Երևան
12 °C
Չնայած որոշակի խանդավառ տրամադրություններին, անցած տարին օտարերկրյա ներդրումների տեսանկյունից եղել է, մեղմ ասած, ոչ այնքան բարենպաստ:
Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թ. ՀՀ տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների պատկերը: Այն բավականին տխուր է: Ըստ հրապարակված տվյալների՝ 2017 թ. ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է 74.6 միլիարդ դրամ: Սա 6 միլիարդ դրամով պակաս է 2016 թ. ցուցանիշից:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) մասով, հակառակը՝ գրանցվել է աճ: Եթե 2016-ին ՕՈՒՆ-ի ծավալը եղել է 62.6 մլրդ դրամ, ապա 2017-ին՝ 93 մլրդ, այսինքն՝ այդ ցուցանիշը աճել է մոտ 30 միլիարդ դրամով: Բայց այստեղ ուրախանալու բան, ցավոք, չկա: Խնդիրն այն է, որ թե օտարերկրյա ներդրումների, եւ թե օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշի մեջ ներառվել է 107.8 միլիարդ դրամի ներդրումը, որը եկել է օֆշորային Ջերսիից:
Դա, իհարկե, «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության իրականացրած ներդրումն է, որը շահագործում է Ամուլսարի ոսկու հանքը: Այս փաստը հաշվի առնելով՝ պատկերը չափազանց տխուր է դառնում: Կատարելով պարզագույն թվաբանական գործողություն, կստանանք, որ առանց այս ներդրման օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական՝ -33 միլիարդ դոլար: Նույնը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի դեպքում՝ բացասական 14 միլիարդ դրամ: Իսկ սա նշանակում է, որ անցած տարի օտարերկրյա ներդրումների ոլորտում, եթե շատ պարզ ձեւակերպենք, ավելի շատ գումար արտահոսել է նախկինում արված ներդրումներից, քան նորն է եկել:
Այս միտումը շարունակվում է արդեն մի քանի տարի: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը մեր տնտեսության մեջ առանց հանքարդյունաբերության հիմնականում բացասական են: Իսկ դա նշանակում է, որ մեր տնտեսության մյուս ոլորտները ներդրողների համար այլեւս հետաքրքիր չեն: Մյուս ոլորտներում նախկինում իրականացված ներդրումներից ստացված եկամուտները չեն վերաներդրվում մեր տնտեսության մեջ եւ արտահոսում են:
Օտարերկրյա ներդրումների ծագման երկրների առումով էլ պատկերը ուշագրավ է: Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ մենք արդեն մի քանի տարի գտնվում ենք միեւնույն տնտեսական տարածքում, վաղուց արդեն օտարերկրյա ներդրումների աղբյուր չէ: 2017 թվականին այդ երկրից եկած ներդրումների զուտ ներհոսքը կրկին բացասական է եղել՝ մինուս 9.7 միլիարդ դրամ: Այնինչ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքի պայմաններում սպասվում էր հակառակ պատկերը՝ պետք է որ ռուսական ծագմամբ ներդրումները կտրուկ ավելանային:
Ներդրումների զուտ ներհոսքի դրական՝ ամենամեծ ցուցանիշը Գերմանիայից եկածն է՝ ընդամենը 3 միլիարդ դրամ: Հաջորդը Լյուքսեմբուրգն է՝ 2.8 միլիարդ, հետո Հունգարիան է 1.6 միլիարդ դրամ, եւ Պանաման՝ 1 միլիարդ դրամ: Մյուս երկրներից եկած ներդրումների ծավալները նույնիսկ չեն հասնում 1 միլիարդ դրամի:
Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 31-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT