Էս տունը քեզ, շեֆ ջան, էս աթոռը քեզ, լավ, էլի, վերցրու, ինչ կլինի...

Սերժ Սարգսյանին տուն նվիրելու թեման դեռ շատ կքննարկվի: Ու ոչ միայն այն պատճառով, որ դա ոչ թե տուն է, այլ շատ մեծ ու շքեղ դղյակ: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ հետն էլ ֆուտբոլի երեք դաշտի չափ հողատարածք է տրված: Խնդիրը դրա բովանդակությունն է ու ամենեւին ոչ ֆիզիկա-ֆինանսական չափանիշները:

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին տրամադրվել է նրան հատկացված ծառայողական առանձնատունը: Այն առանձնատունը, որը ոչ թե քաղաքացի, անձ Սերժ Սարգսյանինն էր, այլ պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանինը: Վաղը-մյուս օրը պաշտոն կզբաղեցներ Պողոս Պողոսյանը՝ այդ առանձնատունը կհատկացվեր Պողոս Պողոսյանին: Ժողովրդի լեզվով ասած, «կառավարական դաչաների» տրամաբանությունը հենց դա է եղել տասնամյակներ շարունակ:

Ու հանկարծ դա խախտվում է: Տեսականորեն պատկերացնենք, որ երկու շաբաթից ոչ թե Սերժ Սարգսյանն է դառնում ՀՀ վարչապետ, այլ, ասենք, Պողոս Պողոսյանը: Ի՞նչ է պետք անել այդ դեպքում: Պետք է նոր վարչապետ Պողոս Պողոսյանի համար Երեւանի մի «պրիստիժնի» հատվածում նոր ծառայողական առանձնատո՞ւն կառուցել: Իհարկե: Որովհետեւ «կառավարական դաչաներում» նոր վարչապետի համար այլեւս ծառայողական առանձնատուն չկա:

Ասել, թե սա պատահական է ստացվել, նշանակում է չպատկերացնել Սերժ Սարգսյանի ողջ էությունը եւ նրա անսահման իշխանատենչությունը: Իր ծառայողական առանձնատունը իրեն ի սեփականություն հանձնելը հենց այդ իշխանատենչության վառ դրսեւորումն է: Ընդ որում, դա արվում է ցուցադրական՝ «Ես եմ լինելու մինչեւ կյանքիս վերջ» տրամաբանության մեջ: Վերջին ամիսներին նրա կատարած քայլերը հենց դրան էլ ուղղված են: Մասնավորապես նա որոշեց, որ Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրը պետք է դառնա վարչապետի նստավայր, ու ինքը այդ շենքից էլ դուրս չի գալու եւ չի գնալու Հանրապետության հրապարակ, որտեղ նստելու է ապագա վարչապետի ողջ կառավարությունը: Նոր նախագահին էլ տրամադրվեց կառավարությունների ընդունելությունների տունը, որը հենց անցած տարի ներառվել էր սեփականաշնորհման ցանկում: Այսինքն նախատեսված չէր, որ ընդունելությունների տունը դառնալու է նախագահական նստավայր: Հետո սահմանվեց, որ պետք է լինի «վարչապետի աշխատակազմ» ստորաբաժանումը, որը մինչ այդ չկար ու նույնպես նախատեսված չէր: Սերժ Սարգսյանը չի կարողանում նույնիսկ հրաժարվել, ասենք, դատապարտյալներին ներում շնորհելու մենաշնորհից: Այլ կերպ ասած, նրա ունեցած իշխանական որեւէ լծակից հրաժարվելը կամ զիջելը կարծես կյանքի ու մահու կռիվ լինի, անկախ նրանից, թե որքանով է  այդ լծակը ազդեցիկ, հզոր, էական...: «Ոչ մի թիզ իշխանություն»՝ մի խոսքով:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը ձգտում է ունենալ անսահման իշխանություն եւ չունենալ որեւէ պատասխանատվություն: Այդ ցանկության դրսեւորումներից է նախագահականից «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան ուղարկված մի գրություն: «ՀԺ»-ն նախագահականից հետաքրքրվել էր, թե ինչ հիմնավորումներով է «կառավարական դաչաներում» գտնվող ծառայողական առանձնատունը սեփականության իրավունքով տրամադրվել Սերժ Սարգսյանին: «Հանրապետության պաշտոնաթող նախագահին վերանշյալ բնակարանը տրամադրելու որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը, որը եւ իրավասու է պատասխանել իր կողմից կայացված որոշման հիմնավորվածության վերաբերյալ ձեր հարցին»,- նշված է նախագահականից ուղարկված պատասխանում: 

Իբր Սերժ Սարգսյանը իր համար նստած էր իր ծառայողական «բնակարանում», մեկ էլ կառավարությունը դուռը ծեծեց, ասաց՝ էս տունը քեզ ու մի փունջ ծաղիկ: Սերժ Սարգսյանն էլ՝ թե բա չէ, էս ինչ եք անում, չեմ ուզում...: Կառավարությունն էլ ասաց՝ չէ, շեֆ ջան, աբիժաեշ, տենց որոշել ենք, հիմնավորել ենք...: Բայց դա մի քիչ այդպես չէ: «Բնակարանը» Սերժ Սարգսյանին նվիրելու՝ կառավարության որոշման երրորդ կետում կա մի բառակապակցություն. «իր դիմումի հիման վրա»: Այսինքն, Սերժ Սարգսյանին «բնակարանը» որպես սեփականություն տրամադրվել է հենց իր՝ Սերժ Սարգսյանի դիմումի հիման վրա: Դիմողը, ասել կուզի, հենց Սերժ Սարգսյանն է: Ու հիմա երբ հարց է բարձրանում, թե ախր ինչի հիման վրա, ինչու հենց այդ «բնակարանը», նախագահականից ասում են՝ կառավարությունն է որոշել, նրան էլ հարցրեք:

Ու սա լինելու է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում կառավարելու «չամիչը»: Ամեն ինչում մեղավոր են լինելու մյուսները: Ինքը ոչ մի բանի համար պատասխանատու չէ: Ինքը կունենա այնքան իշխանություն, որքան ուզենա, այսինքն՝ անսահմանափակ, ու կկրի այնքան պատասխանատվություն, որքան կուզենա, այսինքն՝ բոլորովին չի կրի: Եվ այս հարցման պատասխանը, որը աննշան է թվում, իրականում հենց այդ «տեսլականի» վառ ապացույցն է: Ավելի ճիշտ՝ ապացույցներից մեկը:

Իսկ ամենացցուն ապացույցը, իհարկե, նրա՝ որպես ՀՀ վարչապետ առաջադրվելու գործընթացն է լինելու: Մի իսկական զավեշտ: 2014 թվականին նա պաշտոնապես խոստացել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին: Խոստացել էր հրապարակայնորեն, տեսաձայնագրությամբ, որը հենց այս պահին էլ առկա է նախագահականի պաշտոնական կայքէջում: Ու հիմա պետք է դրժի իր խոստումը: Բայց խոստումը դրժելու համար ինքը պատասխանատվություն չի կրելու: Նրա «բնակարանի» դուռը էլի թակելու են, բայց այս անգամ ոչ թե կառավարությունը, այլ կուսակցությունը: Դե էլի սովորականի պես դուռը ծեծում են, թե բա պետք ա գաս վարչապետ դառնաս ու մի փունջ ծաղիկ: Սերժ Սարգսյանն էլ թե բա չէ, ինչ եք ասում, ախր խոստացել եմ...: կուսակցությունն էլ, թե՝ չէ շեֆ ջան, աբիժաեշ, տենց որոշել ենք, հիմնավորել ենք, պետք ա ենթարկվես կուսակցության որոշմանը, դու անփոխարինելի ես, դու մեր արեգակն ես, մեր ճաճանչափայլն ես... առանց քեզ Հայաստանը կկործանվի, աշխարհն էլ հետը...:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 4-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4431 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի