Երևան
12 °C
Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք մի երկու տարի առաջ ակնհայտ թշնամական էին, հիմա ջերմանում են աննկարագրելի տեմպերով: Պաշտոնապես թերեւս չի հայտարարվել, թե ինչ բնույթի են այդ հարաբերությունները՝ բարեկամակա՞ն, ռազմավարակա՞ն, գործընկերայի՞ն, թե ինչ, սակայն վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ ռուս-թուրքական հարաբերությունները արդեն ջերմ բարեկամական, գործընկերային եւ ընդգծված ռազմավարական են: Դրա ամենավառ ապացույցը Ակկույու ատոմակայանի կառուցման ծրագրի մեկնարկն է: Այն տրվեց օրերս ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Պուտինի եւ Էրդողանի մասնակցությամբ:
Որքանով է դա բխում Հայաստանի շահերից: Թերեւս անվիճելի է, որ ունենալ, մեղմ ասած, ոչ բարեկամ հարեւան, որը այս ձեռնարկի արդյունքում կհամալրի միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող երկրների շարքը, մեզ համար ամենեւին ձեռնտու չէ: Անշուշտ, այնպես չէ, որ տիրապետելով միջուկային տեխնոլոգիաների, Թուրքիան անմիջապես ձեռնամուխ է լինելու միջուկային զենքի ստեղծմանը եւ այն կիրառելու է Հայաստանի դեմ: Ոչ իհարկե: Սակայն տիրապետելով միջուկային տեխնոլոգիաներին, այդ երկրի կարգավիճակը էականորեն բարձրանում է: Դա մի ամբողջ ենթակառուցվածք է, որը թույլ է տալու Թուրքիային գիտության նոր ճյուղի հիմք դնել, որն էլ իր հերթին տեխնոլոգիական նոր հնարավորություններ է ստեղծելու տնտեսության համար: Դա, իհարկե, երկարատեւ գործընթաց է, բայց օրերս հենց այդ գործընթացի հիմքն է դրվել:
Թվում է, թե այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, Ռուսաստանն ու Թուրքիան իրենք են որոշում, թե ինչպես համագործակցեն, համարել են, որ դա փոխշահավետ համագործակցություն է եւ ատոմակայան են կառուցում: Ու որքան էլ դա մեզ մոտ խանդ կամ նախանձ առաջացնի, ըստ էության մեր գործը չէ: Բայց դա միայն թվում է: Խնդիրը զգացմունքային չէ: Այդ ամենին նայենք չոր հաշվարկների տեսանկյունից:
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջուկային համագործակցությունը դժվար է անվանել տնտեսական: Շատ դժվար: Սա շատ ավելի քաղաքական համագործակցություն է: Եվ այդ մասին խոսում են հենց Ռուսաստանում: Ռուսաստանի էներգետիկայի պրոբլեմների ինստիտուտը խստորեն քննադատել է այս գործարքը: Ըստ ինստիտուտի մասնագետների, Թուրքիան այս գործարքի համար ոչ մի ֆինանսական պարտավորություն չի ստանձնում: Այսինքն, ամբողջ ներդրումը՝ մոտ 20 միլիարդ դոլար, իրականացվելու է Ռուսաստանի բյուջեի հաշվին: Բացի այդ, Թուրքիան որեւէ պարտավորություն չի ստանձնել բարձրավոլտ հաղորդագծեր կառուցելու, որոնցով նոր ատոմակայանի արտադրած էլէներգիան պետք է տեղափոխվի: Ռուսները պարտավորություն են ստանձնել, որ թուրք ապագա մասնագետներին, որոնք պետք է շահագործեն ատոմակայանը, անվճար են ուսուցանելու: Համաձայնագրում չկա կետ, որի համաձայն՝ հետագայում թուրքերը չեն կարող ազգայնացնել ատոմակայանը եւ ռուսներին դուրս հրավիրեն այնտեղից: Էլեկտրաէներգիայի սակագինը ֆիքսված է 25 տարվա համար, եւ այնտեղ հաշվի առնված չէ դոլարի ինֆլյացիան, որ տեղի կունենա այդ 25 տարիների ընթացքում:
Այլ կերպ ասած, զուտ տնտեսական, կամ, այսպես ասենք՝ բիզնեսի տեսանկյունից Ռուսաստանը դիմել է շատ մեծ ռիսկերի: Նման պայմաններով, նման քաղաքական անկայուն երկրում, որտեղ քաղաքական կուրսի հաճախակի ու կտրուկ փոփոխություններ են լինում, 20 միլիարդ դոլար ներդնելը եւ միջուկային տեխնոլոգիաներ նվիրելը անհնար է «տնտեսական նպատակահարմարություն» համարել: Իսկ դա նշանակում է, որ գործ ունենք զուտ քաղաքական գործարքի հետ, որի մեջ կա տնտեսական մի փոքր բաղադրիչ:
Եվ եթե այդ ֆոնի վրա դիտարկում ենք այն, թե ինչ մոտեցում դրսեւորեց նույն Ռուսաստանը Հայաստանի պարագայում, մեղմ ասած, տխուր եզրահանգումների ենք գալիս: Թուրքիայում ատոմակայան կառուցելու մտադրության մասին առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է 2010 թվականին: Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին հայտարարությունները հնչել են դեռ 2006-2007 թվականներին, եւ առանց ասելու էր հասկանալի էր, որ դա պետք է լինի ռուսական ներդրումների շնորհիվ: Ընդամենը 8 տարում Թուրքիայում փաստորեն ֆիզիկապես սկսվեց ատոմակայանի կառուցումը, իսկ Հայաստանում նույնիսկ նախագիծը դեռ չկա ու ծանրակշիռ փաստ էլ չկա, թե երբեւէ նոր ատոմակայան կկառուցվի:
Բացի այդ, արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների զուտ ներհոսքը բացասական է: Այսինքն, նախկինում իրականացված ռուսական ներդրումներից ստացված եկամուտը ավելի շատ է արտահոսում Հայաստանից, քան նոր ներդրումներ են գալիս:
Հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների բնույթն ու բովանդակությունը, այդ երկրի սերտ հարաբերությունները մեզ հետ պատերազմող Ադրբեջանի հետ, Ռուսաստանի այսպիսի պահվածքը, մեղմ ասած, տարակուսելի է: Դիվանագիտական լեզվով ասած՝ ոչ հավասարակշռված: Իսկ ոչ դիվանագիտական լեզվով՝ սա Հայաստանի շահերի դեմ ուղղված գործարք է, կամ առնվազն մի գործարք, որը անտեսում է Հայաստանի շահերը եւ միակողմանիորեն աջակցում է մեր երկրի նկատմամբ ակնհայտ ոչ բարեկամական տրամադրվածություն ունեցող երկրին:
Այս «ոչ հավասարակշռված» իրավիճակի սրությունը ավելի է ընդգծվում, երբ հաշվի ենք առնում, որ տարիներ շարունակ Ռուսաստանը չափազանց խանդոտ է վերաբերվել Հայաստանի՝ այլ երկրների հետ խորը հարաբերություններ ունենալու ծրագրերին եւ օգտագործելով իր հնարավորությունները, հետեւողականորեն տապալել է դրանք: Օրինակ մեր հարեւան Իրանի հետ Հայաստանի գրեթե բոլոր էներգետիկ պրոյեկտները տապալվել են, Հայաստանը հանուն Ռուսաստանի հիմնադրած ԵՏՄ-ի՝ վերջին պահին հրաժարվեց Եվրամիության հետ խորը ու համապարփակ ասոցացման ծրագրից եւ այլն: Ու հիմա կրկին անգամ կանգնած ենք մի փաստի առաջ, երբ մեր միակ ռազմավարական գործընկերը համարվող Ռուսաստանը մեր շահերին դեմ գործողություն է անում: Բայց եթե անկեղծ լինենք, հենց մենք ենք «վաստակել» մեր նկատմամբ այդպիսի վերաբերմունքը եւ ուրիշներին մեղադրելու իրավունք չունենք:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 7-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT