Սերժ Սարգսյանը վերջին պահին անակնկա՞լ կմատուցի

Հայաստանում խոր համոզմունք է ձեւավորվել, որ ՀՀԿ կուսակցության վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: Սրա համար կան բոլոր հիմքերը՝ սկսած նրանից, որ նոր վարչապետի համար ստեղծվել են սուպերլիդերության բոլոր նախապայմանները, վերջացրած տարբեր ռանգի ՀՀԿ-ականների հայտարարություններով, որ իրենց համար միակ թեկնածուն իրենց կուսակցության առաջնորդն է: Ընդդիմությունը, քաղաքագետներն ու վերլուծաբանները սույն հանգամանքները գնահատում են հետեւյալ կերպ՝ Սերժ Սարգսյանն իրենից բացի ուրիշ ոչ մեկին նման լայն լիազորություններով եւ իշխանությամբ չէր օժտի: Բացի այդ, ՀՀԿ փոխնախագահները, խմբակցության ղեկավարը, խոսնակը, մի շարք այլ կարկառուն ՀՀԿ-ականներ չէին շտապի մեկը մյուսին հերթ չտալով՝ դիֆերամբներ ձոնել Սերժ Սարգսյանի հասցեին: Արդեն երկար ժամանակ է, իսկապես, ՀՀԿ-ականները կարծես մրցավազքի մեջ լինեն, թե ով ավելի համոզիչ կհիմնավորի, թե ինչու պետք է հաջորդ վարչապետը հենց Սերժ Սարգսյանը լինի: Ու քանի որ դա ասում են նաեւ այն մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի հետ անմիջական շփման մեջ են, ասել է, թե նաեւ ինֆորմացիայի կրող, համոզմունքը, որ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն, էլ ավելի է ամրապնդվում:

Եվ այնուամենայնիվ, գոյության իրավունք ունեն նաեւ այլ վարկածներ: Օրինակ, որ վերջին պահին Սերժ Սարգսյանը հայտարարի, որ ինքն արդեն մեկ անգամ ասել է, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին, ասել է նաեւ, որ իր կարծիքով նույն մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի պետության ղեկավարի պաշտոնին, եւ նշի, որ իր այդ համոզմունքը դեռ ուժի մեջ է, հիմա էլ ինքը գտնում է, որ նույն մարդը երրորդ անգամ չպետք է ղեկավարի պետությունը, ուստի ինքը վարչապետի պաշտոնում առաջադրում է այլ թեկնածուի:

Հնարավո՞ր է նման սցենար: Գոնե առայժմ, իհարկե, հնարավոր է: Իսկ արդյո՞ք սպասելի է, որ Սերժ Սարգսյանը նման բան կանի. կարծում ենք՝ այո: Ավելին, դա ոչ միայն սպասելի է, այլեւ լիովին համապատասխանում է Սարգսյանի ոճին: Հարց է առաջանում, այդ դեպքում ինչի համար են ՀՀԿ-ականների դիֆերամբները, ինչու են նրանք անընդհատ ակնարկում, որ վարչապետի թեկնածուն լինելու է Սարգսյանը, չեն մտածում, որ կարող են անհարմար վիճակի մեջ հայտնվել, եթե վերջում պարզվի, որ այդպես չէ: Պատմությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ականներն իրենց խոսքի արժեքն այնքան էլ բարձր չեն գնահատում եւ խստապահանջ չեն իրենց ասած բառերի նկատմամբ: Նրանք հեշտությամբ Սերժ Սարգսյանի մի խոսքով կարող են հարձակվել, օրինակ, Գագիկ Ծառուկյանի վրա, ամենավերջին բառերն ասել նրա հասցեին, հետո կրկին Սերժ Սարգսյանի մի խոսքով հետ վերցնել իրենց խոսքը, նորից գովերգել Ծառուկյանին եւ այլն:

Ի տարբերություն Ծառուկյանի հետ կատարվածի, հիմա ՀՀԿ-ականներն ուղղակի իրենց անձնական ցանկությունն են հայտնում, որ կուզենային երկրի վարչապետի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին: Եթե Սերժ Սարգսյանը հիմնավորի, թե ինչու ինքը չի ուզում լինել վարչապետ, նրանք, բնականաբար, մեծ ակնածանքով կընդունեն այդ հիմնավորումները, հիմա էլ կսկսեն ասել, թե ինչ պետական մտածելակերպ ունի Սարգսյանը, որ չգնաց երրորդ անգամ երկրի ղեկավար դառնալու քայլին: Մյուս կողմից, այս օրերի դիֆերամբները ՀՀԿ-ի ներսում եւ արտաքին աշխարհում բարձրացնում են Սարգսյանի դիրքերը, շեշտում նրա անփոխարինելիությունն ու մնացած բոլոր հատկանիշները, իսկ դա կարեւոր է ՀՀԿ շարքերում դիրքերի էլ ամրապնդման համար, որպես կուսակցության առաջնորդ: Եվ եթե այսքանից հետո իշխող ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինի որեւէ այլ անձ, նա, ըստ էության, պետք է վարչապետ աշխատի ՀՀԿ նախագահ՝ մեծ մտածող, Շարլ դը Գոլին եւ Ուինսթոն Չերչիլին հավասարազոր պետական գործիչ, Հայաստանի անվտանգության եւ մյուս բոլոր մարտահրավերների դիմակայման միակ երաշխավոր Սերժ Սարգսյանի մոտ:

Այս ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնի համար երեք անուն է շրջանառվել. Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյան եւ Վիգեն Սարգսյան: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ինքը ցանկություն ունի շարունակել պաշտոնավարել, Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի վարչապետ դառնալ եւ շնորհակալ կլինի, որ իրեն հնարավորություն տան շարունակել ՊՆ-ում իր սկսած գործը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մի մարդը երրորդ անգամ չպետք է երկրի ղեկավար լինի, իսկ թե ինքը որ ոլորտում ինչով կարող է օգտակար լինել պետությանը՝ դեռ կորոշի: Կարեն Կարապետյանի հետ ամեն ինչ, թերեւս պարզ է, նրա ցանկությունն այլեւս ոչինչ չի նշանակում, իսկ ահա Վիգեն Սարգսյանը չի կարող հրաժարվել վարչապետի պաշտոնից, եթե Սերժ Սարգսյանն ու կուսակցությունը նման որոշում կայացնեն: Պաշտպանության նախարարի պաշտոնն այս առումով ընդամենը տրամպլինի դեր կունենա Վիգեն Սարգսյանի համար դեպի վարչապետի պաշտոն տանող ճանապարհին:

Վիգեն Սարգսյանի համար էլ Սերժ Սարգսյանը անբեկանելի հեղինակություն է, եւ հետո այս ընթացքում նա սեփական մաշկի վա զգաց, թե ինչպես կարող են իրեն ոչնչացնել, եթե հանկարծ մի օր ինչ-որ բան այնպես չանի: Նախարարի պաշտոնում նրա կարճ պաշտոնավարման ընթացքում մի քանի դեպք եղավ, երբ իշխանական մամուլը նրան պատրաստ էր հաշված ժամերի ընթացքում ոչնչացնել: Եվ Սարգսյանն, ինչ խոսք, կարող էր հասկանալ, ինչու է դա արվում եւ ինչ է նշանակում: Դա կարող էր նշանակել միայն մի բան՝ ինչ պաշտոնի էլ լինի, մտքով չանցկացնի Սերժ Սարգսյանի գլխից վերեւ թռչել, հակառակ դեպքում մի օրում հողին կհավասարվի: Վիգեն Սարգսյանի՝ ՊՆ-ից հեռանալու մասին է վկայում են նաեւ այն, որ գեներալները, ինչպես մամուլում արդեն գրվել է, քննարկում են նախարարի իրենց թեկնածուի հարցը: Ինչպես հայտնի է, գեներալների մասնակցությամբ արդեն մի քանի հավաք է եղել, որտեղ նրանք որոշել են, որ նոր նախարարի իրենց թեկնածուն Դավիթ Տոնոյանն է: Նախարարի հավանական թեկնածու է համարվում նաեւ Արտակ Զաքարյանը, եւ փաստորեն գեներալական ակտիվությունը պետք է դիտարկել ոչ թե ընդդեմ Վիգեն Սարգսյանի, այլ Արտակ Զաքարյանի:

Այս ամենը, իհարկե ընդամենը վարկած է, որը գուցե անհավանական է թվում, բայց նաեւ գոյության իրավունք ունի:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8702 դիտում

Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակությունը Թբիլիսում է

Ղազախստանում Հայաստանի դեսպանը և Ակտյուբինսկի մարզպետը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու. Ալեն Սիմոնյան

4-րդ դասարանի աշակերտների կողմից համադասարանցուն ծեծելու դեպքով ՆԳ նախարարը միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍՆ

Պատարագից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել, ծաղկեպսակ զետեղել

Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն. ՆԳՆ-ն մանրամասնել է

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանցիները ծեծել են համադասարանցուն. վերջինս հոսպիտալացվել է

Ակտիվ ցիկլոն է ներթափանցել. ՀՀ ողջ տարածքում սպասվում են ձյան ու ձնախառն անձրևի տեսքով ինտենսիվ տեղումներ

Երկրաշարժի զոհերի հիշատակն ու Սուրբ պատարագը՝ Մխիթարյանի համար քաղաքական ակցիայի պատճառ

Հարգանքի տուրք Վանաձորում. ԱԺ նախագահը լուսանկարներ է հրապարակել

Քոչարյանը թասիբի է գցում, որովհետև այս տեսակին ձեռնտու է, որ գրոհեն, ընդհարում լինի, արյուն թափվի. Սարգսյան

Ուզում եմ հասկանալ` ինչո՞վ են խանգարում ուժային կառույցները, ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք. Ալեքսանյան

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահի ընդունելությանը, հանդիպել Սիլվեստր Ստալոնեի հետ

Գյումրիի պատարագին մասնակցում են ՀԱԵ մի շարք եպիսկոպոսներ

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրու Յոթ վերք եկեղեցում է. մեկնարկում է սուրբ և անմահ պատարագը

ՀՀ վարչապետը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. տեսանյութ

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում՝ ձնախառն անձրև

Վարչապետը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37 տարին

Պետք է թույլ չտանք, որ լինի հոգևորական, թե աշխարհիկ, հարգանքի տուրքի օրը վերածի արկածախնդրության կամ սադրանքի

Կտրիճը «լաքշրի մասայի» «լաքշրի կաթողիկոս» է», մոռացել է, որ Հայաստանի ներսում նույնպես թեմեր կան. Ղազարյան

Շնորհակալ եմ ձեր համատեղ նամակի համար. Թրամփը երախտագիտություն է հայտնել Երևանի և Բաքվի նախաձեռնության համար

Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. վարչապետը մոտ 50 հոգանոց խմբի հետ այցելել է սահմանազատված հատված

ԱԽ քարտուղարը Հաջիևի հետ քննարկմանը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը

Ձկնագողության դեպք է բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ

Ծայրեծայր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, նաև հակապետական. Պալյանը՝ Շիրակի թեմի հայտարարության մասին

Մի խումբ քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեկնարկել է արտադպրոցական կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորումը

Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը

Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել ԱՄՆ նախագահը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ. Ֆիդան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 6-ին

Քննարկվել է Զբաղվածության 2025-31 թթ․ ռազմավարական ծրագրի և իրականացման գործողությունների ծրագրի նախագիծը

Մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում. Հաջիև

Արգիշտի Մեխակյանը երդմամբ ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը

Աստվածուրաց Կտրիճին աջակցություն հայտնած արք. Գլնճյանը ԿԳԲ-ի կողմից հավաքագրվել է 1979 թ.-ին․ Խորեն վարդապետ

Մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը

Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանը դեկտեմբերի 6-ին 3 ներկայացուցիչ ունի

Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն ու անձրև կտեղա. սպասվում է քամու ուժգնացում