Երևան
12 °C
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը բացասական է գնահատում ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը, որ Երեւանի ավագանու նիստերն այսուհետ լուսաբանվելու են նույն կարգով, ինչպես Ազգային ժողովում:
Արտահերթ նիստի ժամանակ Դավիթ Հարությունյանն ասաց, որ Ազգային ժողովի աշխատանքն ավելի արդյունավետ է, երբ լրագրողները չեն խոչընդոտում խորհրդարանի աշխատանքը: Նա նշեց, որ ուղիղ հեռարձակման շնորհիվ լրագրողները հնարավորություն ունեն ե՛ւ տեսնել, ե՛ւ ձայնագրել նիստի ընթացքը, ուրեմն նույն դրույթը կներառվի նաեւ Երեւանի ավագանու նիստերի դեպքում:
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով խնդրին, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ասված է, թե ԱԺ մտցրած օրենքը ԵԼՔ խմբակցության երկու գործողությունների պատասխանն է.
«Երեւանի քաղաքապետը «հանձնարարել» է կառավարությանն Ազգային Ժողով արագացված տեմպերով բերել եւ անցկացնել այնպիսի օրենք, որը պատասխանում է Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության երկու գործողություններին.
1. Լրագրողների գործունեության սահմանափակումը նիստերի լուսաբանման ընթացքում կանխելու համար խմբակցության կողմից հայցի նախապատրաստմանը,
2. Խմբակցության կողմից ավագանու նիստին, ի դեմս Լեւոն Բարսեղյանի, հրավիրյալ ունենալու փորձին:
Այս փոփոխությունները բերվել են այսօր՝ արտահերթ կարգով եւ ներառվել են, որպես լրամշակում՝ երկրորդ ընթերցման շրջանակում: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ խմբակցությունից խլում են նման ինստիտուցիոնալ հնարավորությունը»,- ասված է Խաժակյանի գրառման մեջ:
Մեր զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք սպասում էին ավագանու նիստերը լուսաբանումների սահմանափակումներով անցկացնելու որոշմանը, որպեսզի այն վիճարկեին դատարանում.
«Օրենքում եղած ձեւակերպումները բավարար էին՝ գործողությունները վիճարկելու համար: Բայց, փաստորեն, կայացած նախորդ նիստին այդ փոփոխությունները կյանքի չկոչվեցին, սակայն շատ արագ, հապճեպ, ոչ ժողովրդավար կերպով օրենքը «սղացրին», եւ հիմա մենք պետք է վերագնահատենք եւ հասկանանք՝ ինչպես կարելի է վիճարկել քաղաքապետարանի որոշումը»,- ասաց Խաժակյանը:
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամն ասաց, որ Լեւոն Բարսեղյանն ինքն էր ցանկություն հայտնել մասնակցել մարտի 19-ին կայացած նիստին, երբ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը ցանկանում է սահմանափակումներ մտցնել ավագանու նիստերի աշխատանքները լուսաբանելու հարցում.
«Մենք հրավերն ուղարկեցինք Լեւոն Բարսեղյանին, դիմեցինք քաղաքապետին՝ տեղեկացնելով, որ պարոն Բարսեղյանին հրավիրում ենք նիստին մասնակցելու, սակայն քաղաքապետարանը մերժեց դա՝ պարզաբանելով, որ հրավերը պետք է կապված լինի օրակարգի որեւէ նախագծի հետ, իսկ մենք քննարկելու էինք նաեւ նիստը անցկացնելու որոշումը վիճարկելու հնարավորությունները: Հայցի շրջանակներում պատրաստվում էինք նաեւ դրան անդրադառնալ: Սակայն հիմա օրենքում այնպիսի ձեւակերպումներ են տրվել, որոնք խմբակցությանն առաջին հայացքից զրկում են քաղաքացի հրավիրելու հնարավորությունից: Այժմ մենք մեր իրավաբանների հետ պետք է հասկանանք՝ այդ փոփոխությունը ինչ հետեւանքներ կարող է ունենալ, բայց արդեն հասկանալի է, որ այդ նախագծով որոշակի խոչընդոտներ ստեղծվել են»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Վերջինս հավելեց՝ քանի որ օրենքը փոխվել է, իրենք մտածում են, թե որ ուղղությամբ է հնարավոր այն վիճարկել: Խաժակյանն ասաց, որ ԵԼՔ խմբակցությունը հնարավոր է՝ հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի օրենքի փոփոխությունները բերի ժողովրդավարական դաշտ:
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր 63 կողմ, 26 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների փաթեթը, որտեղ ամրագրվում է նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստերը լրագրողները կարող են լուսաբանել ուղիղ հեռարձակմամբ միայն:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստերի լուսաբանումը սահմանափակելու որոշումը կայացվել էր ավագանու աղմկահարույց նիստից հետո:
ՀայԱրփի Բաղդասարյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 24-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT