Խմորումներ Կամերային երաժշտության կենտրոնում. ինչու է մշակույթի նախարարությունը «զինվել»

Օրերս Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ներկայացրած 2017 թվականի տարեկան հաշվետվությունը չէր բավարարել ՀՀ մշակույթի նախարարությանը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գնահատմամբ՝ թերացումներ կային ինչպես տոմսային տնտեսության կազմակերպման, այնպես էլ դահլիճի վարձակալության ու միջոցառումների տարեկան պլանավորման մեջ: Սակայն Կամերայինի տնօրինությունը ՀԺ-ին փոխանցեց, որ իրականում այնպես չէ, ինչպես հրապարակվել է:

Կամերայինի տնօրինությունը մեզ ներկայացրեց, որ սուբսիդիոն ծրագրով դրված պահանջներին համապատասխան՝ կենտրոնն իր աշխատանքը գերակատարել է: Մեր հարցին՝ եթե գերակատարել էր, ապա ինչո՞վ է պայմանավորված մշակույթի նախարարութան պաշտոնական էջում նման հաշվետվության ներկայացումը եւ Կամերայինի ոչ լիարժեք աշխատանքի մասին հրապարակումները, տնօրինությունից պատասխանեցին, որ միգուցե նա՝ ով այդ ամենը ներկայացրել է, մշակույթից հեռու մարդ է եւ իրենց աշխատանքը գնահատում է համերգների թվով:

Կամերայինի տնօրինությունը վստահեցնում է, որ համերգների թիվը սուբսիդիոն ծրագրով տրված թիվ է, որն էլ իրենք համարյա 50 տոկոսով գերակատարել են: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համար ամեն տարի սուբսիդիոն ծրագրով դրվում է տարբեր թվով համերգներ ունենալու պահանջ, որը մշակույթի նախարարությունն է որոշում: 2017 թվականի համար նախատեսված է եղել 100 համերգ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնից մեզ փոխանցեցին, որ ունեցել են 147 համերգ:

«Մենք ունենք կոնկրետ թվեր, մենք մեր աշխատանքը գերակատարել ենք, եւ վստահ եմ, որ 2018 թվականը լինելու է ավելի լավը, քանի որ ունենք մեծ ծրագրեր, տարբեր երկրներից հրավիրված երաժիշտներ, որոնցից առաջինը եղել է Մարկո Միշանիան, իր համերգային ծրագրով»,- փոխանցեց կենտրոնի փոխտնօրեն Աննա Ճուղուրյանը:

ՀԺ ահազանգած եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանից ու կենտրոնի ոչ պատշաճ աշխատաոճից եւ վերաբերմունքից բողոքող նախկին աշխատակիցներին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրինությունը չցանկացավ անդրադառնալ: Կենտրոնի փոխտնօրենն ասաց, որ վերջիններս գրագիտության եւ մասնագիտական բավարար պատրաստվածության տեսանկյունից չեն համապատասխանել կենտրոնի պահանջներին, ըստ այդմ էլ հեռացվել են:

Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
54789 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել