Արփինե Հովհաննիսյան, Արմեն Աշոտյան. Շարմազանովը երիտասարդ լիդերների անուններ է տալիս

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մասին, ասաց.

«Նախագահն ասում է, որ ինստիտուցիոնալ առումով քննարկումներ չեն եղել, այսինքն՝ գործադիր մարմնում ու խորհրդում այդ հարցը չենք քննարկել: Մեր որոշումը, երբ քննարկենք, կներկայացնենք: Մենք առաջնորդվելու ենք բացառապես ՀՀ շահով»:

Վերջինս հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պետականամետ գործիչ է, առաջնորդվում է պետության շահով:

«Իմ անձնական կարծիքը ես ասել եմ, եւ այո, ես ու շատ գործիչներ գտնում ենք, որ պետք է առաջնորդվենք պետական շահով»,- նշեց նա:

Հարցին, թե պետության շահը պահանջու՞մ է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, Շարմազանովն արձագանքեց.

«ՀՀ քաղաքական գործիչներից ու ՀՀԿ գործիչների թվում ավելի պատրաստված, իմաստուն, ավելի փորձառու, ներքին ու արտաքին մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայող գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չունենք»:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ստացվում է, որ ահռելի մեծ կուսակցության մեջ Սերժ Սարգսյանից բացի այլ թեկնածու չկա վարչապետի համար, ՀՀԿ խոսնակն ասաց.

«ՀՀԿ-ն ունեցել է փայլուն ղեկավարներ, մենք փառքով իրականացնում ենք նրանց սկսած գործը: ՀՀԿ-ն ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներից մեկն է: Անփոխարինելի երբ ասում ենք, նկատի չունենք, որ այս կամ այն գործիչը չլինի, աշխարհը շուռ կգա, մենք նկատի ունենք, որ տվյալ պարագայում, ըստ մեր սուբյեկտիվ կարծիքի, նրանից առավել արդյունավետ կառավարող չկա»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Քաղաքացիական պայմանագիրը եւ մի քանի այլ ուժեր պայքարի արդյունքում կարո՞ղ են հասնել հաջողության, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, Շարմազանովն ասաց.

«Ժողովրդի պահանջը ձեւավորվում է ընտրությունների ժամանակ, եւ ժողովուրդը ցույց է տալիս, թե ում է տվել ձայնը»:

Շարմազանովը նշեց, որ հետաքրքիր չէ, թե այս կամ այն ընդդիմադիր ճամբարում ինչ եզրակացություններ են արել Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ արված հայտարարություններից, մասնավորապես՝ 2014 թվականի ելույթից:

«Թե ԵԼՔ-ում ինչ են մտածում, իրենց խնդիրն է, իսկ պարոն նախագահը հստակ ասել էր նաեւ նախկինում, որ կլինի այնտեղ, որտեղ կպահանջի երկրի շահը»,- նշեց Շարմազանովը: 

Հարցին, թե ինչ կլինի, որ ժողովուրդը փողոց դուրս գա, նա պատասխանեց, որ քվեարկության միջոցով է ժողովուրդը որոշում, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, եւ դա բոլոր երկրներում է, ամեն դեպքում ժողովրդավարական երկրներում այդպես է:

«Բոլոր փորձերը՝ ապրիլյան կառավարության ձեւավորումը ներկայացնել որպես էլեկտորալ, կեղծ քաղաքական օրակարգ են: Իսկ ԵԼՔ-ի ու Քաղաքացիական պայմանագրի օրակարգի մասին ես չեմ ուզում խոսել, իրենք պիտի նախ կողմնորոշվեն, թե ինչ են ուզում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Սերժ Սարգսյանը երեկվա հարցազրույցում հայտարարել էր նաեւ, որ եթե լինի վարչապետ, ապա մի պայմանով, որ պատրաստի երիտասարդ քաղաքական լիդերներին: Հարցին՝ Շարմազանովն իրեն տեսնո՞ւմ է այդ անձանց մեջ, նա պատասխանեց. «Արփինե Հովհաննիսյանին եմ համարում, Գեւորգ Կոստանյանին, Սամվել Ֆարմանյանին, Արմեն Աշոտյանին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3111 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս