Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ակտիվանում է. առաջիկայում այլ փոփոխություններ կլինեն

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ակտիվանում է: Մարտի 26-ին տեղի ունեցած ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում կառուցվածքային զգալի փոփոխություններ են եղել: Քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ օրակարգում եղել է ընդամենը մեկ հարց, որը վերաբերվել է միայն կուսակցական կազմակերպչական փոփոխություններին:

«Նախկինում միայն Վարդան Վարդանյանն էր կուսակցության ղեկավարի տեղակալը, մենք ավելացրել ենք քաղաքական խորհրդի փոխնախագահների թիվը եւ հստակ մատնանշել ենք նրանց գործունեության կոնկրետ ոլորտը, որպեսզի մեկ տեղակալը չզբաղվի կազմակերպչական, գաղափարակական, ծրագրային, երիտասարդական եւ մնացած հարցերով: Դրա համար ավելացրեցինք չորս տեղակալներ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա փոխանցմամբ՝ կառուցվածքային նման փոփոխություններն արվել են կուսակցության աշխատանքն ավելի արդյունավետ եւ ճկուն  դարձնելու համար:

«Այսպես ճիշտ որոշում է նախանշել ուղղությունները եւ աշխատանքները: Որեւէ նպատակ չի եղել, բացի կուսակցական աշխատանքները ճկուն դարձնելուց: Առաջիկայում կլինեն նաեւ այլ փոփոխություններ: Փոխնախագահներից յուրաքանչյուրը կներկայացնի իր աշխատանքներից ոլորտն ինչպես է տեսնում եւ ինչ աշխատանք պետք է տարվի»,- ասաց նա:

ԲՀԿ կանոնադրության համաձայն՝ կուսակցության քաղաքական խորհուրդն է ընտրում փոխնախագահներին եւ գլխավոր քարտուղարին: Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ նրանք այդ պաշտոնում կշարունակել մնալ այնքան ժամանակ, որքան քաղաքական խորհուրդը կվստահի իրենց:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստը Քաղաքական խորհուրդը, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով, ընտրել է կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար եւ քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Արմեն Արզումանյանը։

Միքայել Մելքումյանն ընտրվել է ծրագրային-գաղափարական հարցերով փոխնախագահ, Սերգեյ Բագրատյանը` կուսակցական-կազմակերպչական հարցերով փոխնախագահ, Վարդան Վարդանյանը` տարածքային կառույցների հետ աշխատանքը համակարգող փոխնախագահ, Վահե Էնֆիաջյանը՝ երիտասարդության եւ կուսակցական կադրային ռեսուրսները համակարգող փոխնախագահ, Արմեն Արզումանյանը՝  արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ։

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 31-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5958 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում