Երևան
12 °C
Փորձելով արդարացնել վարչապետ դառնալու՝ Սերժ Սարգսյանի որոշումը, ՀՀԿ-ականները վերջին շրջանում հայտարարում են, թե չի կարելի արտաքին անվտանգության չլուծված խնդիր ունենալով հանդերձ՝ երկրում հեղափոխություն իրականացնել: #ԻմՔայլը նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ականների հայտարարությունները ընդամենը «լոլոներ» են, եւ քանի դեռ իշխանության գլխին Սերժ Սարգսյանն է՝ Արցախի հիմնախնդիրը չի լուծվելու:
- Պարոն Միրզոյան, ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով ՔՊ-ականների այն հայտարարություններին, որ փողոցներ եք փակելու, ԱԺ շենքի մուտքերն եք փակելու, նշել է՝ «իրավապահները կմաքրեն տարածքը, որպեսզի պատգամավորները ներս մտնեն»: Սա սպառնալի՞ք է իշխանության կողմից:
- Միանշանակ սպառնալիք է, եթե Ալիկ Սարգսյանը լիազորված է այդպիսի բան ասելու, իսկ եթե դա իր ինքնագործունեությունն է, ապա ես պետք է ասեմ, որ Ալիկ Սարգսյանը շատ թյուր պատկերացումներ ունի մարդու եւ քաղաքացու իրավունքների մասին: Թող իրենց սպառնալիքներն ու գնահատականներն իրենց պահեն, մենք մեր գործողություններն անելու ենք: Իսկ Ալիկ Սարգսյանը գիտի՞, որ 50 հազար մարդ, եթե ոտքի կանգնի եւ իրացնի իր իրավունքները, ի՞նչ վիճակում կարող են հայտնվել նախկին ու ներկա պաշտոնյաները, որոնք օրենքն իրենց սեփական շահերին են ծառայեցրել: Սրա շուրջ էլ թող ինքը մտածի:
- Նա իր խոսքում նշել էր, որ երկրի առջեւ լուրջ խնդիրներ կան: Մասնավորապես, նա առանձնացրել էր անվտանգության խնդիրը, Արցախի հարցը եւ նշել, որ նման իրավիճակում մարդկանց ոտքի հանելը միայն արկածախնդրություն է:
- Այս լոլոլն բոլոր ՀՀԿ-ականները թող փաթաթեն մի թղթում եւ պահեն իրենց դարակում: Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը վտանգված է այնքան ժամանակ, որքան իշխանության գլխին է գտնվում Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ական կույտը:
- Պարոն Միրզոյան, իսկ որո՞նք են լինելու ձեր քայլերը, երբ փողոցներ փակելու համար ոստիկանությունը կսկսի ցուցարարներին բերման ենթարկել: Արդեն հայտարարել եք, որ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու, կանգնելու եք նայեք, թե ինչպե՞ս են բերման ենթարկում:
- Մենք այս մասին շատ ենք խոսել: Միմյանց պահելու ենք եւ բռնությանը բռնությամբ չպատասխանելը չի նշանակում ոչինչ չանել: Նրանց նպատակը պետք է լինի մեզ տվյալ վայրից հեռացնելը, եթե տանում են եւ երեք ժամ պահում են քաղմասում, դրանից հետո այդ մարդը վերադառնում է նույն տեղը: Չստացվե՞ց, որ մենք մերն անում ենք ու հաղթում ենք: Այսինքն՝ հեռացնելը դառնում է անիմաստ, որքա՞ն պետք է մեզ հեռացնեն: Աշխարհում կան բազմաթիվ հաղթանակներ՝ այս պայքարի մեթոդաբանությամբ իրականացված եւ եթե ստանանք քաղաքացու աջակցությունը, անպայմանորեն հաղթելու ենք:
- Այսինքն, որքա՞ն մարդ պետք է լինի, որ մեկը մյուսին լրացնի՝ մինչեւ բերման ենթարկվածները հետ վերադառնան:
- Ես չեմ ուզում թվային որեւէ կանխատեսումներ անել: Որքան մարդ կորոշի, որ պետք է որպես քաղաքացի իր խոսքն ասի, այդքանն էլ դուրս կգա եւ իր գործողությունները կանի:
- Պարոն Միրզոյան, արդեն 3-րդ մարզի տարածքում եք: Տպավորությունն ինչպիսի՞ն է, մարդիկ ոտքի կանգնելու ցանկություն ունե՞ն:
- Դուք որոշ դրվագներ մեզ հետ քայլել եք եւ տեսնում եք, թե ինչպես են մարդիկ մեզ աջակցում: Կգա՞ն այդ մարդիկ Ազատության հրապարակ, թե՞ ոչ, ես չեմ կարող պատասխանել: Ես ուզում եմ բոլորին կոչ անել՝ դադարեցնեն հուսահատության քարոզը, դադարեցնել ասել, որ ոչ մեկ դուրս չի գա կամ դուրս գալուց հետո ոչ մի բան չի փոխվի: Աշխարհի բռնապետությունների պատմության մեջ ոչ Սերժ Սարգսյանն է ամենաամուր տղան, ոչ էլ իրենց ռեժիմն է ամուր: Այնպիսի բռնապետություններ են փլվել՝ քաղաքացիների կամքի ներքո:
- Իսկ կանխատեսումներ ունե՞ք՝ արդյո՞ք իշխանությունները կդիմեն բռնությունների՝ հաշվի առնելով մինչ այս նման նախաձեռնությունների ժամանակ նրանց կատարած քայլերը:
- Չեմ կարող ասել, բայց մենք ոչ մի առիթ չենք տալու եւ պարտադրելու ենք մեր, ժողովրդի կարծիքն՝ առանց բռնության: Եթե սրանից հետո նրանք կգնան բռնության, ուրեմն դա կառաջացնի ողջ աշխարհի ցասումը: Կլինի կոպտագույն խախտում, որն իրենք ի վիճակի չեն լինի մարսել, դրա համար պետք է, որ չգնան նման քայլերի:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 7-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT