Երևան
12 °C
Երեկ ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին Հանրային խորհրդի մասին, Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին, Ներման մասին եւ այլ օրենքների նախագծերը:
Իսկ առաջին ընթերցմամբ քննարկվեցին մեծ հետաքրքրություն առաջացնող պետական կառավարման համակարգի մարմիններին եւ կառավարության կառուցվածքին ու գործունեությանը վերաբերող օրինագծերի երկու փաթեթների միասնական փաթեթը:
Օրենքների նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչպես միշտ, նմանօրինակ նախագծերի քննարկմանը բովանդակային լուրջ հարցերի մասին բարձրաձայնեցին ոչ իշխանական պատգամավորները: ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները կա՛մ հանդես եկան աջակցական ելույթով, կա՛մ աննշան եւ տեխնիկական հարցեր բարձրացրին:
Անդրադառնալով փաթեթի միասնական լինելու փաստին, ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ «արդյո՞ք սրա փաստական կամ հետապնդվող նպատակը այն է, որ կարճ ժամանակում այս բոլորը միանգամից անցնեն»: Ի պատասխան՝ Հարությունյանը հղում կատարեց կառավարության իրավունքին, ասելով. «Քանի որ 2 փաթեթներն էլ ուղարկել էինք ԱԺ, իրավունք ունեինք նաեւ արտահերթ նիստի օրակարգում ներկայացնել օրակարգը ինչպես մենք ենք պատկերացնում»,- ապա հավելեց, որ այս քննարկումը կոծկելու նպատակ չունի:
ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրեց, թե ո՞րն է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշման նպատակը. «Մի ասեք, թե դա ժողովրդավարության կամ բանավեճ ապահովելու համար է, որովհետեւ այդ տրամաբանությամբ ավելի ժողովրդավար ու բանավիճող ԱԺ ունենալու համար եկեք փակենք նաեւ ԱԺ նիստերը»: Հարությունյանը բացատրեց, որ ԱԺ-ի եւ կառավարության միջեւ էական տարբերություն կա. «Օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով։ Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու որոշումը։ Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարական տարր է»:
ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ անդրադարձավ նախարարների՝ կառավարությունից տարբերվող դիրքորոշման արտահայտմանը. «…Կոալիցիոն կառավարության պարագայում որոշ հարցերում չե՞ն կարող կոնկրետ օրենքների կամ նախաձեռնությունների վերաբերյալ կուսակցությունները կամ համապատասխան նախարարները ունենալ տարբեր դիրքորոշումներ»: Նա նաեւ հետաքրքրվեց՝ եթե ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն ենթակա են լինելու վարչապետին, եւ ի հայտ գա վարչապետի անհամատեղելիության հարց, ո՞ր կառույցն է, որ պետք է քննի այդ հարցը: Հարությունյանը շարունակեց կոլեգիալ պատասխանատվության տրամաբանությամբ: Նա նշեց, որ հարցը վերաբերվում է նախարարների այն դիրքորոշումներին, որոնք հակասում են կառավարության ամրագրված դիրքորոշմանը: «Որեւէ մեկը չի ամրագրել օրենքում, որ նախարարը չի կարող ունենալ իր դիրքորոշումը, բայց երբ խոսքը վերաբերում է կառավարության որդեգրած դիրքորոշմանը, դրան հակառակ դիրքորոշում չի կարող արտահայտել»,- նշեց նա: Նրա խոսքով, եթե նախարարը արտահայտում է այլ դիրքորոշում, պարտավոր է հրաժարական տալ, որովհետեւ այլեւս այդ թիմի անդամ չէ:
Ինչ վերաբերվում է վարչապետի անհամատեղելիությանը, նախարարը նշեց, որ հենց դրանով է պայմանավորված ԱԱԾ-ի եւ ոստիկանության ծառայություն լինելը: «Նրանք քաղաքական որոշումների կատարմանը չեն մասնակցում», - ասաց նա: Ապա նշեց, որ գործընթացի պատշաճ իրականացման համար կա «համապատասխան հսկողություն իրականացնող կառույց՝ դատախազությունը»:
ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը հարցրեց, թե ի՞նչ սկզբունքով են կոլեգիալ ենթակայությունից հանվում ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն եւ դրվում միայն մեկ անձի ենթակայության տակ, «չե՞ք կարծում, որ սրանով սուպերվարչապետական միահեծան կառավարման համակարգ է ստեղծվում»: Հարությունյանը պատասխանեց, որ պատճառը այդ մարմնի գործունեության համար ավելի արտահայտված եւ ընգդծված քաղաքական պատասխանատվություն ունենալն է: «Ավելին, ես արդեն նշեցի, որ ըստ իս, մեր քաղաքականությունը պետք է տարվի այն ուղղությամբ, որ, բացառությամբ տեսչությունների, որոնք չեն կարող լինել կոնկրետ անձի քաղաքական պատասխանատվության ներքո, ի վերջո բոլոր մարմինները ռեֆորմների արդյունքում պետք է ենթակա լինեն այս կամ այն անձի անհատական պատասխանատվության ներքո», - նշեց նա:
Ընդդիմադիր պատգամավորները շարունակեցին նախագծի հետ կապված իրենց մտահոգությունները հայտնել: Մասնավորապես Գ. Գորգիսյանը նշեց, որ այս օրենքով բոլոր կարեւորագույն օղակները դրվում են վարչապետի ենթակայության տակ: «Ամեն ինչ կախված է լինում մեկ անձի որոշումներից, ի վերջո, ունենում ենք վարչապետ, որը վեր է բոլոր տեսակի վերահսկողություններից»:
Ա. Միրզոյանը լուրջ վտանգներ է տեսնում ուժային կառույցների՝ միայն վարչապետի ենթակայությանը փոխանցելու մեջ:
«Վերցնում եք չորս էական կառույցներ ԱԱԾ, ոստիկանություն, վերահսկողություն եւ պետական պահպանություն, հանում եք կոլեգիալ պատասխանատվությունից եւ դնում եք միայն վարչապետին ենթակա մարմին: Ասում եք, որ սա ուժեղացնում է պատասխանատվությունը…», - նշեց նա:
Նրա կարծիքով, ստացվում է, որ կառավարության կոլեգիալ պատասխանատվության տակ թողնված մարմիններն անկարեւոր են եւ ուղիղ պատասխանատվության անհրաժեշտություն չունեն:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ ուժային կառույցների «սեփական անձի շահերին ծառայեցնելու, ուզուրպացման եւ ենթակայացման հավանականությունը ավելի փոքր է, երբ դրա վերաբերյալ որոշումները կայացնում է կոլեգիալ մարմինը, քան երբ որոշումները կայացնում է մեկ անձ»:
Իր խոսքը նա եզրափակեց հետեւյալ կերպ. «Մեխն էլ է ձեր ձեռքը, մուրճն էլ, խփե՛ք, բայց մի օր կա՛մ մեխը կկոտրվի, կա՛մ մուրճը»:
Իշխանական ուժի շատ ներկայացուցիչներ նիստի ընթացքում բերեցին Մեծ Բրիտանիայի օրինակը, ինչը խորհրդանշական է՝ այն թեեւ սահմանադրական, սակայն միապետություն է: Բացի այդ, ստեղծվում է տպավորություն, որ նրանք զբաղված են «այլ երկրների» ուսումնասիրությամբ եւ կտրված են իրականությունից: Ինչեւէ, այս նիստից եւ զեկուցողի պատասխաններից կարող ենք ենթադրել, որ անգամ կառավարությունը դեռ չի կողմնորոշվել, որն է, ի վերջո, ավելի հարմար տարբերակ՝ կոլեգիալ քաղաքական պատասխանատվությունը, թե «ռեֆորմների արդյունքում այս կամ այն անձի անհատական պատասխանատվության ներքո» պետական մարմինները տեղավորելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT