Երևան
12 °C
13.00- Վազգեն Սարգսյանի փողոցը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու Երկիր Ծիրանի խմբակցության նախագիծը մերժվեց: Նախագծին կողմ քվեարկեցին միայն ԵԾ խմբակցության երեք անդամները, Հանրապետական կուսակցությունը դեմ քվեարկեց, իսկ ԵԼՔ-ը, ինչպես արդեն հայտնել էինք, լքել էր նիստերի դահլիճը:
Մերժվեց նաեւ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու ԵԾ-ի նախագիծը:
12.50- ՀՀԿ խմբակցության անդամ Գոռ Վարդանյանը Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց. «Ի՞նչ քաղաքական եւ անձնական միտում ունեք՝ ազգային հերոսի փողոցն անվանափոխելով: Ինչո՞վ է պայմանավորված ձեր այս խայտառակ առաջարկությունը»:
Ի պատասխան Զարուհի Փոստանջյանն ասաց. «Խայտառակությունը դուք եք՝ ձեր հարցով»:
Գոռ Վարդանյանը նետեց.
«Եւս մեկ անգամ ցույց եք տալիս, որ դուք ձեր կերպարով մեր երիտասարդության, մեր պատմության, նաեւ պետական համակարգում խայտառակություն եք: Եւ ոչ միայն խոսելով Հայաստանի ներքին քաղաքականությունից, այլեւ արտաքին քաղաքականությունից՝ ցույց եք տալիս, որ դուք արտաքին քաղաքականության մեջ շատ փոքր մարդ եք, քանի որ ներքին քաղաքականությունում ուղղակի ոչնչություն եք»:
11.50- Այս պահին ելույթ է ունենում Երկիր ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Երբ վերջինս մոտեցավ ամբիոնին, ԵԾ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը ջրով լի բաժակով նրա ետեւից գնաց։ Դա հանրապետականների շրջանում անհանգստության ալիք առաջացրեց։ Բայց պարզվեց Մարինա Խաչատրյանը Զարուհի Փոստանջյանի մոտ ջուր էր դնում:
11.45- ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց.
«ՀՀԿ-ն շատ լավ գիտի Երկիր ծիրանի կուսակցության ներկայացրած այս երկու նախագծերի հանդեպ ԵԼՔ-ի վերաբերմունքը: ԵԼՔ-ը այս ծուղակի մեջ չի ընկնի եւ այս քննարկումներին չի մասնակցի»:
ԵԼՔ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը:
Մինչ այդ ԵԼՔ-ի անդամները խիստ քննադատության ենթարկեցին Երկիր ծիրանիի նախագծերը, հատկապես Վազգեն Սարգսյանի փողոցը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու նախագիծը:
11.20- Երեւանի ավագանու նիստը մեկնարկել է:
Մեր թղթակիցը քաղաքապետարանից հայտնում է, որ ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն առաջարկել է 1 րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ոտքի են կանգնել միայն ԵԼՔ եւ Երկիր ծիրանի խմբակցության անդամները:
Օրակարգում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագիծն է, որը հեղինակել է Երկիր ծիրանի խմբակցությունը:
Երկիր ծիրանի խմբակցության ներկայացրած մեկ այլ օրինագիծ եւս ընդգրկվել է նիստի օրակարգ. Զարուհի Փոստանջյանի գլխավորած խմբակցությունն առաջարկում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանակոչել ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով: Զեկույցով հանդես են գալու Երկիր ծիրանի խմբակցության անդամները:
Այս երկու նախագծերն էլ շրջանառության մեջ են դրվել մեկ ամիս առաջ եւ միանգամից ներառվել են մարտի 19-ի նիստի օրակարգ: Այնինչ, հատկապես նմանատիպ նախագծերը ամիսներ շարունակ առկախված էին մնում:
Փետրվարի 13-ի սկանդալից հետո, երբ բռնության ենթարկվեցին Երկիր ծիրանի խմբակցության անդամները, ՀՀԿ-ականները որոշել են պատասխան ակցիա իրականացնել Երկիր ծիրանի խմբակցության անդամների նկատմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT