Երևան
12 °C
Շիրակի պետական համալսարանում վաղ առավոտից դասադուլ են հայտարարել սոցիալական գիտությունների եւ իրավունքի ֆակուլտետի որոշ բաժինների ուսանողները: Դասի չեն նստել, հավաքվել են բակում եւ բողոքել համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի մարտի 15-ի որոշումների դեմ, որոնք վերաբերում են համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելուն: Ուսանողները նաեւ բաց նամակ են ուղղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին եւ 3 կետով ներկայացրել իրենց պահանջը.
1) Բեկանել ռեկտորի մարտի 15-ի որոշումները եւ անհապաղ աշխատանքի վերադարձնել դասախոսներ Գ. Համբարյանին եւ Հ. Խորիկյանին,
2) ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակից ուսանողների հատուկ խմբի եւ Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ
3) ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը եւ համալսարանի պաշտոնական կայքում զետեղել 2016թ. փոփոխված եւ 2017թ.նախահաշիվները եւ նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվը: Բաց նամակն արդեն մոտ 70 ուսանող է ստորագրել, օնլայն հարթակում ուսանողներն ունեն 200-ից ավելի համակիր:

Դասադուլ հայտարարած ուսանողների կարծիքով ռեկտորի որոշումն անհիմն է, համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանն էլ պնդում է, որ համալսարանում երբեք կամայականություններ չեն եղել, ո՛չ որեւէ ուսանողի իրավունք է խախտվել, ո՛չ որեւէ դասախոսի: «Ես ուզում եմ հասկանալ, ձեր իրավունքը որտեղ է ոտնահարվել, որ դուք էսօր բողոք եք ներկայացնում»,-դասադուլավորներին դիմեց պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: Ուսանողներն էլ պատասպանեցին, որ առանց իրենց հետ խոսելու աշխատանքից ազատել են դասախոսներին: « Կա՞ մի կետ աշխատանքային օրենսգրքում, որը նախատեսում է, որ ձեր կարծիքը հաշվի պիտի առնեին»,-հակադարձեց պրոռեկտորը: Նաեւ առաջարկեց դիմել դատարան, եթե դասախոսները գտնում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են:


«Եթե ռեկտորի կողմից տեղի է ունեցել մարդու իրավունքների ոտնահարում, եթե խախտվել են պարոնայք Համբարյանի եւ Խորիկյանի իրավունքները, ապա ես անկեղծորեն եմ ասում դիմեք դատարան, թող պատժեն ռեկտորին, թող վերականգնեն մարդկանց իրավունքները: Եթե ռեկտորի մակարդակով տրվել է հրաման, հաստատ ռեկտորը մտածել է, խախտու՞մ է օրենք, թե՝ ոչ: Եթե նա մտածված խախտել է օրենքը, անկեղծորեն ասում եմ, դատարանով թող Խորիկյանն ու Համբարյանը վերականգնվեն , ռեկտորն էլ կրի իրա պատիժը, ես ստեղ պրոբլեմ չեմ տեսնում»,-հայտարարեց Երվանդ Սերոբյանը:
Համալսարանի բակում գրեթե 30 ուսանող էր հավաքվել, դասադուլավորները, սակայն, պնդեցին, որ իրենց միանալու ցանկություն շատերն ունեին, ուղղակի դասախոսները թույլ չեն տալիս, որ շենքից դուրս գան: «Ուսանողները 1000 հոգի են, վարչական աշխատակիցները՝ 20, մենք ոնց կարող ենք նրանց պահենք»,-ասաց պրոռեկտոր Սերոբյանը:
Լրագրողներից մեկն էլ բարձրաձայնեց, որ համալսարանում դասախոս Կարինե Սահակյանը խոչընդոտել է իրենց աշխատանքը: Պրոռեկտորը զայրացավ: «Սահակյան Կարինեն շատ վատ է արել, որ ասել է, ես որեւէ բառ ասի՞, թե ինչի եք խոսում էս երեխեքի հետ, լավ եք անում»:
Պրոռեկտոր-ուսանողներ զրույցն այդպես էլ չստացվեց: Պրոռեկտորն ասաց լսելու ցանկություն չունեն, քանի որ ուղորդում են, թե չէ իրենք դասադուլ չէին անի: Ուղորդողն էլ տարածքում է: Եկեղեցու մոտ: «Հլը հմի քանի փաստը չունեմ, չեմ կարող ասել, հենց նկարն ունեցա, ես ձեզ կուղարկեմ էդ նկարը»,-ասաց նա:
Ուսանողներն էլ պատմեցին, որ իրենց ճնշում են, զանգում են ծնողներին, ազգականներին, ծանոթներին, անգամ այն դպրոցների տնօրեններին, որտեղ նախկինում սովորել են բողոքող ուսանողները: Հորոդորում են դասադուլի չդիմել, վերադառնալ լասարան:
ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն ՄԵքոնյանի բնակարանում եւս նման զանգ ստացվել է: «Երեկոյան մեր տուն եղավ զանգ մեր հեռու բարեկամներից մեկից, որ խնդրում է պարոն Մինասյանի կինը զանգահարել իրենց տուն, կամ, իմ հայրն աշխատանքի գնալուց առավոտյան, ներկայանա իրենց տուն: Մենք հեռավոր ազգակցական կապ ունենք: Իսկ մինչ այդ, երբ որ վերջին գիտխորհրդի նիստում ես իմ դիրքորոշումը հստակ կերպով հայտնեցի, որ անկախ սկզբնական շչջանում Խորիկյանի հետ ունեցած իմ տարաձայնություններին, ես նրա հետ որեւէ խնդիր չունեմ, ոչ մասնագիտական, ոչ մարդկային առումով, ռեկտորն ինձ կանչեց իր մոտ եւ ասաց, որ էդ քայլով շոպլիկանում ես, իրա բառն եմ ցիտում: Բուհում չի հանդուրժվում ինքնուրույն մտածելակերպ ունեցող մարդկանց դիրքորոշումը, եթե դու չեզոք ես, ինչը փորձեցի անել ամիսներ շարունակ, դու թշնամի ես »,-պատմեց Արմենը:
Պրոռեկտորն անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավորական խմբի այցին: Դժգոհ էր: «Կարող եմ դա նաեւ փոխանցել պարոն Բոստանջյանին, էն տոնը, ոճը, մթնոլորտը, հմի մոդայիկ բառ կա աուրան, որ կար ներսում, անկեղծ ասած ես երկրոդ օրը լսել եմ պարոն Բոստանջյանի ելույթը, հետո լսեցի նաեւ 3-րդ օրվա ելույթը,երկու իրար բավական հակասող ելույթներ էին, պիտի ասեմ, որ առաջին ելույթն ընդհանրապես իրավիճակին չէր համապատասխանում ներսի, եթե գալիս է հանձնաժողովը, հարցը եթե քննարկվում է, բդի քննարկվի բազմակողմանի, երբ մենք լսում ենք մի կողմին վիճաբանության, հաստատ սխալ որոշում են կայացնելու»:
Պրոռեկտորն ուսանողներին խորհուրդ է տվեց վերադառնալ լսարան: Վերջիննես, սակայն գնացին Սախորովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն, ասուլիս հրավիրեցին եւ հայտարարեցին, որ լսարան կվերադառնան միայն իրենց դասախոսների հետ:


Կշարունակեն դասադուլն այնքան ժամանկ, ինչքան պետք լինի: Ասում են գրեթե բոլոր դասադուլավորներն անվճար համակարգում են սովորում, գիտեն, որ հնարավոր է խնդիրներ ունենան, բայց քանի որ գաղափարական պայքար են սկսել, շարունակելու են: Բացականեր ստանալուց չեն վախենում: Մինչ դասադուլը կանոնավոր են հաճախել:
Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն օրվա առաջին կեսին լրագրողների հետ խոսելու ցանկություն չուներ: Աշխատակիցը փոխանցեց, որ ռեկտորն իր ասելիքը կասի մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT