«Օգնիր մանկապարտեզիդ» ծրագիրը կասեցվել է. կամավոր-պարտադիր դրամահավաքն արմատախի՞լ է արվում

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին հասցեագրված շրջաբերականին, որն ըստ էության, ապօրինությունների եւ ստվերային գործունեության մղելու նպատակ ունի:   

Շրջաբերականի հեղինակը հանրակրթության վարչության նախադպրոցական բաժինն է, եւ ինչպես ավելի ուշ տեղեկացանք, այն ուղարկվել է վարչական շրջանների համապատասխան աշխատակազմին: Շրջաբերականում ասվում է.

«Հարգելի գործընկերներ, խնդրում ենք տեղեկացնել մանկապարտեզների տնօրեններին՝ վերանայել «Օգնի՛ր մանկապարտեզիդ» ծրագրի կայքում տեղադրված տեքստերը եւ ձեռքբերումների հաշվետվությունները՝ չներառելով ջեռուցման, էլեկտրաէներգիայի, ջրի եւ շենքի պահպանման այլ ծախսերի դիմաց կատարված վճարումների տեղեկատվությունը: Կայքում տեղադրել միայն այն ձեռքբերումները, որոնք նպաստում են երեխաների կրթադաստիարակչական գործընթացին, միջոցառումների կազմակերպմանը եւ այլ նպատակային ծախսերը»:

«Ուզում եմ հասկանալ՝ եթե ջեռուցման ծախսն արդեն արել ես, ո՞նց ես վերախմբագրում։ Հենց այսպես էլ ապրում ենք։ Հարգելի տնօրեններ, սրանով Ձեզ դնում են լուրջ հարվածի տակ, եթե Դուք իրոք վերախմբագրել եք արված գործերը, դրանք հայտնաբերելու դեպքում պետք է պատասխան տաք ԴՈՒՔ»,- նկատել է Արայիկ Հարությունյանը:

«Օգնիր մանկապարտեզիդ» կայքը գործարկվել է 2011 թվականին, որի հայտարարված նպատակն էր հրապարակային ու թափանցիկ դարձնել մանկապարտեզների համար հանգանակված կամ այդ հաստատություններին նվիրաբերված միջոցների ու դրանց տնօրինման մասին տեղեկատվությունը: Կայքում նշվում է, թե որքան գումար է ստացվել, որքանն է ծախսվել եւ ինչ նպատակով:

Այդ տեղեկատվությունը ուսումնասիրելով պարզ է դառնում, որ մանկապարտեզների ստացած գումարները, ի թիվս այլ նպատակների, ծախսվել են կոմունալ վճարումների, տնտեսական պարագաներ ու նաեւ սնունդ ձեռք բերելու համար: Օրինակ, N1 մանկապարտեզում ստացված նվիրատվության 135 860 դրամով նախորդ տարեվերջին գնվել են տնտեսական ապրանքներ: N4 մանկապարտեզը 2015 թվականի մարտին 155 000 դրամ է ծախսել՝ տնտեսական ապրանքներ, սպասք, գրենական պիտույքներ ձեռք բերելու համար: N6 մանկապարտեզին նվիրաբերված գումարից նախորդ տարվա հոկտեմբերին «Վեոլիա ջուր» ընկերությանն է վճարվել 45 000 դրամ՝ ջրամատակարարման համար: N10 մանկապարտեզը հաշվեհամարին փոխանցված գումարի գրեթե 170 000 դրամը նախորդ տարվա ընթացքում հատկացրել է տնտեսական նյութեր գնելուն, 464 000 դրամով ձեռք է բերվել սնունդ: N11 մանկապարտեզում 23 հազար դրամով 2017-ի ապրիլին վճարել են էլեկտրաէներգիայի վարձը: N19 մանկապարտեզում նախորդ տարվա փետրվարին ձեռք է բերվել սննդամթերք՝ 330 000 դրամով: N20 մանկապարտեզը նվիրատվությամբ ստացված գումարից 2015 թվականին երկու անգամ գազի վարձ է մուծել եւ այլն:

Վերը նկարագրված պատկերից հարց է բխում` արդյոք քաղաքապետարանը չի՞ հոգում կամ ոչ բավարա՞ր է հոգում մանկապարտեզների բոլոր կարիքները: Տնօրենները, որոնց դիմեցինք, պնդում էին, որ անհրաժեշտ միջոցները տրամադրվում են:

N10 մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Մեժլումյանը վստահեցրեց, որ սնունդ եւ տնտեսական պարագաներ իրենք ձեռք չեն բերել: Իսկ թե ինչու է նման տեղեկություն հրապարակվել «Օգնիր մանկապարտեզիդ» կայքում, ասաց՝ չգիտի, քանի որ այդ տվյալներն իրենք չէ, որ տեղադրում են: Տնօրենը նաեւ նշեց, որ չի հետեւել կայքում հրապարակված տեղեկատվությանը, դրա համար էլ վերադաս մարմիններին չի դիմել՝ սխալը շտկելու համար: Պատճառաբանելով կայքի նկատմամբ անտարբերությունը՝ Ռուզաննա Մեժլումյանն ասաց, որ այն, ըստ էության, դադարել է գործել: «Գումարներ չեն լինում, երեւի չեն էլ լինի»,- հավելեց նա:

N19 մանկապարտեզի տնօրեն Մարինե Զալինյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ հաշվապահը մեկ անգամ առաջացած խնդրի պատճառով սննդամթերքի համար վճարել է նվիրաբերված գումարից: Իսկ ընդհանրապես քաղաքապետարանը հոգում է բոլոր կարիքները: N6 մանկապարտեզի տնօրեն Քրիստինա Հունանյանն առաջարկեց խոսել ավելի ուշ, իսկ հետո այլեւս հնարավոր չեղավ նրա հետ կապ հաստատել:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում հերթական անգամ հավաստիացրեց, որ քաղաքապետարանը մանկապարտեզներին անհրաժեշտ գումարը հատկացնում է ինչպես կոմունալ ծախսերի, այնպես էլ սննդի, տնտեսական պարագաների եւ այլնի համար: Իսկ թե այդ դեպքում մանկապարտեզներն ինչու պետք է իրենց հաշվեհամարին փոխանցված գումարներն ուղղեին վարձերը մուծելուն կամ սննդամթերք ձեռք բերելուն, Արթուր Գեւորգյանն առաջարկեց կոնկրետ օրինակների մասին ներկայացնել գրավոր հարցում, որը կուսումնասիրվի եւ կտրամադրվի սպառիչ պարզաբանում:

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ, անդրադառնալով խնդրին, հիշեցրեց, որ համայնքային բյուջեից մանկապարտեզներին ամսական հատկացվում է 650 000 դրամ միանվագ գումար, ինչպես նաեւ 22 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: «Իմ հաշվարկներն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ դա միանգամայն բավարար է այդ ծախսերը հոգալու համար»,- ասաց նա: Նաեւ կարծիք հայտնեց, որ «Օգնի՛ր մանկապարտեզիդ» ծրագիրը հաճախ հետապնդում է ապօրինի հանգանակություններն օրինականացնելու նպատակ, եւ մանկապարտեզի հաշվեհամարին փոխանցումները հիմնականում կատարվում են պարտադրված:

«Իմ ամբողջ բարձրաձայնումներից հետո (դրա վերաբերյալ ելույթ եմ ունեցել նաեւ ավագանու նիստի ժամանակ) «Օգնի՛ր մանկապարտեզիդ» ծրագրով փոխանցումները սառեցվել են: Համենայնդեպս, ինձ մի քանի տնօրեն դրա մասին ասել են»,- նշեց Արայիկ Հարությունյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ դադարը քաղաքապետարանի պահաջով է, ոչ թե մանկապարտեզների նախաձեռնությամբ. «Մանկապարտեզների տնօրենները գրեթե ոչ մի բան իրենց նախաձեռնությամբ չեն անում: Ամեն ինչ արվում է այսպիսի շրջաբերականներով, ընդ որում, երբեմն լինում են նաեւ բանավոր ցուցումներ, որոնք տնօրենները կատարում են, բայց հետո պարզվում է, որ այդ ցուցումների տակ օրենսդրական հիմք, որոշումներ չկան, եւ այդ ապօրինի ցուցումները կատարելու ամբողջ պատասխանատվությունը մնում է տնօրենների վրա» (ի դեպ, մենք էլ մանկապարտեզների տնօրեններից տեղեկացել էինք, որ նվիրատվությամբ ստացված դրամներն իրենք ծախսում են միայն այն ուղղությամբ, որով քաղաքապետարանը թույլատրում է): 

Երեւանի ավագանու կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը դժվարացավ ասել, թե արդյոք մանկապարտեզներն իրականում ստանո՞ւմ են համայնքային գումարները, որոնք երեւում են փաստաթղթերում: Նշեց, որ համենայնդեպս, որեւէ տնօրեն հակառակի վերաբերյալ բողոք չի արտահայտել: Ամեն դեպքում, ըստ Հարությունյանի, մանկապարտեզներում նախատեսված ստուգումների ընթացքում կփորձեն ստանալ նաեւ այդ հարցի պատասխանը:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 16-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8066 դիտում

Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը

Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին

Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին

Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին

Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ

Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում

Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում

Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով

ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան

Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել

Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով

Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը

ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին