Ազգային ժողովի Եվրոինտեգրաման հանձնաժողովն «արձակուրդում» է

Լուսանկարում հանձնաժողովի անդամների մի մասն է

Հայաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը գտնվում է «արձակուրդի» մեջ: Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Նաիրա Զոհրաբյանի հանձնաժողովը 2018 թվականի ընթացքում անցկացրել է ընդամենը մեկ նիստ, որը տեղի է ունեցել հունվարի 11-ին: 6-րդ գումարման խորհրդարանի ընթացքում հանձնաժողովի ընդամենը 7 նիստ է գումարվել: ՀԺ-ն հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի թեթեւ գրաֆիկով աշխատանքը ինչո՞վ է պայմանավորված:

«Պարտադիր չէ, որ մեր նիստերն Ազգային ժողովի կայքում տեղակայված լինի: Մենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ենք եղել, քննարկումներ ենք արել, օրենքի նախագծի աշխատանքներ ենք արել, որը շուտով կներկայացնենք: Քննարկումներ են եղել, որ ՔԿՀ-ների բուժհիմնարկները չենթարկվեն քրեակատարողական վարչությանն, այլ առանձին գործակալություն լինի, որի հետ կապված հանձնաժողովը լուրջ աշխատանք է տարել: Ապրիլի 9-ին հանձնաժողովն ունի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստ եւ քննարկելու ենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»,- մեկնաբանեց Զոհրաբյանը:

Դիտարկմանը, որ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության լուծարման համատեքստում տպավորություն է ստեղծվում, որ այլեւս ՀՀ-ին եվրոպական ինտեգրում պետք չէ, Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնվեց.

«Սխալ տպավորություն է: Ես կարող եմ ասել, որ համաձայնագրի ստորագրումով եվրոինտեգրումը Հայաստանում գտնվում է ամենաառաջնային պլանում»,- եզրափակեց նա:

ԱԺ-ի այս հանձնաժողովն աչքի է ընկնում նաեւ իր ծույլ պատգամավորներով: ՀԺ-ն բազմիցս անդրադարձել է նրան, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արտակ Սարգսյանը, Արկադի Համբարձումյանն ընդհանրապես չեն մասնակցում նիստերին: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը մի քանի անգամ քաղվածք է ներկայացրել ԱԺ աշխատակազմին, որպեսզի նրանց բացակայությունների պատճառով աշխատավարձից պահումներ անեն:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3411 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը