Երևան
12 °C
«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը շատ կարևորում ենք. այն նեղ մասնագիտական ուղղվածություն ունի, մեծ նպատակ ու առաքելություն»,- մարտի 14-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց փառատոնի կազմակերպիչ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ըստ մաեստրո Սմբատյանի՝ առաջին իսկ օրից փառատոնի նպատակն է մեր հասարակության, ինչու ոչ, աշխարհի համար բացահայտել մեր արժեքները, հայկական երաժշտական ժառանգությունը բերել 21-րդ դար։ «Գրիգոր Եղիազարյանը հայկական կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է, և փառատոնի շնորհիվ նոր շունչ ստացավ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ոչ միայն համերգային ծրագրեր է ներառում, այլև մեծ աշխատանք է կատարում մշակութային արժեքների պահպանման գործում՝ ձայնագրություններ, թվայնացումներ և այլն»,- ասաց մաեստրո Սմբատյանը։
Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը բարձր է գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը. «Մենք ունենք հիանալի կոմպոզիտորներ, որոնք կարծես մի փոքր մոռացված են։ 20-րդ դարը Հայաստանին տվել է անվանի կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Գրիգոր Եղիազարյան, Հարո Ստեփանյան, Առնո Բաբաջանյան, Սարյան, Միրզոյան… Մենք պետք է պահպանենք նրանց ստեղծած արժեքները, և այդ գործն այսօր ստանձնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ իր ղեկավարի հետ, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Գրիգոր Եղիազարյանը չի հնչել տասնյակ տարիներ։ Նա գրել է բազմաթիվ սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք ժամանակին կատարվել են տարբեր երկրներում և փառք ու պատիվ են բերել մեր երկրին»,- ասաց պարոն Աճեմյանը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանի տեղեկացմամբ՝ մարտի 5-9-ը փառատոնի ընթացքում կայացել է 5 կամերային համերգ, որոնց ընթացքում հնչել են Գրիգոր Եղիազարյանի կամերային ստեղծագործությունները, ինչպես նաև՝ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործերը։ Սարգիս Բալբաբյանը, խոսելով Գրիգոր Եղիազարյանի գործերի թվայնացման գործընթացի մասին, նկատեց, որ կոմպոզիտորի արխիվից շատ քիչ բան է մեզ այսօր հասանելի, շատ բաներ ցավոք չեն պահպանվել։ Ժամանակին տպագրվել են միայն որոշ պարտիտուրներ, նվագաբաժինները հիմնականում բացակայում են, ինչն անհնար է դարձնում կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումը։ «Պետք է նշեմ, որ մեր նվագախումբը հաճախ է արտասահմանից նամակներ ստանում, որոնց մեջ նշվում է, որ ցանկանում են կատարել այս կամ այն հայ կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործությունները, սակայն ցավոք հաճախ չենք կարողանում նրանց ուղարկել նոտաները, քանի որ դրանք շատ դեպքերում ձեռագիր են։ Մինչդեռ եվրոպական նվագախմբերը հրաժարվում են ձեռագիր նոտաներով նվագել։ Եվ ստացվում է, որ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման ցանկություն կա, բայց իրականացման հնարավորություն՝ ոչ։ Փառատոնի ընթացքում թվայնացվում են Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը և Ջութակի կոնցերտը, որոնցից միայն պարտիտուրներն էին պահպանված, կային ընդամենը մի քանի նվագաբաժիններ, որոնք էլ թերի էին»։
Անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում թվայնացվել է ավելի քան 60 սիմֆոնիկ ստեղծագործություն, որոնց մի մասն արդեն հնչել է արտասահմանյան բեմերում։ Թվայնացված ստեղծագործությունների նոտաները տրամադրվում են ոչ միայն արխիվներին, այլև նվագախմբերին, որոնք ցանկություն են հայտնում կատարել դրանք։ Ասուլիսի բանախոսների հավաստմամբ՝ Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան և «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը շատ շուտով կկատարվի։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորեց նաև այն փաստը, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ։ Սա նշանակում է, որ պետության ուշադրության կենտրում է մեր երաժշտական ժառանգության պահպանման հարցը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT