Հաշմանդամություն ունեցողները խտրականության են ենթարկվու՞մ. ինչու է ԱԺ լսումներն այլ տեղում

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 28-ին՝ ժամը 11:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Օրակարգում լինելու է  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը, որը տեղադրված է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: 

Այն, որ լսումները տեղի չեն ունենում խորհրդարանում նախադեպային է, քանի որ մինչեւ այս բոլոր լսումները եղել են ԱԺ լիագումար նիստերի դահլիճում: Այս իրավիճակն առաջացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերով զբաղվող ՀԿ-ների դժգոհությունը:

«Մարտի 28-ին կայանալու են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի խորհրդարանական լսումները։ Հասարակական մի շարք կազմակերպություններ արդեն հայտնել են լսումները խորհրդարանում անցկացնելու պահանջը: Չնայած դրան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել են քննարկումը կազմակերպել Կոնգրես հյուրանոցում։

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, կարևորում է օրենքի նախագծի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում մի շարք պատճառներով.

Ինչպես մյուս քաղաքացիները, այդպես էլ հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիները նախևառաջ պետք է հնարավորություն ունենան իրենց ձայնը լսելի դարձնել ԱԺ ամբիոնից,

Խորհրդարանում իրականացնելու դեպքում կապահովվի պատգամավորների լայն մասնակցություն,

Ազգային ժողովում տեղի ունեցող լսումները ուղիղ հեռարձակվում են Ազգային ժողովի պաշտոնական կայքում, ինչը քննարկումը հասանելի է դարձնում ավելի մեծ լսարանի համար։

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը օրենքի նախագծման տարբեր փուլերում իր ներդրումն է ունեցել նախագծի բարելավման համար՝ ներկայացնելով տասնյակ առաջարկություններ։

Խորհրդարանական լսումներ անցկացնելու որոշումից անցել է 34 օր, ուստի այս ընթացքում Ազգային ժողովը կարող էր բավարար ռեսուրսներ տրամադրել մատչելիության ապահովման նպատակով, ինչը փաստացի չի արվել։ Բացի այդ, հյուրանոցում խորհրդարանական լսումներ կազմակերպելը ենթադրում է հավելյալ ծախսեր, որի գումարը կարող էր ուղղվել Ազգային ժողովի շենքում հարմարեցումներ կատարելուն։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ նախագծի քննարկումը Երևանի հյուրանոցներից մեկի սրահում կազմակերպելը համարում ենք անընդունելի, և հայտնում ենք, որ «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ն չի մասնակցի լսումներին»,- ասաված է «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Տեղեկացանք, որ այս ՀԿ-ն գրավոր դիմել է ԱԺ ղեկավարությանը հիմնավորում ստանալու համար, սակայն մինչ այս Արա Բաբլոյանը չի պատասխանել ՀԿ-ի գրավոր հարցմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3124 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս