Երևան
12 °C
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համամիտ չէ, որ ընդդիմության պայքարի քայլերն անտեսանելի են: Սակայն նրա կարծիքով՝ լավ ընդդիմությունն այն է, որ կարողանում է խորհրդարանում իր օրենսդրական գաղափարները պարտադրել իշխանությանը:
«Փողոցային պայքարը նրանց ներքին օրակարգային խնդիրն է: Ես չեմ ուզում մեկնաբանել նրանց ներկուսակցական կամ ներդաշինքային խնդիրները»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասում է Շարմազանովը եւ անդրադառնում մարդկանց փողոց դուրս գալու պահանջին՝ նշում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ քաղաքացիներն իրավունք ունեն հանրահավաքներ իրականացնելու: ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ այն գործողությունները, որոնք կլինեն Սահմանադրության շրջանակներում կընդունվեն, իսկ որոնք կլինեն հակասահմանադրական, ուրեմն անընդունելի են:
Այս օրերին, երբ խոսք է գնում փողոց դուրս գալու եւ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի մասին, իսկ իշխանական էլիտայի ներկայացուցիչն ասում է, որ հակասահմանադրական քայլերը կորակվեն անընդունելի, միանգամից հիշողության մեջ արթնանում է այն փաստը, որ 2008 թվականի Մարտի 1-ին էլ խաղաղ ցուցարարների գործողությունները որակվեց հակասահմանադրական: Շարմազանովի խոսքերն ինչ-որ տեղ նաեւ մեսիջ են ընդդիմությանը, որ հարկ եղած դեպքում իշխանությունը կօգտագործի իր բոլոր լծակներն՝ ընդդիմության քայլերը չեզոքացնելու համար:
Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները տեւական ժամանակ «գազ» տված հայտարարում էին, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է՝ երկրի արտաքին անվտանգության բանակցային հարցի շրջանակներում: Այսուհետեւ, ՀՀԿ-ականները նշեցին, որ անփոխարինելի ասելով նկատի չունեն, թե եթե Սերժ Սարգսյանը չլինի, ապա աշխարհը շուռ կգա: ՀԺ-ն Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե սրանք արդյո՞ք հակասական կարծիքներ չեն Սերժ Սարգսյանի մասին:
«Անփոխարինելի մարդիկ կան, բայց երբ ասում եմ անփոխարինելի, չի նշանակում, որ, եթե այս կամ այն անձը չլինի, ուրեմն աշխարհը շուռ կգա: Ես ասել եմ, որ պառլամենտարիզմի համար Վահան Հովհաննիսյանն անփոխարինելի է, իսկ հիմա նրա տեղը երեւում է: Նույնն էլ Հայաստանի կառավարման համակարգում եւ ՀՀԿ-ի համար, որպես առաջնորդ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, քանի որ նրա գործունեությունը շատ էական է, շատ կարեւոր է եւ տվյալ պահին, որ ասում ենք անփոխարինելի, նկատի ունենք, որ նա լավագույնը կարող է իրականացնել այդ քաղաքականությունը»,- ասաց նա:
ՀՀԿ խոսնակը համամիտ չէ, որ հասարակության շրջանում խուճապ կա ՀՀԿ-ի թեկնածուի հետ կապված: Մասնավորապես, շատերը մտահոգված են այն հարցով, որ ՀՀԿ-ն կարող է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել 2018 թվականի վարչապետի պաշտոնի համար: Շարմազանովի խոսքերից ենթադրելի է, որ այս մասով խուճապ կա ընդդիմադիրների շրջանում, քանի որ իշխանության վարած քաղաքականությունն անթերի է, իսկ ընդդիմությունն այլեւս քննադատելու թիրախ չունի:
«Նման բան չկա: Որտե՞ղ եք խուճապ տեսել: Օպերայի միտինգը ցույց տվեց, որ խուճապ կա՞: Կարծում եմ, որ խուճապ կա այլ տեղ: Ես չեմ ուզում հիմա գնահատականներ հնչեցնել, բայց խուճապ փնտրեք, որտեղից, որ ձեր հարցը սկսեցիք: Մեր մոտ ու ժողովրդի մեջ խուճապ չկա: Ի՞նչ խուճապ, երբ Հայաստանը վերջին 10 տարվա ընթացքում լավագույն տնտեսական աճն է ապահովել, ԱՊՀ տարածքում լավագույն տնտեսական ցուցանիշներն ենք ապահովել՝ 7,5 տոկոս տնտեսական աճ: Միեւնույն ժամանակ խորացրել ենք առեւտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության հետ եւ միեւնույն ժամանակ ստորագրել ենք պայմանագիր Եվրոպական միության հետ: Եվրոպացի գործընկերներից որեւէ մեկը հարցականի տակ չի դրել Հայաստանի ժողովրդավար ընտրությունները, ավելին՝ ասել են, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է ճիշտ ընտրությամբ: Այստեղ որտե՞ղ կա խուճապ:
Ես կարծում եմ, որ խուճապ կա այն մարդկանց մոտ, ում հանգիստ չի տալիս հանրապետական կուսակցության, իշխանության, նախագահի վարած արդար, արդյունավետ ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Սա իրենց հանգիստ չի տալիս, սա է խնդիրը, որովհետեւ տեսնում են, որ պետք է քննադատեն, բայց քննադատելու բան չկա: Եվրասիական տնտեսական միություն մտանք, ԵՏՄ-ն իր դրական բաները տվեց, մյուս կողմից ԵՄ-ի հետ կնքեցին համաձայնագիր, մյուս կողմից նախագահը գնում է Ստրասբուրգ, իսկ եվրոպական պաշտոնյաներն ասում են՝ Հայաստանը գնում է ճիշտ քաղաքական ուղղությամբ: Խոսում են ինչ-որ քաղաքական բանտարկյալների մասին, որ որեւէ եվրոպական կառույց, ԵՄ դեսպան դրա մասին չի խոսում: Մենք չենք ասում, որ մեր երկրում ամեն ինչ լավ է, բայց վերջին տասը տարվա ընթացքում տնտեսական ու արտաքին քաղաքականության ցուցանիշները լավագույնն են: Եվ ինչպես նշեց մեր նախագահը, եթե կարողանանք առաջիկա մի քանի տարիների ընթացքում ապահովել ներդրման, տնտեսական աճի տեմպեր, ուրեմն կարող ենք ունենալ շատ լուրջ հաջողություններ»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT