Շամիրամում սպանվածների հարազատները Քալաշյանին տեռորիստ են անվանել. միջադեպ դատարանում

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սուրեն Մկոյանի նախագահությամբ, ընթանում է եզդիաբնակ Շամիրամ գյուղի սգո սրահում 2017թ. ամռանը 4 հոգու սպանության գործով դատավարությունը: Դատական դալիճը մարդաշատ է, ներսում են գտնվում սպանվածների եւ վիրավորների հարազատները:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երբ կարգադրիչները դատական դահլիճ են բերել մեղադրյալ Թելման Քալաշյանին, սպանվածի հարազատները հայհոյանքներ են հնչեցրել, նրան անվանել տեռորիստ: Իրավիճակը սրվել է, ինչի արդյունքում, կողմերին հանդարտեցնելու համար Քալաշյանին հեռացրել են նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում կատարել է չորս անձանց սպանություն, բացի դրանից, 1999թ.-ին ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ.-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ օգոստոսի 25-ին էլ կատարել է նաեւ սուտ մատնություն:

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, ՀՀ ՔՕ-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Քյարամ Քալաշյանին այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:
Քյարամ  Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 334-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով։

Տպել
1275 դիտում

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի

Մշակույթի նախկին նախարարների օրը սկսվել ու վերջացել է «պաշտոնական հանգուցյալների» պանիխիդայի մենյուն կազմելով

ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանը վաղը Մելիք Ադամյան 2-ում նիստ է անցկացնելու

Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտի հեղինակներից մեկը Վրաստանի քաղաքացի է

Դասերը չեն դադարեցվի. առողջապահության նախարարության հայտարարությունը

Ըստ Սերգեյի՝ Միքայելյանի մասին կատակին հավատացել են, քանի որ նրանից նման որոշում սպասում են