Երևան
12 °C
48 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժ Սվետլանա Դանիելյանը մի քանի ամիս է պայքարում է, որպեսզի կարողանա հարեւանի կողմից կառուցապատվող տարածքը մի փոքր «հեռացնել» իր կառուցած տան պատից: Սվետլանա Դանիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ դեռեւս 1992 թվականին Երեւանի Բագրեւանդ թաղամասին հարող ամայի տարածքում փոքրիկ հողակտոր է ընտրել, այն ինքնակամ ցանկապատել, ծառեր է տնկել եւ մշակաբույսեր աճեցրել: Երկու տարի անց իր տարածքի կողքին նմանատիպ տարածք է վերցրել իր հարեւանուհի Նախշուն Մանուչարյանը: Կարճ ժամանակ անց Մանուչարյանն ընտանիքի հետ արտագաղթել է ՌԴ եւ իր հողակտորը հանձնել է Սվետլանա Դանիելյանի տնօրինմանը: Մոտ 700 քմ տարածքում գտնվող երկու հողակտորները Սվետլանա Դանիելյանը տնօրինել է, իսկ հետագայում դիմել է քաղաքապետարան, օրինականացրել է միայն իր hողակտորը, որից հետո տուն է կառուցել տեղում: 2018 թվականի փետրվարին Սվետլանա Դանիելյանը տեղեկացել է, որ իր տան կողքի հողակտորը վաճառվել է, այն նոր սեփականատեր ունի եւ քանդման աշխատանքներ են սկսվել:
Տարեց կինը պարզել է, որ իր հողակտորի կողքի հողը ձեռք է բերել իր նախկին հարեւանուհի Նախշուն Մանուչարյանի ամուսնու եղբոր տղան՝ Արթուր Մելիքյանը: «Եկել է եւ մեր հարեւաններին ասել է, որ մեզ տեղյակ պահեն, որ հողի սեփականատերն ինքն է եւ սեփականատիրոջ իրավունքով պահանջում է, որ մեր տան պատուհաններն այդ կողմից փակենք: Պատս էլ իրենց համար պարիսպ է ծառայելու»,- պատմեց Սվետլանա Դանիելյանը՝ նշելով, որ փետրվար ամսին Արթուր Մելիքյանը իր հետ հանդիպել է եւ ասել, որ հողամասն աճուրդով է գնել եւ պետք է գա հողակտորի վրայի կառուցապատված խրճիթանման շինությունը քանդի:
Այդ հանդիպումից հետո գիշերը ուշ ժամի քանդման աշխատանքներ են կատարվել եւ հողին են հավասարեցրել մեկ հարկանի փոքրիկ շինությունը, կտրել են տեղի ծառերը, որից հետո տարածքում մետաղական ձողերով առանձնացրել են իրենց պատկանող հատվածը:
Հարցին՝ աճուրդի մասին դուք տեղյակ եղե՞լ եք, Սվետլանա Դանիելյանը պատասխանեց. «Ես այդ տղայից եմ իմացել աճուրդի մասին ու շոկի մեջ եմ ընկել: Ես քաղաքապետին նամակ եմ գրել, պատասխանել է, որ օրենքով է արվել աճուրդը, քննարկման է դրվել եւ այլն: Նամակումս գրել եմ, որ գաղտնիք չի, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներն ի վիճակի չեն համացանցից օգտվելու, նրանց հետ միասին եւ ես: Առաջին անգամ եմ լսել, որ yerevan.am կայք գոյություն ունի, առաջին անգամ եմ իմացել եւ այլն: Բայց վարչապետին գրած նամակումս գրել եմ, որ երեւում է այդ տղայի թիկունքին շատ ուժեղ մարդ կա կանգնած, որովհետեւ ամսի 7-ին ինձ ներքին կարգով տեղեկացրեցին, որ քաղաքապետարանում կարգադրված է, որ իր գործերն արագացնեն»:
Սվետլանա Դանիելյանը տեղեկություններ չունի՝ նոր սեփականատերը քանդման թույլտվություն ունեցե՞լ է, ծառեր հատելու թույլտվություն ունեցե՞լ է, թե՞ ոչ: «Իմ պահանջն այն է, որ իմ տան պատի անվտանգությունը ապահովվի, նախապատվության իրավունքով, որ ես 20 տարուց ավելի այս հողի վրա քրտինք եմ թափել, թող մոտ 40 քառակուսի մետր տարածք թողնեն, տան կողքին»,- ասաց մեր զրուցակիցը, որը վստահ է, որ եթե ինքը տեղյակ լիներ աճուրդի մասին, ապա կմասնակցեր դրան:
Ոչ աշխատանքային օրերով պայմանավորված մենք առաջիկա երկուշաբթի օրը նոր կդիմենք Երեւանի քաղաքապետարան հետեւյալ հարցերը պարզաբանելու համար՝ աճուրդի մասին արդյո՞ք պատշաճ իրազեկում կատարվել է, թե՞ ոչ, ինչու՞ կառուցված տան եւ հողակտորի միջեւ ազատ տարածություն չի պահպանվել եւ արդյո՞ք նոր սեփականատերը քանդման թույլտվություն ունեցել է, որ այժմ էլ հողային աշխատանքներ է կատարում:
Խնդրի վերաբերյալ Սվետլանա Դանիելյանը դիմել է Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, Երեւանի քաղաքապետարան Տարոն Մարգարյանին, իսկ ծառերը հատելու վերաբերյալ դիմելու է բնապահպանության նախարարին:
Կարմիրով նշված տարածքը՝ Սվետլանա Դանիելյանի տան պատին կից տարածքն է, որտեղ կառուցապատում է իրականացվելու

Տան պատուհանները, որոնք հետագայում պետք է փակվեն

Հատված ծառերից մեկի բունը

Սվետլանա Դանիելյանի տան հատակագիծն ու վիճելի տարածքը
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT