգսյանը կնշանակվի վարչապետ. Մանվել Գրիգորյան

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ուզում է, որ Հայաստանի վարչապետը Սերժ Սարգսյանը լինի: Այս մասին Մանվել Գրիգորյանն ասաց Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ես 100 տոկոսով եմ ուզում, որ ինքը (Սերժ Սարգսյանը) լինի, որովհետեւ ես իրեն վստահում եմ, որովհետեւ իր հետ առաջին օրվանից՝ 89 թվականից, քայլ առ քայլ, սանտիմ-սանտիմ անցել ենք ճանապարհները: Ու ինքը միշտ նվիրված է եղել այս երկրին եւ պետությանը»,- ասաց Մանվել Գրիգորյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ է անցել:

Լրագրողներից մեկի հարցին՝ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի՞ Սերժ Սարգսյանին, Մանվել Գրիգորյանը դրական պատասխան տվեց. «ՀՀԿ-ն ո՞նց չի առաջադրի, խի դուք մտածում եք՝ ուրիշ մարդու պետք է առաջադրի»: Ճշտող հարցին՝ ձեզ համարել է նա անփոխարինելի՞, Մանվել Գրիգորյանը կտրուկ ասաց. «Այո, իմ համար՝ հա»: Մանվել Գրիգորյանին հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանը 2014 թվականին խոստացել էր, որ ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի եւ ո՛չ էլ ԱԺ նախագահի պաշտոնում չի առաջադրվելու: «Լսեք, դե էն վախտ ուրիշ քաղաքականություն էր, ուրիշ երեւույթ էր, հիմա ԱԺ-ն լրիվ փոխվել է, այլ սահմանադրական… էն վախտ Սահմանադրություն չէր փոխվել, հիմա Սահմանադրություն է փոխվել: Ի՛նչ եք ուզում ասել, այսինքն՝ մենք բոլորս թողնենք գնանք տները՞»,- արձագանքեց ԱԺ պատգամավորը:

Մեր հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետի պաշտոնում, մեր ազգի վիճակն ի՞նչ կլինի, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի լինի, առաջինը՝ կընտրվի, կվերընտրվի, կնշանակվի եւ երկրորդն էլ՝ մեր ազգը ժամանակների հետ ամեն տեսակի մարդ էլ կգա, նորից կշարունակվի: Տղա ջան, եթե հույս ունես, Սերժից կամ որեւէ մեկից հետո այդ ազգը պետք է վերանա, 1 միլիարդ տարի ապրելու ենք: Քո պես 1 միլիարդ հատ լրագրող պետք է գա ու նույն հարցը տա»:

ԵԿՄ վարչության նախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր փորձով եւ լրագրողներին հարց առաջադրեց: «Եթե դուք կարողանաք այսօր մի հատ մարդու անուն տալ այս Հանրապետության մեջ, բացի իրենից, որ կարող է Ալիեւի կամ Ադրբեջանի հետ Արցախի հարցով  «պերեգավորներ» կամ խոսք տանել, ինձ ասեք, ես…»:

Երբ Մանվել Գրիգորյանի առաջարկին ի պատասխան տվեցինք վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, նա այսպես արձագանքեց. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ է, կարող է հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ սաղ աշխարհի… Վազգենից էլ, Լեւոնից էլ, Ռոբերտից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք: Այս պահին ես չեմ տեսնում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5831 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել