ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղում ձեռագիր չկա. ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր Մարզիչ Արթուր Պետրոսյանին երկրպագուները սկսում են չվստահել: Նրանք սպասում էին ինչ-որ լուրջ փոփոխություն տեսնել, հույս ունեին, որ ինչ-որ բան կերևա թիմի վերջին 2 ընկերական հանդիպումներում, սակայն Էստոնիայի դեմ խաղում գրանցվեց ոչ-ոքի (0:0), իսկ Լիտվայի դեմ խաղում՝ պարտություն (0:1): «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանջոյանը նշեց, որ երկրպագուները հիասթափված են:

«Հավաքականի խաղը չի գոհացնում ու մտորելու մեծ տեղիք է տալիս: Մարզիչի նշանակումից այսքան ժամանակ անց խաղային ձեռագիր չենք տեսնում: Թիմը ցույց է տալիս անատամ ֆուտբոլ: Իմ կարծքով՝ մարզչի դերը այստեղ արդեն ակնառու է: Եթե չեմ սխալվում, 9 խաղ է հավաքականի ղեկին է, ու որեւէ օղակում հստակություն չկա, ով որ դիրքում պետք է խաղա եւ այլն: Նա ասում է՝ փորձարկումների խաղ է, բայց ֆուտբոլիստին պետք չէ փորձարկել, ֆուտբոլիստի ունակությունները կարելի է տեսնել նրա թիմում: Պետք է տակտիկա փորձարկել, բայց ես, օրինակ, վստահ չեմ, որ մեր մարզիչն ունի տակտիկաների ու սխեմաների մասին այն գիտելիքները, որով կարող է հաղթել լուրջ մարզչի: Մեզ համար ամենացավալին է, որ ֆուտբոլիստների կողմից էլ չէր երեւում, որ ուզում են, որ ձգտում են հաղթանակի: Ի՞նչ անեն դաշտում, այստեղ էլի մարզչի հարցն է»,- ասաց նա:

Երբ Արթուր Պետրոսյանը գլխավոր մարզչի պաշտոնում նոր էր փոխարինել Վարուժան Սուքիասյանին, ֆուտբոլային շրջանակներում խոսում էին, որ ֆուտբոլիստները երջանիկ են նրա գլխավորությամբ աշխատելու համար: Ոգեւորությունը կար նաեւ ֆուտբոլասերների շրջանում, եւ այն ավելի մեծացավ հատկապես աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրոյի դեմ հանդիպումից հետո: Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ հենց առաջին խաղում ՀՀ ընտրանին տանը կամային հաղթանակ տարավ (3:2):

«Նա սիրված էր որպես ֆուտբոլիստ: Նրա նշանակման ժամանակահատվածում էլ ասել եմ, որ նրան համարում եմ լեգենդար, ամենասիրված ֆուտբոլիստներից մեկը անկախությունից հետո, բայց որպես մարզիչ, նշել եմ նաեւ այն ժամանակ, որ թերահավատորեն եմ մոտենում: Այո՛, նրա գլխավորությամբ ունեցել ենք հաղթանակներ, բայց դրանք, երեւի, չի կարելի ասել, որ եղել են նրա՝ շատ ուժեղ մարտավարական քայլերի արդյունքում: Եղել են էմոցիոնալ ֆոնի վրա խաղեր, որոնք նույնիսկ սկանդալի են վերածվել, հիշենք Բելառուսի նկատմամբ ընկերական հաղթանակը (խմբ. խոսակցություններ կային, որ խաղը պայմանավորված էր): Որպես մարզիչ չեմ հիշում, որ երկրպագուների շրջանում նա գովեստի խոսքերի արժանացած լինի»,- ասաց նա:

Սերգեյ Ջանջոյանը նկատում է, որ թիմում ակնհատ են նաև կադրային հարցերը: Ըստ նրա, խնդիրներ կան բոլոր դիրքերում: Երեկ՝ մարտի 27-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մազադաշտում կայացած Լիտվայի հետ ընկերական հանդիպումից հետո, որում մեր թիմը պարտվեց (0:1), լրագրողները Արթուր Պետրոսյանին հարցրել էին՝ արդյոք հարձակվող Յուրա Մովսիսյանը կարո՞ղ է վերադառնալ: Նա ասել էր, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը եւ ֆուտբոլիստին արգելել է կրել ընտրանու մարզաշապիկը: Ջանջոյանը կարծում է, որ եթե այս հարցը վերանայվի, Մովսիսյանին հրավիրելով գոնե հարձակման գծի խնդիրը հնարավոր կլինի լուծել:

«Բնականաբար, խնդիրներ կան դարպասապահի օղակից սկսած մինչեւ հարձակում: Ես հուսով եմ, որ Յուրա Մովսիսյանի հարցը, որի մասին երեկ խոսվեց, փակված չէ: Առջեւի գծում Յուրայի նման ֆուտբոլիստները մեզ պակասում են: Եթե նա վերագտնի իր մարզավիճակը, նրան հրավիրելը այլընտրանք չունի: Ամեն դեպքում ահռելի մեծ աշխատանք կա իրականացնելու: Բոլորը հասկանում են, որ այս վիճակով անելիք չունենք նունիսկ Ազգերի լիգայում»,- ասաց նա:

Նախատեսվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը եւս 2 ընկերական հանդիպում անցկացնի մայիս-հունիս ամիսներին: Դրանից հետո թիմը սկսելու է պայքարը եվրոպական նոր մրցաշարում՝ Ազգերի լիգայում: Խմբային փուլի հանդիպումները մեկնարկելու են այս տարվա սեպտեմբերին: D լիգայի 4-րդ խմբում Հայաստանի մրցակիցներն են լինելու Մակեդոնիան, Լիխտենշտեյնը եւ Ջիբրալթարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6126 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս