Երևան
12 °C
Ըստ մամուլի հրապարակումների՝ Ծառուկյան խմբակցությունն ուզում է պորտֆելներ ունենալ նոր ձեւավորվելիք կառավարությունում: Եթե խմբակցության կողմից իշխանության հետ կոալիցիա ստեղծելու կամ այլ միջոցով կառավարության մաս կազմելու որոշում կայացվի, ապա Ազգային ժողովում ընդդիմադիր ուժերին հասանելիք մասը չի համապատասխանի օրենքով սահմանված կարգին: Ըստ գործող Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովում ընդդիմությանը հատկացվում է 30 տոկոս կամ Ազգային ժողովի պատգամավորների մանդատների 1/3 մասը: Ուրեմն՝ Ծառուկյան խմբակցության՝ կառավարության մաս կազմելու դեպքում կառաջանա իրավական բաց:
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մեր զրույցում ասաց, որ իրենք դրա պատասխանն ունեն, սակայն դեռեւս չցանկացավ բացել փակագծերը:
Ընտրական օրենսգրքում եւ Սահմանադրության մեջ, սակայն նշված չէ, թե ինչ է լինելու, եթե ԱԺ-ում ընդդիմադիրների թիվը սահմանվածից պակաս լինի: Արդյո՞ք Ազգային ժողովը կլուծարվի:
Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակվելը սահմանվում է միայն այն դեպքում, երբ խորհրդարանը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և Սահմանադրության համապատասխան կարգով չի ընտրում նոր վարչապետ՝ ըստ փոխված Սահմանադրության 151-րդ հոդվածի:
Նման պարագայում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը եւս որեւէ կերպ չի կարգավորում հարցը: ԱԺ կանոնակարգում միայն նշված է, որ կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:
Փաստաբան Նորայր Նորիկյանը, թեեւ անհավանական է համարում նման զարգացումը, այնուամենայնիվ, կարծում է, որ խնդիրը կկարգավորվի հենց ԱԺ կանոնակարգով.
«Խորհրդարանում ստեղծված համամասնությունը, ամեն դեպքում պահպանվում է, եւ ԱԺ կանոնակարգի կարգավորումներից երեւում է, որ կառավարող խմբակցության թիվը չպետք է պակաս լինի 54 տոկոսից: Իսկ մնացած խմբակցությունները, որոնք չեն մտցվել կառավարող կոալիցիայի մեջ, կհամարվեն ընդդիմադիր: Հիմա եթե Ծառուկյան խմբակցությունը հայտ ներկայացնի միավորվելու, կառավարություն կազմելու Ազգային ժողովի իշխանական խմբակցությունների հետ, նրանք ավտոմատ կհամարվեն կառավարող քաղաքական ուժ, հետեւաբար՝ այն արտոնությունները, որոնք մինչ օրս ունեին ընդդիմադիր խմբակցություն լինելու պարագայում, կկորցնեն, այդ թվում՝ ԱԺ մեկ փոխնախագահի հաստիքից»,- ասաց Նորիկյանը:
Ի տարբերություն փաստաբանի՝ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը Ծառուկյան խմբակցության՝ իշխանության հետ կոալիցիա կազմելը զարմանալի չի համարի: Նրա խոսքով՝ Հանրապետական ու Ծառուկյան խմբակցությունների միջեւ տարբերություն չկա, եւ զարմանալի չի լինի, եթե որոշեն կոալիցիա կազմել.
«Պահպանողական Դաշնակցության ու ՀՀԿ-ի կոալիցիա կազմելը գոնե զարմանալի էր, բայց որ Ծառուկյանը կազմի, զարմանալու բան չի լինի: Իրենք իրար նման են, նույնն են»,- մեր զրույցում ասաց նա:
Մեր հարցին՝ եթե ԱԺ-ում ընդդիմադիրներին հասանելիք մասը պակասի, այդ իրավական բացն ինչպե՞ս կարող է հարթվել, Շիրինյանն ասաց, որ ոչ մի իրավական բաց էլ չի լինի. «Իրար մեջ կպայմանավորվեն, կանցկացնեն բացերը: Կպայմանավորվեն, կդզեն, կփչեն, կգնա: Ոչինչ էլ չի լինի»,- այսքանով եզրափակեց քաղաքագետը:
Դատելով նրանից, որ ԱԺ կանոնակարգը, Սահմանադրությունը եւ Ընտրական օրենսգիրքը նման խնդրի դեպքում որեւէ կարգավորում չունեն, կարելի է ենթադրել, որ Ծառուկյան խմբակցությունը կամ կառավարության մաս կազմելու ցանկություն չի հայտնի, կամ կառավարող խմբակցության մաս դառնալու դեպքում ԵԼՔ-ը կմնա որպես միակ ընդդիմադիր խմբակցություն կստանա փոխնախագահի պաշտոնը, սակայն Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որ պատգամավորների ընդհանուր թվի 1/3- պետք է լինի ընդդիմադիր:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 31-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT