Երևան
12 °C
Հայաստանի բնակչության 27,3 տոկոսը ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել կառավարության ներկայիս ղեկավար Կարեն Կարապետյանին, 24,8 տոկոսը՝ Սերժ Սարգսյանին, 8,6 տոկոսը՝ Վիգեն Սարգսյանին։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանում 1120 քաղաքացու շրջանում ներքաղաքական զարգացումներին վերաբերող «Գարնանային կարճ սրացումներ կամ ով կկատարի կարապի երգը» թեմայով հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ վերջին ամիսներին նախագահի և կառավարության գործունեության նկատմամբ հասարակության մոտ դրական արձագանքներն աճել են։ Նավասարդյանի խոսքով, ՀՀ նախագահի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 29,6 տոկոսը, կառավարության աշխատանքը՝ 27,6 տոկոսը, ԱԺ աշխատանքը դրական է գնահատել 21,1 տոկոսը:
Պարզվել է նաեւ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնի ստանձնումը դրական է ազդել կառավարության վարկանիշի վրա՝ այն բարձրացել է 5 տոկոսով՝ դառնալով 25 տոկոս: Այդ ֆոնին, սակայն նախագահի գործունեության գնահատականը որոշ չափով նվազել է։ «Նախագահի ցուցանիշները դրական են վերականգնվել սկսած 2017-ի նոյեմբերից։ Եթե նոյեմբերին 26,7 տոկոսն էր դրական գնահատում, հիմա 29,6 տոկոսն է նախագահի աշխատանքը գնահատում դրական»,- նշել է Նավասարդյանը։
Միեւնույն ժամանակ բավականին ցածր է մնում իշխանության, իսկ եթե ավելի լայն, ապա քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության աստիճանը: Հարցվածների միայն 4,7 տոկոսն է նշել, որ վստահում է իշխանություններին, 20 տոկոսն ավելի շուտ վստահում է, 23 տոկոսը չի վստահում, 47,5 տոկոսն ընդհանրապես չի վստահում։ «Նոյեմբերին հարցվածների 1,7 տոկոսն էր լիովին վստահում իշխանություններին, իսկ հիմա՝ 4,7 տոկոսը»,- համեմատեց Արման Նավասարդյանը։
Վստահության տեսանկյունից բավականին տխուր վիճակ է նաեւ ընդդիմության դաշտում: «Ընդդիմությանն ամբողջությամբ վստահում է հարցվածների 4,9 տոկոսը, ավելի շուտ վստահում է 19,3 տոկոսը, ավելի շուտ չի վստահում 26,2 տոկոսը, ընդհանրապես չի վստահում 43,7 տոկոսը»,- հարցման արդյունքները մեջբերել է սոցիոլոգը։
Սոցիոլոգիական հետազոտության ժամանակ նաեւ հարց է ուղղվել առ այն, թե ում կցանկանային տեսնել վարչապետի պաշտոնում իշխող ՀՀԿ-ից: «27,3 տոկոսը պատասխանել է՝ Կարեն Կարապետյանին, 24,8 տոկոսը՝ Սերժ Սարգսյանին, 8,6 տոկոսը՝ Վիգեն Սարգսյանին»,- նշեց Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ ընդդիմությունից վարչապետի ամենանախընտրելի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, որին համակրում է հարցվածների 26,5 տոկոսը: «Երկրորդ տեղում Նիկոլ Փաշինյանն է՝ 15,3 տոկոսը, Ժիրայր Սեֆիլյանը՝ 5,6 տոկոսը, Զարուհի Փոստանջյանը՝ 4,9 տոկոսը, Էդմոն Մարուքյանը՝ 3,1 տոկոսը, Նաիրա Զոհրաբյանը՝ 1,9 տոկոսը»,- եզրափակեց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT